Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս
Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Հայաստանը թևակոխում է դաժան ճգնաժամի փուլ, որի տևողությունն ու հետևանքները նույնիսկ դժվար է կանխատեսել Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Բուլղարիայում ձվեր են նետել ֆոն դեր Լայենի ուղղությամբ Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանում մшhшպատի՞ժ ենք վերականգնել. Արամ Օրբելյան Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» Սասունյան. Փաշինյանի ան իմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում «Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից. փաստաբան Մարդուն կալանքի տանելը, անազատությունից զրկելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզ Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Փաշինյանական ռեժիմը գործնականում սպանել է Արմեն Գևորգյանին. դա է բխում փաստաբանական թիմի ներկայացրած փաստերից «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ

«Караул устал». «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Հայաստանի համար երեկվա օրը կուլմինացիոն էր։ Տարբեր վայրերում և տարբեր ժանրերում կատարված իրադարձությունները վկայում են երկրի ներսում ահագնացող լուրջ ճգնաժամի մասին։ Մատրոս Ժելեզնյակովի պատմական ձևակերպումը, իր ողջ պարզությամբ, դառնում է տեսանելի ելք։

1. Այն, ինչ կատարվում էր Ազգային Ժողովում, ուղիղ հետևանքն էր վարչապետի լայվերի որակի և բովանդակության։ Բայց ծագում է բնական հարցը՝ ի՞նչ կապ ունենք մենք այդ ամենի հետ, ի՞նչ կապ ունի այդ ԱԺ-ն պետության հետ, Հայաստանի այսօրվա խնդիրների հետ, ի՞նչ կապ ունի այդ որակը՝ հասարակության 80 տոկոսի հետ։ Պետությունը կանգնած է սոցիալական կոլապսի առաջ, պետությանը միակողմանի զիջումներ են պարտադրում և սպառնում պատերազմով, ժողովուրդը հիվանդության և ապրելու անհնարինության խնդրի առաջ կանգնած, պառլամենտական կառավարման երկրում պառլամենտը սա է։ Այս իրականությունն է, որ Ժելեզնյակովի խոսքերը դարձնում են օրակարգային։

2. Նույն ժամերին առաջին քրիստոնեական ազգի և Նոր Հայաստանի 500 հպարտ քաղաքացիները ներխուժում են հիվանդանոց, կտրում երկու հոգու վիզը։ Թիվը մարզպետինն է, մենք հակված չենք դրան հավատալ, ավելի հավանական է, որ այդ թիվը նշելով՝ ուզում են ցույց տալ, որ այնքան մեծաքանակ են եղել, որ հնարավոր չի եղել դիմակայել։ Անկախ այդ թվից՝ այս դեպքն ուղիղ հետևանքն է վարչապետի սամասուդի կոչերի, երկու տարվա ագրեսիայի տոննաների, որով դեզինֆեկցվում էր քաղաքակիրթ միտքը։ 21-րդ դար՝ Հայաստան։ Երկրում մտցված արտակարգ դրության պայմաններում հնարավոր է դառնում Ռուանդայի քրոնիկա հիշեցնող նման իրականությունը։ Սա չափազանց վտանգավոր սցենարների ահազանգ է։ Կար ժամանակ, տարիներ առաջ, մեր բոլորի ընդհանուր «հին Հայաստանում» 500 հոգի մի կոչով հավաքվում էր մահապարտ դառնալու՝ ճակատի ամենաթեժ կետում։ Գավառի դեպքից հետո պետությունը ամենակոշտ քայլերը պետք է անի՝ պաշտոնանկություններ, ձերբակալություններ։ Երկրորդ կարծիք չի կարող լինի։ Բայց ականը այլ տեղ է՝ այն ագրեսիայի, այն թշնամանքի մեջ, որը սկսվում է լայվից ու թափվում հասարակություն։ Այդ ականը ամեն օր, ամեն քայլափոխի կարող է պայթել։

3. Երեկվա պատմության կերտողներից էր Comandante Մանեն։ Վստահաբար՝ Ֆլեթչերի դիվանագիտության և իրավունքի դպրոցում չեն սովորեցրել, որ վարչապետի մամուլի խոսնակը կարող է մեղադրանքներ ներկայացնել, վճիռներ կայացնել, սպառնալ։ Վարչապետի խոսնակը դատախազ չէ, դատավոր չէ, հեղափոխական մաուզերիստ չէ։ Այնպես, ինչպես այդպիսին չպետք է լինի կառավարությունը, նրա ղեկավարը։ Քրեական մեղադրանքներ և լեզվակռիվ. սրանով է այսօր կառավարությունը ներկայանում հանրությանը։

4. Խոշոր ընկերության սեփականատերերը բացեիբաց հայտարարում են, որ իրենցից խլում են սեփականությունը։ Մեկ այլ խոշոր կոնցեռնի գլխավոր տնօրենին կալանավորում են։ Առաջիկայում հազարավոր փակված աշխատատեղերի, աշխատավարձերի չվճարումների դեպքում ո՞վ է պատասխան տալու։ Խոշոր բիզնեսի հետ այսօր երկխոսություն էր պետք՝ նոր ռեսուրսներ հայթայթելու, նոր ներդրումներ անելու, սոցիալական ծրագրեր խրախուսելու-պարտադրելու` ամենևին ո՛չ այն, ինչն այսօր արվում է։ Հիշեք պարզապես, որ կուլակաթափությունից հետո եղել է սով, գոլոդոմոր։ Նույն այդ երկու խոշոր բիզնես միավորներն այսօր ունեն կիսատ թողնված մի քանի խոշոր պրոյեկտներ՝ մեծ ծավալի բնակարանային շինարարություն, հյուրանոցներ, գործարաններ, որոնք մեր տնտեսությանը թթվածին կտային։ Պրոյեկտները կասեցված են, աշխատատեղերը՝ փակված, այդ թվում՝ պետության ուղիղ միջամտությամբ։ Դրանից հետո ի՞նչ ակնկալիք կարող է ունենալ կառավարությունը։

Հայաստանում սկսվում է ուրվագծվել բավականին ռեալ ռիսկերով իրականություն։ Դրանք ամենևին պատահականություններ չեն, դրանք հետևանքներ են։ Իշխանության միջի և ոչ իշխանական սոլիդ շրջանակներից պահանջվում է պահի, իրականության բացառիկ սթափ ընկալում, միասին լուծումներ գտնելու խելամտություն։

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>