Նախարարը հավաստիացնում է, որ կառավարությունը չի փորձի պետբյուջեի ծախսերն իր հայեցողությամբ վերանայել
Դիտել նաև
Նոր կարգավորումներ
Կենսաթոշակների և աշխատավարձերի վճարման հետ կապված որևէ խնդիր չի առաջանա. Ֆինանսների նախարար
Սա միջանկյալ լուծում է. Ջանջուղազյանը չբացառեց պարգևավճարներով վարձատրության համակարգի վերանայումը
Պարգևավճարին պետք է վերաբերվել ոչ թե որպես շռայլություն, շքեղություն, այլ վարձատրության համակարգի բաղկացուցիչ․ Ատոմ Ջանջուղազյան
Սնանկ ճանաչված կառուցապատողին վճարած քաղաքացիների խնդիրը կլուծվի
ՀՀ կառավարությունը չի փորձի պետբյուջեի ծախսերն իր հայեցողությամբ վերանայել։ Այս մասին ապրիլի 29-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում «2020թ․ պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։
Պետության ունեցած ծախսերը ապահովելու համար, ըստ նախարարի, անհրաժեշտ են ոչ միայն վարկեր, այլեւ հարկային մուտքեր։ Այդ պատճառով, ինչպես նշեց Ջանջուղազյանը, բոլոր հարկային պարտավորությունները կգանձվեն ամբողջ ծավալով, որպեսզի պետությունը կարողանա օգնել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն։