Պարոն Խաչատրյանը պետք է խոսի, թե ինչի՞ դիմաց է Երևանին նվիրաբերել հարյուր հազարավոր դոլարի գույք. Խաժակյան
«Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանն այսօր հայտարարություն է տարածել բարձրաստիճան պաշտոնյաների կողմից իրականացվող ճնշումների մասին:
Եթե պարոն Խաչատրյանը իսկապես բախվել է պետական մարմինների ապօրինի վարքագծին, ապա դրա մասին բարձրաձայնումը պետք է լինի ամբողջական՝ ոչ ընտրողաբար և ոչ ըստ նպատակահարմարության։ Մասնավորապես պարոն Խաչատրյանը պետք է խոսի, թե ինչի՞ դիմաց է Երևան համայնքին նվիրաբերել հարյուր հազարավոր (եթե ոչ միլիոնավոր) դոլարի գույք և ստացե՞լ է արդյոք այն ինչի դիմաց իրենից պահանջել են այդ գույքը։
Եթե սրա մասին չխոսվի, կստացվի որ հանրայնացվում է միայն այն, ինչի շուրջ չի ստացվել իշխանությունների հետ փոխշահավետ համաձայնություն ձեռք բերել։
Երբ Խաչատրյանը կխոսի նաև այս մասին, որպես հանրային գործիչ պատրաստ կլինեմ միանալ ապօրինությունների նկատմամբ իր բողոքի ձայնին, քանի որ ճնշումների առկայությունը այս փուլում շատ հավանական եմ համարում։
Դավիթ Խաժակյանի ֆեյսբուքյան էջից

