Բա Սասունին ինչի՞ էիր օգնության կանչում: Ուզում էիր պատգամավորը օգնի ոստիկանի օրինական պահանջին չենթարկվե՞ս
Ճիշտ էին արել, որ պապուն Ծիծեռնակաբերդ չէին թողել ու սխալ էին արել, որ գիշերը տարել են սեփական փիառի համար: Ճիշտ են արել, որ երեկ էն միտինգավոր նախկին հեղափոխականին կառավարության շենքի դեմից հավաքել տարել են: Սխալ են անում, որ հազարներով դուրսը թափառող մարդկանց նույն ձև չեն հավաքում, չեն տուգանում ու չեն փակում տներով: Օրենքը բոլորի համար նույնն է` պապու ու հեղափոխականի համար բացառություններ չպիտի լինեն:
Էդ մեր հեղափոխական ընկերոջը մեկդ հարցրեք, ինքը ինչի՞ համար էր իրան տենց ճղում 2 տարի առաջ: Օրենքի երկի՞ր էր ուզում: Բա ինչի՞ օրենքին չի ենթարկվում: Բա Սասունին ինչի՞ էիր օգնության կանչում: Ուզում էիր պատգամավորը օգնի ոստիկանի օրինական պահանջին չենթարկվե՞ս: Բա դու ինչո՞վ ես հներից տարբերվում:
Ափսոս ձվերով ոստիկանապետ չունենք, արագ սաղին ուշքի բերեր:
Արեն Ապիկյանի ֆեյսբուքյան էջից

