Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս
Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Հայաստանը թևակոխում է դաժան ճգնաժամի փուլ, որի տևողությունն ու հետևանքները նույնիսկ դժվար է կանխատեսել Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Բուլղարիայում ձվեր են նետել ֆոն դեր Լայենի ուղղությամբ Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանում մшhшպատի՞ժ ենք վերականգնել. Արամ Օրբելյան Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» Սասունյան. Փաշինյանի ան իմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում «Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից. փաստաբան Մարդուն կալանքի տանելը, անազատությունից զրկելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզ Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Փաշինյանական ռեժիմը գործնականում սպանել է Արմեն Գևորգյանին. դա է բխում փաստաբանական թիմի ներկայացրած փաստերից «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ

Կառավարության միջոցառումները սխալ են հաշվարկված, և հաշվի չեն առնում իրական մարդկանց իրական կարիքները. Ավետիք Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ գազի և էլեկտրաէներգիայի դիմաց չվճարելով պայմանավորված՝ արդեն անջատումներ են իրականացվում:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Ապրիլի 27-ից Հայաստանում սկսեցին բնական գազի և էլեկտրաէներգիայի անջատումներ իրականացնել կոմունալ վճարները ժամանակին չիրականացրած բաժանորդների համար, և առաջիկա օրերին դա դառնալու է մարդկանց համար առավել ցավոտ խնդիրներից մեկը։

Մինչև համավարակով պայմանավորված ճգնաժամը, Հայաստանում գազի և էլեկտրաէներգիայի վճարումների կարգապահությունը մշտապես բավական բարձր է եղել, մարդիկ գիտեին, որքան միջոցներ ունեն, որքան պետք է սպառեն, որպեսզի իրենց համեստ եկամուտներով, կարողանան փակել իրենց ծախսերը։ Համավարակը ամեն ինչ խառնել է իրար՝ բազմաթիվ ընտանիքներ արդեն սպառել են այդ գազը կամ էլեկտրաէներգիան, սակայն զրկվել են իրենց համեստ վաստակից, չունեն կուտակված միջոցներ, և այլևս հնարավորություն չունեն հիմա այդ վճարումները կատարելու։

Այս ֆորս մաժորային իրավիճակում, որը առանձին վերցված որևէ ընտանիքի մեղքով չի առաջացել, համակարգային լուծում պետք է տա երկրի Կառավարությունը։ Այն պետք է կամ բանակցի հիմնական էներգետիկ ընկերությունների հետ՝ հետաձգելու վճարումները, դրա դիմաց նրանց տարբեր արտոնություններ տրամադրելով, և կամ էլ պետք է աջակցի այն ընտանիքներին, որոնք առավել սուր կարիքի առաջ են կագնած։ Հայաստանում ընտանիքների մոտ մեկ քառորդը (մոտ 200 000 ընտանիք) ապրում է աղքատության շեմից ցածր, և խոսքը գնում է առաջին հերթին այս ընտանիքների մասին, նրանք պետք է լինեին Կառավարության աջակցության հիմնական թիրախում։

Ապրիլի առաջին կեսին, Կառավարությունը գործարկել է հակաճգնաժամային 13 տարբեր միջոցառում։ Այս միջոցառումներից 9-ը, 11-13-ը հասցեագրված են սոցիալապես անապահով ընտանիքներին, սակայն դրանք կազմած են այն ձևով, որ այդ միջոցառումների շրջանակներում հատկացվող միջոցները ակնհայտ անբավարար են նույնիսկ կոմունալ վճարումներ կատարելու համար։ Դա կարելի է տեսնել պարզ օրինակի վրա՝ ենթադրենք, երիտասարդ ընտանիքը բաղկացած է ամուսիններից և նրանց մեկ անչափահաս երեխայից, տան տղամարդը աշխատել է օրավարձով և հիմա առանց աշխատանք է մնացել, կինը երեխային է մեծացնում, և ընտանիքը սպառել է ուղիղ 30 000 դրամի գազ, և 10 000 դրամի էլեկտրաէներգիա։ Այդ դեպքում ընտանիքը 9-րդ միջոցառմամբ կստանա 26,500 դրամ, 11-12-րդ միջոցառմամբ՝ 12 000 դրամ, 13-րդ միջոցառումը իր վրա չի տարածվի, քանի որ նպաստառու չի եղել: Հանրագումարում, կստացվի 38 500 դրամ, որը չի ծածկում նույնիսկ կոմունալ ծախսերը, չհաշված սննդի, հիգիենայի, և նվազագույն սպառողական զամբյուղի այլ ծախսերի մասին։

Սա ցույց է տալիս, որ Կառավարության միջոցառումները սխալ են հաշվարկված, և հաշվի չեն առնում իրական մարդկանց իրական կարիքները։ Պնդումները, որ կառավարության միջոցները չեն բավարարում, ոչ մի քննադատության չեն դիմանում։ Ապրիլի 22-ին կայացած խորհրդակցությանը, վարչապետ Փաշինյանը հայտնեց տարբեր միջոցառումների շրջանակներում Կառավարության կողմից ծախսած թվերը, որից պարզ դարձավ, որ վերը նշված 9, 11,12,13 միջոցառումների շրջանակներում նախատեսվում է ծախսել ընդհանուր 5,2 միլիարդ դրամ, այն դեպքում, երբ միայն 1-ին միջոցառման համար, որով վարկավորվում են ձեռնարկությունները, արդեն ստացվել է 18 միլիարդ դրամի հայտ։ Հավելեմ նաև, որ Հայաստանի պետական բյուջեն 2020 թ․ ծախսերի գծով կազմում է 1 855 միլիարդ դրամ, այսինքն սոցիալական աջակցության թվարկած միջոցառումները կազմում եմ այդ բյուջեի ընդամենը 0,3%-ը, կամ փաստացի՝ ոչ էական թիվ։

Նախկինում նշել եմ մի քանի անգամ, և հիմա էլ ցանկանում եմ կրկնել՝ ճգնաժամի հետ կապված պետական աջակցությունը պետք է այս փուլում ուղղել ոչ այնքան ձեռնարկություններին, որքան կարիքավոր ընտանիքներին, քանի որ նրանք արդեն ֆիզիկական գոյության խնդրի առաջ են կանգնում։ 200 000 առավել կարիքավոր ընտանիքները, որոնց մասին գնում է խոսքը, պետությունից պետք է համարժեք աջակցություն ստանան, որը նրանց հնարավորություն կտա հաղթահարել ճգնաժամը։ Խոսքը գնում է ամսական 20-25 միլիարդ դրամ աջակցության մասին, որը զգալի թիվ է, սակայն մեր պետական բյուջեի շրջանակներում, կարելի է այն հայթայթել այլ ծախսերի վերախմբավորման հաշվին։ Օրինակ, ճանապարհաշինության ծրագիրը 2020 թ․ նախորդ տարվա նկատմամբ ավելի քան կրկնապատկվել է և կազմում է 98 միլիարդ դրամ, դա նույնիսկ նորմալ պայմաններում շքեղություն է, իսկ ճգնաժամի պայմաններում, այդ միջոցների զգալի մասը կարելի է վերաբաշխել սոցիալական աջակցությանը։ Ի վերջո, եթե միջոցները չհերիքեն, պետք է ավելացնել բյուջեի դեֆիցիտը և պետական պարտքը, բայց դա հաստատ համաշխարհային ճգնաճամի պայմաններում չարյաց փոքրագույնն է, շատ ավելի վատ կլինի, եթե մարդիկ հազարներով դուրս գան փողոց, և դիմեն հուսահատ քայլերի։

Անկեղծ հուսով եմ, որ դրան չի հասնի՝ Կառավարությունը ընդունակ կլինի իրատեսականորեն գնահատել իրավիճակը, և դրան համարժեք արագ արձագանքել առաջիկա օրերին։ Մինչ այդ, մեր համաքաղաքացիներին համբերություն և տոկունություն եմ ցանկանում՝ միասին դուրս գալու այս ծանր վիճակից»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>