ԱՅՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄՈՎ Մնում է՝ կզենք, որ ադրբեջանցիները մեր վրայով թռչեն․ Ալիևին խաղաղության պայմանագիր պետք չէ Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջ
Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Ինչո՞ւ են աղմկում ադրբեջանցիները ամերիկյան ընտրությունների արդյունքների պատճառով Ոսկու գինը ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների արդյունքում աճեց. ինչո՞ւ Քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանը վերստին կալանավորվեց. Ալիևը թուլացնում է Հայաստանը դրսից, իսկ Փաշինյանը՝ ներսից․ «Ուժեղ Հայաստան» Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Պատերազմ Արցախում
ԱՅՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄՈՎ «Բարեփոխման» անվան տակ թանկացրած տրանսպորտի վիճակը Մնում է՝ կզենք, որ ադրբեջանցիները մեր վրայով թռչեն․ Ալիևին խաղաղության պայմանագիր պետք չէ Քաղաքական արատավոր կարուսել Հայաստանն ընտրում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի ուղին․ Մարթա Կոս Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջ Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Փաշինյանական ռեժիմի «ԱԱԾ պադվալ» խոշտանգարանում այլևս ազատ խցեր չկա՞ն, արագորեն ընդարձակում են «ապարտամենտները», շինարարություն են անում․ «Հրապարակ» Սև ամպեր՝ դատավոր Մասիս Մելքոնյանի գլխին․ «Ժողովուրդ» «Թուրքական միջանցքի»՝ ԹՐԻՓՓ-ի հարցով ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի. կառավարության առաջարկը Ձեզ ոչ ոք չի ուզում բժժացնել, ձեզնից հարցերի պատասխաններ են ուզում․ Քրիստինե Վարդանյանը՝ Միրզոյանին Նոյեմբերի 9-ին՝ պատերազմի ավարտի տարելիցին, Փաշինյանը ուզում է մեկնել իր շատ սիրելի Թուրքիա Ունենք ազգային համախմբման նպատակ և մտավորականների հետ հանդիպումն անչափ կարևոր էր․ Աննա Գրիգորյան Որքան էլ փորձ արվի արդարադատությունը դարձնել ընտրովի, օրենքի գերակայության սկզբունքը պետք է մնա անսասան. Իվետա Տոնոյան Բանտի դռները պետք է բացվեն. մեր երկրի խնդիրները մեծ են, իսկ մարդկային կապիտալը՝ սահմանափակ. «Այլընտրանքային նախագծեր» խումբ Մենք երկրի կորստի առաջ ենք. Աննա Մայիլյան «Միասնության թևեր». Պատրաստ ենք մասնակցելու հիմնված համախմբման նախաձեռնություններին Պետք է շատ ռեալ խոսել, հասկանալ՝ որոնք են մեր հաջորդ քայլերը, ինչ պետք է անենք. Արման Նավասարդյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններն ու անցկացնել իր սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան Կալանավորված Հայաստան Ալիևի ինչի՞ն է պետք Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը... Ազատություն «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին և բոլոր քաղբանտարկյալներին Տեսնում է, որ ձեռից գնում է. Փողոցային պայքարի սցենար չենք քննարկել. Հրանտ Բագրատյան Հանրաքվեն արդեն եղել է, ժողովուրդն այդ մանդատը Փաշինյանին չի տվել. Լևոն Զուրաբյան Ժամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել Կարապետյան Երևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկից և մահացել Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը. Սուրեն Սարգսյան

Նիկոլ Փաշինյանը չի գիտակցելու իր ձախողումների պատասխանատվությունը, մնում է տարբեր քաղաքական ուժեր այս մասին լրջորեն մտածեն և պարտադրեն նրան հեռանալ. Աղվան Վարդանյան

Այս իշխանությունը ձախողված է, հեռանկար չունի, և որքան մեր քաղաքական ուժերը, հասարակական ակտիվ շրջանակները հասկանան, որ յուրաքանչյուր ամիս, յուրաքանչյուր օր ավելի է բարդանում Հայաստանը վերականգնելու, ճիշտ ճանապարհի բերելու հնարավորությունը, այնքան գործընթացներն ավելի կարագանան: Պետության առջև ծառացած մարտահրավերները իշխանության անկարողության հետևանքն են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը:

Դիտարկմանը, եթե ըստ Վարդանյանի՝ պետության առջև ծառացած մարտահրավերներն իշխանության անկարողության հետևանքն են, այս պարագայում հնարավո՞ր են նաև արտահերթ զարգացումներ, կարո՞ղ են արտախորհրդարանական ուժերը կոնսոլիդացվել, նաև խորհրդարանական ընդդիմությանը հրավիրել, կոնսուլտացիաներ իրականացնել և իշխանություններին դնել արտահերթ զարգացումների առաջ, Վարդանյանն արձագանքեց.

«Խորապես համոզված եմ, որ իր բնույթով, իր տեսակով բացարձակ մեկ մարդու իշխանություն ունեցողը Նիկոլ Փաշինյանը չի գիտակցելու ձախողումների հետագա պատասխանատվությունը և քայլ չի անելու, ուրեմն՝ մնում է, որ իրեն պարտադրեն հեռանալ, պարտադրեն հրաժարական: Թե դա ինչպես կլինի, պետք է քննարկել: Պետք է տարբեր քաղաքական ուժեր այս մասին սկսեն լրջորեն մտածել, կոնսուլտացիաներ անել և հասնել այս իշխանության հեռացմանը»,-ասաց նա:

Հարցին՝ իշխանափոխությունից երկու տարի անց հասարակության ակնկալիքներն արդարացվե՞լ են, Վարդանյանը պատասխանեց, թե 2018թ.-ի ապրիլ-մայիսին, երբ հասարակության մեծ մասը դուրս էր եկել փողոց, նրանց բոլորին թվում էր, թե կարևոր գործ են անում, բայց կյանքը ցույց տվեց, որ իրականում տեղի է ունեցել իշխանության թավշյա բռնազավթում, և երկու տարին որևէ էական որակական փոփոխություն քաղաքացիների կյանքում չի գրանցել:

«Ընդհակառակը՝ բոլոր ոլորտներում ունենք հետընթաց, ունեք իշխանություն, որը ինքնասիրահարված է և չի կարողանում կառավարել: Մարդիկ փողոցից հայտնվել են իշխանության գագաթին. մարդիկ, որոնք չունեն կառավարման գիտելիքներ, փորձառություն, որոնք արտաքին քաղաքականության մեջ որևէ նրբության չեն տիրապետում, մարդիկ, որոնք հատկապես ճգնաժամային պայմաններում տնտեսություն կառավարելու փորձառություն չունեն, և հետևությունն այն է, որ որքան շարունակվի այս իշխանության գոյատևումը, ցանկացած գնով իշխանությունը պահելը, այնքան մենք խնդիրներ ենք ունենալու»,-ասաց նա՝ նշելով, որ այս ամենը նաև բերում է մարդկանց հիասթափության:

Դիտարկմանը՝ այսինքն՝ ոչ ոք չպե՞տք է ընկճվի երկու տարի առաջ արված ընտրությամբ, Վարդանյանն արձագանքեց․ «Մարդիկ պետք է հասկանան, որ իրենց տրված խոստումները չեն իրականացել, իրենց կյանքը ոչ թե բարելավվել է, այլ՝ ավելի է ծանրանում, և կան մարտահրավերներ ազգային, պետական մակարդակներում»:

Վարդանյանը նաև վստահություն հայտնեց, որ այժմ այս իշխանության վարկանիշը նույնիսկ 20-25 տոկոսի սահմաններում չէ:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>