Ու՞մ երեխաների կյանքի հաշվին եք Ռուսաստանի դեմ թշնամանում. Բագրատ Միկոյան Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի. «Ժողովուրդ»
4
Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը Ինչ պայմանավորվեցին Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկում «Իմ «մեղքն», ըստ դատախազության, այն է, որ քաղաքական գործիչ եմ, ունեմ ընդդիմադիր հայացքներ»,- Անդրանիկ Թևանյան Աստված չանի Պուտինի ասածն իրականություն դառնա․ մղձավանջ է սպասվում․ Մանուկ Սուքիասյան ԵՄ–ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը շատ շուտով կվերանա. Սերգեյ Լավրով Հայաստանի արցախացման վտանգներն ու Անդրանիկ Թևանյանի բանտարկությունը Այս դատավարությունը պետք է դիտարկել որպես Հայաստանը աշխարհաքաղաքական կոնֆլիկտի տարածք սարքելու հերթական օղակներից մեկը. քաղաքագետ Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ․ Պուտին (տեսանյութ) Հայաստանը նեոֆաշիզմի և պանթուրքիզմի կերակրասեղանին Պատերազմ Արցախում
Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը. Փաստաբանը մանրամասնում է Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Փաշինյանն Արևմուտքին բացի հակառnւuականnւթյnւնից որևէ առաջարկելու բան չունի. Մամիջանյան Քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով Ու՞մ երեխաների կյանքի հաշվին եք Ռուսաստանի դեմ թշնամանում. Բագրատ Միկոյան Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը Փաշինյանը, իր խոսքից դատելով, գոհունակություն, հրճվանք և ցնծություն է ապրել՝ տեսնելով Գագիկ Խաչատրյանին )կտտանքների ենթարկելու կադրերը ՀՀ–ից 102-րդ ռազմաբազան դուրս բերելու պատրաստակամության մասին Պուտինի հայտարարությունը ուղերձ էր Փաշինյանին. քաղտեխնոլոգ ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի. «Ժողովուրդ» Ինչ պայմանավորվեցին Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկում ՌԴ ռազմաբազան մեզ համար կենսական չէ, եթե որոշեն հանել, չենք առարկի. Նիկոլ Փաշինյան Փաշինյանի իշխանության շրջանի մուլտիսեփականատեր Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել նաևՀրազդանի ցեմենտի գործարանը Փաշինյանը Եվրամիության հարցում էլի խաբել է. մաս 239. «Ժողովուրդ» «Իմ «մեղքն», ըստ դատախազության, այն է, որ քաղաքական գործիչ եմ, ունեմ ընդդիմադիր հայացքներ»,- Անդրանիկ Թևանյան «Հրապարակ»․ ՔՊ-ն կչեղարկի՞ ԵՄ-ին անդամակցության օրենքը Թուրքերն եկել են, որ տեսնեն, թե հայերին մորթելուց հետո, ինչ տնտեսություն են զավթելու Եթե Հայաստանը վիզաներ մտցնի, դա կլինի քայլ հենց Երևանի դեմ. Զախարովա Աստված չանի Պուտինի ասածն իրականություն դառնա․ մղձավանջ է սպասվում․ Մանուկ Սուքիասյան ԵՄ–ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը շատ շուտով կվերանա. Սերգեյ Լավրով Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» ԵԱՏՄ-ում ՀՀ անդամակցությունը կսառեցվի, Փաշինյանը քաղաքական կարգավիճակը կփոխվի. քաղաքագետ Դատավորը տեսնում է՝ մարդն անգիտակից պառկած է, ասում է, չէ, մարդը կարող է վազելով փախնի. Արա Ղազարյան Վեհափառ հայրապետի և եպիսկոպոսների գործով դատավոր Վահագն Մելիքյանը ցանկացած պահի կարող է հայտնվել մեղադրյալի աթոռին Հստակ է, որ Պուտինը երեկ հայտարարեց Հայատանում իշխանափոխության ռուսական վերջնախաղի մեկնարկը. Բալյան Հորս կալանավորել են, քանի որ Փաշինյանը դեռևս զիջումներ ունի անելու Ադրբեջանին․ Լևոն Քոչարյան Ողբերգական վթար Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում. նախնական տվյալներով՝ 5 հոգի մահացել են Հայաստանի համար «Ռուսական երկաթուղիների՝ իբր «տոքսիկ» լինելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները որևէ կապ չունեն իրականության հետ. Օվերչուկ Իրանում ամերիկյան հարձակումների հետևանքով զոհվել է 19 մարդ

Հայ Առաքելական Եկեղեցու թեմերը իրականացնում են հակաճգնաժամային միջոցառումներ

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը նույնպես միացավ կորոնավիրուսի դեմ պայքարին:

Հիմնադրամի աջակցությամբ Հայ Առաքելական Եկեղեցու թեմերում գործող սոցիալական կենտրոնները կամավորների ցուցակներ են կազմել և ամեն պահի պատրաստ են աջակցել ՀՀ կառավարությանը՝ ինքնամեկուսացման ընթացքում սոցիալական խնդիրների առաջ կանգնած մարդկանց աջակցություն բաժանելու հարցում: Ցուցակն ընդգրկում է 109 կամավոր:  Դրանից բացի, սոցիալական կենտրոնները սեփական նախաձեռնությամբ արդեն սկսել են սոցիալական խոցելի խմբերին անհրաժեշտ պարենամթերքի, գրենական պիտույքների և այլ անհրաժեշտ պարագաների տրամադրումը:

Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի Արևիկ սոցիալ-կրթական կենտրոնը՝ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ, սննդի փաթեթներ պատրաստեց: Ծրագրի 1-ին փուլում Տավուշի թեմի առաջնորդարանում՝ թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ,  կենտրոնի կամավորներն ու հոգևորականները՝ «Թելիկ» սոցիալական ձեռնարկության կարած դիմակներով «զինված», առաջնային անհրաժեշտության սննդի պարենի փաթեթները, որոնք ներառում են նաև թեմի «Վանքի անուշ» մուրաբաները, առաքեցին Իջևան, Գանձաքար, Սևքար, Ազատամուտ, Դիտավան, Վերին Կարմիրաղբյուր համայնքներում բնակվող և դժվար կացության մեջ հայտնված 33 ընտանիքներին:

Մայր Աթոռի ֆինանսավորմամբ՝ Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի աշխատակիցները նույնպես այս օրերի ընթացքում կամավոր սկզբունքով պատրաստել են սննդամթերքի փաթեթներ: Նրանք թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ, նպարեղենի ու անհրաժեշտ սննդի փաթեթներ են տրամադրում Գյումրիի 200 ընտանիքի: Սրանից զատ՝ Շիրակի թեմի միջոցներով հատկացվում են նաև հիգիենայի պարագաներ: Եկեղեցու բարերարների աջակցությամբ ևս 50 ընտանիք ստացել է սննդամթերքի փաթեթներ:

Շահառուների կարիքների գնահատման ու աջակցման համար սոցիալ-կրթական կենտրոնը համագործակցում է մարզային ու քաղաքային իշխանությունների հետ՝ բացառելու համար կրկնակի օգնությունն ու ավելի թիրախային դարձնելով աջակցությունը:

Կանայք կենտրոնում կարում են 5 000 դիմակ: Դիմակների պատրաստման ծրագիրն իրականացվում է Կլոր սեղան հիմնադրամի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի համագործակցությամբ նախաձեռնված ծրագրի շրջանակում: Ընդհանուր առմամբ, ծրագրի շրջանակում նախատեսվում է Գյումրիի, Իջևանի, Վանաձորի սոցիալական կենտրոններում և Էջմիածնի հայորդյաց տանը կարել 20 000 դիմակ:

Շիրակի թեմի առաջնորդարանի աջակցությամբ համայնքին օգնելու համար անկողնային պարագաներ են կարվում, որոնք հատկացվելու են մարզի հիվանդանոցների ստացիոնար բաժանմունքներին: Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնը օրեր առաջ վերմակներ, հիգիենայի պարագաներ է նվիրել Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցին և Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցին: Կենտրոնի աշխատակիցները, բացի իրենց հիմնական աշխատանքային գործառույթներից, կամավոր հիմունքներով ներգրավված են իրականացվող բոլոր աշխատանքներում:

Արագածոտնի թեմի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանավորությամբ ապրիլին սննդային աջակցություն է տրամադրվել Աշտարակի «Սուրբ Մարիանե» և Սաղմոսավանի սոցիալական կենտրոնների շահառու սոցիալապես անապահով և ծանր դրության մեջ հայտնված 115 ընտանիքների: Կենտրոնը հոգևորականների հետ հանդիպումները և արվեստի դասընթացները նույնպես անցկացնում է հեռավար:

«Նարեկ» ՀԿ նախաձեռնությամբ աջակցություն է ցուցաբերվել Արմավիր թեմի Քարակերտի Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան հոգևոր մշակույթի կենտրոնում գործող նախակրթարանի 40 սանի՝  տրամադրելով հիգիենիկ պարագաներ և գրենական պիտույքներ: Կենտրոնը բոլոր դասընթացները տեղափոխել է առցանց հարթակ: 

Գեղարքունյաց թեմի Գավառի և Վարդենիսի սոցիալական կենտրոնները նույնպես խմբակների աշխատանքը և դասընթացները տեղափոխել են առցանց հարթակ: Բոլոր այն կենտրոնները, որոնք անցել են հեռավար դասընթացի, նշում են, որ հիմնական խոչընդոտներից են սարքերի և համացանցի բացակայությունը որոշ շահառուների ընտանիքներում:

###

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամը (ՀԿՍ) էկումենիկ կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1996 թ.` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կողմից: ՀԿՍ-ն միակ հարթակն է Հայաստանում, որտեղ մեկտեղվում են Հայ առաքելական, Հայ կաթողիկե և Հայ ավետարանական եկեղեցիների գործողությունները և ջանքերը: Կլոր սեղան հիմնադրամը եկեղեցիների և հասարակական կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ ակտիվորեն նպաստում է աղքատության վերացմանը, կայուն համայնքների զարգացմանը, եկեղեցու՝ սոցիալական աշխատանքների մեջ ակտիվ ներգրավվածությանը, Հայաստանի և Արցախի քաղաքացիական հասարակության զարգացմանը: 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>