Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս
Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Հայաստանը թևակոխում է դաժան ճգնաժամի փուլ, որի տևողությունն ու հետևանքները նույնիսկ դժվար է կանխատեսել Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Բուլղարիայում ձվեր են նետել ֆոն դեր Լայենի ուղղությամբ Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանում մшhшպատի՞ժ ենք վերականգնել. Արամ Օրբելյան Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» Սասունյան. Փաշինյանի ան իմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում «Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից. փաստաբան Մարդուն կալանքի տանելը, անազատությունից զրկելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզ Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Փաշինյանական ռեժիմը գործնականում սպանել է Արմեն Գևորգյանին. դա է բխում փաստաբանական թիմի ներկայացրած փաստերից «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ

Հայաստանը արտակարգ դրության ռեժիմում․ որքանո՞վ են արդյունավետ բնակչության և բիզնեսի աջակցման համար կառավարության միջոցառումները

Փորձագետների և դիտորդների մեծ մասը համակարծիք է, որ կորոնավիրուսի պանդեմիան որակապես նոր մարտահրավեր է ժամանակակից մարդկային քաղաքակրթության համար, որը կստուգի ոչ միայն առողջապահության ոլորտը տարբեր երկրներում, այլև նրանց պետական կառավարման, տնտեսական զարգացման եւ սոցիալական ապահովության համակարգերը: Այս առումով Հայաստանը ևս բացառություն չէ։

Վարակի տարածման և այդ կապակցությամբ արտակարգ դրության ռեժիմի ընդունման պատճառով մեր ոչ այդքան հարուստ երկրի տնտեսությունը գրեթե ամբողջությամբ կանգ առավ։ Շատ քաղաքացիներ, որոնք առաջին հերթին աշխատում են սպասարկման ոլորտում մնացել են առանց եկամտի աղբյուրի։ Հատկապես դժվար է բնակչության սոցիալապես խոցելի խավերին. առաջին հերթին ՝ երեխաներ ունեցող ընտանիքներին, որտեղ հիմնական եկամոտ ապահովողները զրկվում են աշխատելու հնարավորությունից։

Կառավարությունն ընդունել է բիզնեսին և բնակչությանը աջակցելու մի ամբողջ համալիր ծրագիր՝ հայտարարելով, որ պատրաստ է նրանց կարիքներին ուղղել ավելի քան 300 մլն դոլար։ Փորձենք գնահատել ձեռնարկված միջոցառումներն այն տեսանկյունից, թե որքան մասշտաբային են դրանք ֆինանսապես, ընդգրկում են աջակցության կարիք ունեցող քաղաքացիներին և տնտեսական գործունեություն ծավալողներին և մտածված են դրանց տևողության և բյուրոկրատական վարչարարության տեսանկյունից։

Առաջին ծրագիրը ենթադրում է ձեռնարկություններին արտոնյալ պայմաններով նպատակային վարկերի տրամադրում, որոնք կարող են օգտագործվել աշխատակիցների աշխատավարձերի վճարման, հարկերի և տուրքերի վճարման, հումքի, սարքավորումների և պարենի ներմուծման համար:

Բիզնես-հանրության արձագանքների համաձայն ՝ արդեն կարելի է հասկանալ, որ ձեռնարկությունները նախընտրում են հրաժարվել այդ ծրագրի շրջանակներում առաջարկվող վարկերից, թեկուզև արտոնյալ պայմաններով։ Նրանց տրամաբանությունը պարզ է. տնտեսական ակտիվությունն այժմ սառեցված է, պահպանվող հարկերի և հավաքագրումների, աշխատավարձի ծախսերի, տարածքների վարձակալության և մատակարարների հետ հաշվարկները բացասական են, իսկ այդ վարկերը պետք է ինչ-որ կերպ վերադարձնել։ Հետեւաբար, շատ ձեռնարկություններ նախընտրում են իրենց աշխատողներին ուղարկել չվճարվող արձակուրդի:

Լուրջ խնդիր է նաև հանդիսանում այն փաստը, որ ձեռնարկությունների որոշ մասը շատ անգամ զրկված են վարկ ստանալու հնարավորությունից տարբեր պետական պարտքեր ունենալու պատճառով:

Երկրորդ և երրորդ ծրագրերը նույնպես կապված են վարկերի տրամադրման հետ, սակայն ֆերմերների և գործարարների համար: Օգնության այդ փաթեթների իրականացման առանցքային խնդիրն այն է, որ ֆերմերների և գործարարների մեծ մասն արդեն վարկավորվել է, շատերը ներառված են այսպես կոչված սև ցուցակներում, ինչի պատճառով բանկերը հրաժարվում են դիմորդներին տրամադրել խոստացված վարկերը:

Ութերորդ և տասներորդ ծրագրերի շրջանակներում պետության աջակցությանը կարող են հավակնել անհատ ձեռնարկատերերը, առաջին հերթին ծառայությունների և տրանսպորտի ոլորտից, ինչպես նաև միկրոբիզնեսից։ Միանվագ վճարի չափը կազմելու է 68-ից 136 հազար դրամ (138-277 դոլար): Ներկայիս նախաձեռնությունները ընդունվել էին միայն այն բանից հետո, երբ բարձրացավ հասարակական դժգոհության ալիքը, ինչպես նաև հասարակական տրանսպորտի վարորդների բողոքի ակցիաներից հետո:

Եվս երեք ծրագիր (չորրորդ, վեցերորդ եւ յոթերորդ) ուղղված են հասցեական սոցիալական աջակցությանը: Նախատեսվում է, որ միանվագ վճար՝ մոտ 200 ԱՄՆ դոլարի չափով, կստանան մինչև 14 տարեկան երեխաների ծնողները, որոնք կորցրել են աշխատանքը, ինչպես նաեւ հղի կանայք, որոնց ամուսիններն ազատվել են աշխատանքից այս տարվա մարտի երկրորդ կեսին: Մոտավորապես 140 դոլար կվճարեն այն քաղաքացիներին, ովքեր տվյալ ժամանակահատվածում դարձել են գործազուրկ և, որոնց աշխատավարձն այս տարվա առաջին երկու ամիսներին չի գերազանցել 500 հազար դրամը (մոտ 1020 դոլար) ։

Կառավարության հայտարարությունների համաձայն՝ այս երեք ծրագրերի շրջանակներում արդեն աջակցություն է ստացել մոտ 15 հազար մարդ։ Այնուամենայնիվ, հասկանալու համար, թե ի վերջո ինչ ազդեցություն են ունենալու այդ օգնության փաթեթները, անհրաժեշտ է հիշել, որ ինչպես վերը նշվեց, շատ քաղաքացիներ պաշտոնապես աշխատանքից չեն ազատվել, այլ ուղարկվել են չվճարված արձակուրդի: Այսպիսով, առանց պետության ուշադրության կմնան հարյուր հազարավոր մարդիկ, որոնք չեն կարող հաստատել իրենց միանվագ նպաստի իրավունքը ազատման մասին տեղեկանքով:

Կառավարությունը նաև օգնություն է սահմանել սոցիալական նպաստ ստացող ընտանիքներին։ Այդ նպաստները, ըստ տասներեքերորդ ծրագրի, նախատեսվում է ավելացնել 50 տոկոսով։ Սակայն, եթե հաշվի առնենք, որ նախատեսված ծրագրի բյուջեն կազմում է 1,2 մլրդ դրամ (2,45 մլն դոլար) և այն ընտանիքների ընդհանուր թիվը, որոնց վրա այն տարածվում է՝ 85 հազար է, ապա մեկ ընտանիքի նպաստի ավելացումը նրան կբերի 30 դոլարից պակաս գումար ։

Տասնմեկերորդ և տասներկուերորդ ծրագրերը ենթադրում են կոմունալ ծառայությունների (գազի և էլեկտրաէներգիայի) ծախսերի փոխհատուցում. սպառման նվազագույն ծավալի 50 % - ը, որը նշվում է Հայաստանում 235 հազար տնային տնտեսությունների մոտ, և 30 % - ը ՝ սպառման մակարդակի դեպքում, որն ակտուալ է գրեթե 300 հազար տնային տնտեսությունների համար: Կոմունալ վճարումների աջակցումը ճիշտ քայլ է, հատկապես այն լույսի ներքո, որ փոխհատուցումը տրվելու է առավել ծախսատար՝ փետրվար ամսվա համար: Սակայն առայժմ չի ենթադրվում, որ այդ երկու ծրագրերը տարածվելու են հաջորդ գարնանային ամիսներին, ինչը լրջորեն սահմանափակում է այդ միջոցառման արդյունավետությունը։

Տասնչորսերորդ ծրագիրը նպատակ ունի աջակցել պետական բուհերի ուսանողներին: Կառավարությունը լավ առաջադիմության դեպքում ամբողջությամբ կամ մասնակիորեն կվճարի մեկ կիսամյակի ուսման ծախսերը։ Հեշտացվելու են ուսման համար տրամադրվող վարկերը: Ինչպես նաև խոստացվել է լավ առաջադիմություն ունեցող ուսանողներին ուսման վարձը չվճարելու պատճառով չհեռացնել:

Այս օգնության փաթեթը չի կարող դրական չընկալվել ուսանողության շրջանում: Թեև հարկ է նշել, որ այստեղ նկատվում է կառավարության զուտ քաղաքական մոտիվացիան. քանի որ հենց ուսանողներն են եղել թավշյա հեղափոխության շարժիչ ուժերից մեկը և նրանց աջակցությունն այսօր քաղաքականապես ակտիվ կողմնակիցների պահպանման իշխանությունների քայլերից մեկն է։

Այս բոլոր եզրակացություններն արվել են ոչ միայն իշխանությունների և լրատվամիջոցների կողմից հրապարակվող տեղեկատվության հիման վրա։ «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությանն են դիմում մեծ թվով քաղաքացիներ։ Նրանցից շատերը խոսում են այն մասին, որ աջակցության ոչ մի ծրագրի մեջ չեն ներառվել և հիմա, իրապես, նյութական աջակցության կարիք ունեն։ Մյուս քաղաքացիները բողոքում են, որ իրենց կամ մերժում են աջակցել, չնայած այս կամ այն ծրագրերի չափորոշիչներին ֆորմալ համապատասխանությանը, կամ ավելի քիչ չափով օգնություն են ցուցաբերում, քան խոստացել են իշխանությունները ։

Ամփոփելով՝ հարկ է նշել, որ կառավարության կողմից ձեռնարկված միջոցառումները՝ հաղթահարել կորոնավիրուսի համաճարակի սոցիալական բացասական հետևանքները, անբավարար են: Լուրջ հարցեր են առաջացնում այն, թե իրականում քանի քաղաքացի և ընտանիք մեր երկրում կկարողանան համապատասխանել ընդունված բոլոր բյուրոկրատական չափանիշներին և ստանալ որևէ աջակցություն ։ Առայժմ ծրագրերի ազդեցությունը նվազագույն մակարդակի է:

Երկրորդ. այնքան էլ տպավորիչ չէ աջակցությունների ծավալը, ինչպես ընդհանուր առմամբ, այնպես էլ առանձին ծրագրերով ։ 300 մլն դոլար հայտարարված օգնությունը ամպագոռգոռ է հնչում, սակայն պետք է ի վերջո պարզել, թե այդ հարյուր միլիոնավոր տրամադրված գումարներից որոնք են անհատույց փոխանցումներ և որանք վերադարձվող վարկեր:

Եվ վերջապես երրորդ. ծրագրերի մեծ մասը կրում է միանվագ բնույթ: Իսկ խնդիրն այն է, որ ճգնաժամն արդեն փաստացի մեկ ամիս է տևում է և հազիվ թե շուտ ավարտվի, իսկ մարդիկ կցանկանային որևէ հեռանկար տեսնել այն առումով, թե արդյոք նրանք կստանան նաև առաջիկա ամիսներին որևէ աջակցություն պետությունից, թե նրանք պետք է ինքնուրույն դուրս գան տվյալ իրավիճակից:

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ՝ 

Արման Ղուկասյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>