Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս
Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Հայաստանը թևակոխում է դաժան ճգնաժամի փուլ, որի տևողությունն ու հետևանքները նույնիսկ դժվար է կանխատեսել Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Բուլղարիայում ձվեր են նետել ֆոն դեր Լայենի ուղղությամբ Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանում մшhшպատի՞ժ ենք վերականգնել. Արամ Օրբելյան Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» Սասունյան. Փաշինյանի ան իմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում «Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից. փաստաբան Մարդուն կալանքի տանելը, անազատությունից զրկելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզ Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Փաշինյանական ռեժիմը գործնականում սպանել է Արմեն Գևորգյանին. դա է բխում փաստաբանական թիմի ներկայացրած փաստերից «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ

Նիկոլ Փաշինյանը շարունակում է Հ1-ի քանդման գործընթացը

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«2018-ին երկրում տեղի ունեցած փոփոխություններից հետո, բնականաբար, կադրային փոփոխություններ եղան նաև հանրային հեռուստաընկերությունում, մասնավորապես, լրատվական ծառայությունը երկու ղեկավար փոխեց, յուրաքանչյուրն իր հերթին լրատվական ծառայությունը համալրեց իր նախընտրած կադրերով։ Փորձառու ու երկարամյա կադրերին կամ հեռացրին կամ դրդեցին «սեփական դիմումի համաձայն» հեռանալ՝ Սուսան Բադալյան, Հայկ Հովհաննիսյան, Լիանա Կարապետյան, Տաթևիկ Նալբանդյան, Անի Մեջլումյան, Լուսին Մկրտչյան, Հովիկ Աֆյան, Տիգրան Սիրունյան․․․ Ազատվեցին երկար տարիներ լրատվականի գլխավոր խմբագիր Արմեն Ամիրխանյանից, մեկնաբաններ՝ Քրիստինե Մելքոնյանը, Շահանե Մեժլումյանը, Աբրահամ Գասպարյանը նույնպես հեռացան։ Նոր մրցույթի արդյունքում մեկնաբանական նոր կազմն էլ՝ Էսթեր Մեսրոպյան, Դավիթ Գրիգորյան, Մամիկոն Ասլանյան, աշխատեցին ընդամենը մի քանի ամիս։ Աշխատանքից ազատեցին նաև Փարիզի ու Մոսկվայի թղթակիցներին` Մարիամ Տեր-Գուլանյան, Խաչատուր Մարտիրոսյան, Աշոտ Մնացականյան:

Այսպիսով, առաջին քայլերով Նիկոլ Փաշինյանի կողմից լրատվականի ղեկավարներ նշանակված անձինք ցույց տվեցին իրենց անլուրջ վերաբերմունքն ու հիմք դրեցին լրատվականի քանդման գործընթացին։ Լրագրողներից ոմանք անարդար ու անհիմն ազատումների համար դատարան դիմեցին, ոմանք, այսպես ասած, գլուխ չդրեցին, չցանկացան դատական քաշքշուքների մեջ ընկնել, այլ հեռուստաընկերություններում աշխատանքի անցան։

Անհասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանը, որն իշխանության գալուց հետո սկսեց ազատվել նախորդ ռեժիմի կադրերից, անփոփոխ թողեց Հանրայինի գործադիր տնօրենի աթոռը։ Մարգարիտա Գրիգորյանը շարունակեց ղեկավարել Հանրայինը՝ չնայած այն բանի, որ մեղադրվում էր կոռուպցիոն սկանդալների մեջ։ Լրատվական ծառայության տնօրեն նշանակված Վահագն Թևոսյանն աշխատեց ընդամենը 6 ամիս, հետո ԱԺ պատգամավոր դարձավ՝ համալրելով իշխող կուսակցության շարքերը, նրան փոխարինեց Պետրոս Ղազարյանը։

Իրականացված մոնիթորինգի արդյունքում նկատել ենք, որ Հանրայինի տաղավարում հիմնականում հյուրընկալվել են իշխող կուսակցության ներկայացուցիչները, կարծիք է տրվել մի կողմին, խոսքը Պետրոս Ղազարյանի հարցազրույցների մասին է։ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն ու Հանրային հեռուստաընկերության խորհուրդը, որոնք պարտավոր էին վերահսկել Հանրայինում տեղի ունեցող գործընթացներն ու արձանագրել տեղի ունեցող թերացումները, անգործության էին մատնված կամ, պարզապես, խաղից դուրս էին մղվել և ամեն բան ղեկավարում էր Մարգարիտա Գրիգորյանը։

Բայց, թերևս, ամենամեծ սկանդալն այս ընթացքում կապված էր վարչապետի ելույթի կադրերի արտահոսքի հետ, որը ջրի երես հանեց Հանրայինում տիրող բարքերը։ Հանրայինից տուժած նախկին շատ աշխատակիցներ իրենց ֆեյսբուքյան էջերում գրառումներով հանդես եկան։ Հասմիկ Առաքելյանը մեզ հետ ծավալուն հարցազրույցում պատմեց, որ իրեն քաղաքական հետապնդման են ենթարկել, ստիպել բանակին վերաբերող ռեպորտաժից հեռացնել կարևոր կադրեր։ Սպորտային մեկնաբան Մենուա Մեհրաբյանը, խոսելով Մարգարիտա Գրիգորյանի մասին, նրա հեռացումն արդարացի էր համարել, նշել, որ վերջինս փորձել է քանդել իր մեկնաբանական կարիերան։

Մյուսները չցանկացան հարցազրույց տալ, բայց պատմեցին իրենց պատմությունները։

Նկատել ենք, որ վարչապետն իր լայվում կադրերի արտահոսքին մեծ կարևորություն չտվեց՝ նշելով, որ սովորական աշխատանքային պրոցես էր, պատահում է, այնուամենայնիվ պատժեց գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանին, լրատվականի ղեկավար Պետրոս Ղազարյանին։ Ավելի ուշ պարզվեց, որ նա կշարունակի վարել իր հարցազրույցների շարքը։ Կատարվածի պատճառով աշխատանքից հեռացավ նաև Վարդան Հակոբյանը, որը վարչապետի ուղիղ միացման ապահովման խմբի պատասխանատուն էր։ Վերջինն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր վարչապետի մամուլի քարտուղարի գործառույթներին։ Մանե Գևորգյանը կատարվածի համար մեկնաբանություններում մեղադրեց բոլորին, բացի ինքն իրենից։

«Մեդիա պաշտպան»-ը դատապարտում է իշխանության կողմից նման անլուրջ ու անպատասխանատու վերաբերմունքը Հանրային հեռուստաընկերության հանդեպ։ Պատկերը ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանը, որը ժամանակին քննադատել է այս կառույցը իշխանության գործիքը լինելու համար, հիմա օգտագործում է այն՝ սեփական նպատակահարմարություններից ելնելով և, ինչպես մնացած բոլոր ոլորտները, այս կառույցն էլ իր ձեռքն է վերցրել ու կադրային սխալ քաղաքականությամբ շարունակում է Հանրայինի քանդման գործընթացը»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>