Ռուստամ Բադասյանն իր քավորին նշանակել է Արդարադատության նախարարության վերահսկողական ծառայության պետ, իսկ մանկական ընկերոջը՝ նախարարության աշխատակազմի քարտուղար
Դիտել նաև
Առաջարկում եմ Կառավարության և Ազգային ժողովի բոլոր նիստերը սկսել Տերունական աղոթքով… Նարեկ Մանթաշյան
Սա ընտրովի արդարադատության դասական օրինակ է, երբ օրենքը չի ծառայում հավասարության սկզբունքին, այլ վերածվում է իշխանության քաղաքական կամքը սպասարկող գործիքի. Սուրենյանց
Ընտրապայքարի առաջին իսկ րոպեներից ՔՊ-ական անօրինությունն ու բեսպրեդելը հատում են թույլատրելիի սահմանը. Նարեկ Մանթաշյան
Նարեկ Օհանյանը բռնության չի ենթարկվել. փաստաբան
Նարեկ Օհանյանը ՔԿՀ-ում բռնության է ենթարկվել
ՎԵՏՕ հասարակական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կադրային քաղաքականությանը և նշել, որ Արդարադատության նախարարն իր քավորին՝ Դավիթ Գասպարյանին նշանակել է Արդարադատության նախարարության վերահսկողական ծառայության պետ:
Մալյանը նաև տեղեկացրել է, որ նախարար Բադասյանի մանկության ընկերը՝ Սուրեն Գալստյանը նշանակվել է նախարարության աշխատակազմի քարտուղար:
«Կհիշեք, որ ձեզ ասել են, որ քավոր-բարեկամ սկզբունքով այլևս պաշտոններ չեն բաժանվում, նախարարի քավորն ու ընկերը ձեր փողերով ստանում են պարգևավճարներ»,- գրառել է ՎԵՏՕ հասարակական շարժման ղեկավարը:

