Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս
Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Հայաստանը թևակոխում է դաժան ճգնաժամի փուլ, որի տևողությունն ու հետևանքները նույնիսկ դժվար է կանխատեսել Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Բուլղարիայում ձվեր են նետել ֆոն դեր Լայենի ուղղությամբ Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանում մшhшպատի՞ժ ենք վերականգնել. Արամ Օրբելյան Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» Սասունյան. Փաշինյանի ան իմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում «Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից. փաստաբան Մարդուն կալանքի տանելը, անազատությունից զրկելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզ Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Փաշինյանական ռեժիմը գործնականում սպանել է Արմեն Գևորգյանին. դա է բխում փաստաբանական թիմի ներկայացրած փաստերից «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ

Սա սթափվելու կոչ է

Ապրիլի 24-ից ապրիլի 25

Երեկ էմոցիոնալ օր էր, ապրիլ 24-ը միշտ է էմոցիոնալ։Մենք էմոցիոնալ ու տաք ժողովուրդ ենք։Միշտ ենք այդպիսին։Մեզ միշտ օգտագործել են։ Միշտ են արել։Երեկ վիրտուալ օր էր։Արդեն երկու տարի միշտ է այդպես։ Երեկ առաջին անգամ մենք վիրտուալ հարգեցինք Ցեղասպանության իրական զոհերի հիշատակը։Վիրտուալ։ Վիրտուալ հեղափոխվեցինք, իշխանափոխվեցինք, վիրտուալ մնացինք տներում, վիրտուալ սիրահարվեցինք ու բաժանվեցինք։Վիրտուալ։Այդպես աշխարհին դուր է գալիս, իսկ մենք ուզո՞ւմ ենք, չէ, դուր գալ աշխարհին, որ հանկարծ մեր մասին վատ բան չասեն , ու այդպես մեզ անկյուն են քշում։

Մենք միշտ էլ վիրտուալ մանիպուլացված ենք եղել։ Ստի եւ կեղծիքի մեջ ձեւավորել ենք ատելություն եւ թույն։ Հավատացել ենք, ատել եւ որոշել՝ փոխել։ Մե՞նք ենք որոշել․․Ամենեւին․․Մենք միամիտ ժողովուրդ ենք։Մեզ 30 տարի բերում էին այս Բ կետը։Բերեցին։Հասել ենք։ Կարող ենք իջնել։ Իջնել մինչեւ ստորին բնազդներ։ Մենք դյուրահավատ ժողովուրդ ենք։ Միշտ եղել այդպիսին։Նաեւ 105 տարի առաջ, երբ մեզ մորթելու եւ հայրենազրկելու ծրագիրը գրված-պատրաստ իրականացվում էր աշխարհի մեծերի թեթեւ ձեռքով, մենք թուրքի հետ նստած նարդի էինք խաղում, մեր տուն էինք հրավիրում։ Մենք պատմությունից դասեր չքաղող ժողովուրդ ենք։ Հիմա էլ, թուրքը կեղծել է ամբողջ պատմությունը եւ իր երեխային դպրոցներում սովորեցնում է, որ ոչ թե իրենք, այլ մենք՝ հայերս ենք իրենց կոտորել, մենք գնում եւ ապրում ենք Թուրքիայում, Անթալիա ծովափ ենք գնում։ Մենք վատ կրթություն ստացող ժողովուրդ ենք։ Մենք միշտ նույն սխալները կատարող ժողովուրդ ենք։ Մենք մեր սխալների վրա այդպես էլ ոչինչ չսովորող ենք։

Մենք ցուցադրական ժողովուրդ ենք։Երբ մեր տանը օրերով ցամաք հաց չի լինում, մենք լոպազանում ենք ու հարեւանին սեւ խավիար ենք հյուրասիրում, կամ՝ պատուհանից ցույց ենք տալիս մեկ գդալ խավիարը։ Մեր երեխաների ոտքին ոտնաման չկա, բայց մենք <Մերսեդես> ենք քշում։ Մենք մեր երեխաներին չենք դաստիարակում։

Թողնում ենք, բախտի քմահաճույքին։Ու բախտը տանում է նրանց, քանի որ մեր մի թաշկինակաչափ հողի վրա հայ չպիտի մնա, այս հողը թուրքին եւ պանթուրքիզմին առանց հայերի է պետք։ Մենք դատարկ պահանջներ դնող ժողովուրդ ենք։ Ոչ թուրքի առաջ ենք դնում պահանջներ՝ տարածքային, բարոյական, պատմական պահանջներ, ոչ էլ մենք մեր առաջ ենք դնում այդ պահանջները։ Մենք թափթփված եւ չմտածող ժողովուրդ ենք։ Մենք ինքներս հարձակվում ենք մեր եկեղեցու վրա, թուրքի պես, հա, թուրքի պես։ Հիշեք, մեզ կոտորելուց առաջ թուրքը մեր եկեղեցին ու հոգեւորականներին էր մորթում։ Ու երբ իշխանությունը հեծնում է մեր ուսերին, մենք հլու-հնազանդ ներում ենք։Ասում ենք, թող հեծնի լավ է, անում, բա որ էն մեկը կամ էս մեկը հեծնում էր, լա՞վ էր։ Մենք երեկվա էն պապին ենք, ում օգտագործում են դաժանաբար, ում հաշվին փիառվում են, երեւի մի երկու կոպեկ գցելով։Ու հետո՝ իրենց փաբերում կամ հենց կառավարական աշխատասենյակներում ցինիկաբար հռհռում ենք այդ օգտագործված պապի վրա։ Մենք այդ պապն ենք։ Բոլորս։ ԵՎ պետք չէ խորոզանալ, կուրծք ծեծել, նեղանալ։ Պետք է սթափվել։

Երեկվա ապրիլ 24-ի միակ լուսավոր, պայծառ, ճաշակովը լուսային ձեւավորումն էր, ապրեն տղաները, հոյակապ գործ էին արել։Նաեւ՝ համերգը, ճաշակով էր, բարձր որակի։ Այ, սա է մերը, բայց մենք խրվել ենք հարսանիքի անճաշակ տաշի-տուշի, դըմփ-դըմփ-հու-ի ճիրաններում եւ դուրս չենք գալիս արդեն հարյուր տարի, հազար տարի, արդեն՝ վաղուց․․․Իսկ թուրքերը մեր կողքին հզորացել են, մեր հողերի վրա հզորացել են եւ իրենց սերունդները արդեն համոզված են, որ ոչ թե իրենց պապերն են մեզ ցեղասպանել, այլ՝ մենք՝ իրենց։

Դե, ահա, վայելենք այս խրախճանքի ողջ պերճանքը․․․Գնանք Թուրքիա եւ Կոստանդնուպոլսին Ստամբուլ ասենք․․․Գնանք եւ Վանի ափին ոտքներս թրջենք , մի բուռ հող բերենք Մուշից․․Հա, մերը էդ մի բուռ հողն է․․։Եվ հերիք է լոպազանանք եւ հոխորտանք քեֆի սեղանների շուրջ, դատարկ կենացներ ասենք ու քոչարի պարենք։ Թուրքերը շուտով քոչարին էլ իրենցով կանեն, ինչպես իրենցով են արել մեր ամբողջ պատմությունը, մեր ՀԱՅՐԵՆԻՔԸ, մեր ԷՐԳԻՐԸ։
Հիմա՝ Նախիջեւանը։

Մենք ընդամենը կենաց ասող եւ թուրքին հայհոյող ժողովուրդ ենք․․․Մենք մեր պատմությունն ենք տանուլ տալիս․․Չե՞նք ուզում վերջանականապես տանուլ տալ, պիտի պահենք Արցախը․․։

Կպահե՞նք, տղա ենք, չե՞նք պահի․․․առաջ դեպի մի նոր Դեր-Զոր․․

Հ․Գ․ Սա սթափվելու ճիչ է, ոչ մեկդ չորոշեք, թե նեղացաք․․Ես առաջին հերթին ինքս իմ մասին գրեցի։

 Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>