Իվետա Տոնոյան. Ստացվում է՝ անգամ Ծիծեռնակաբերդ այցելելն էր այսօր ծանոթ-բարեկամով
Դիտել նաև
«Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում». Իվետա Տոնոյան
Պայքարելու ենք այս հակաօրինական գործընթացի դեմ. Իվետա Տոնոյան
«Իսկ հիմա ներկայացնեմ իրականությունը»․ Իվետա Տոնոյան
ԿԸՀ հրապարակած տվյալների միջև առկա է շուրջ 18 հազար ընտրողի տարբերություն. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանն չի մասնակցելու առաջին համարների բանավեճին. Իվետա Տոնոյան
Աշխարհասփյուռ հայությունն այսօր հիշատակում էր Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցը: Ստեղծված իրավիճակով պայմանավորված որոշում էր կայացվել, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կարող են այցելել բացառապես բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչները:
Իհարկե հասկանում եմ, որ անվտանգության նկատառումներով անհրաժեշտ էին նման սահմանափակումները, սակայն եթե խորհրդարանական կառավարման մոդել ունեցող երկրում պատգամավորները զրկված էին հուշահամալիր բարձրանալու և 1915 թվականի անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու հնարավորությունից, ապա ինչպես հասկանալ քաղաքապետ Մարությանի և մարզպետների մասնակցությամբ արդեն իսկ հայտնի տեսահոլովակի նկարահանումները: Քաղաքապետի ու մարզպետների մասնակցությամբ կլիպ նկարահանելու թույլտվությանը զուգահեռ թերևս կարելի էր նաև խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներին էլ հնարավորություն ընձեռել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու: Թե չէ ստացվում է, որ անգամ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելն էր այսօր ծանոթ-բարեկամով...


