Երևան-Պետերբուրգ-Մոսկվա հատուկ չվերթը կկայանա ապրիլի 27-ին
Դիտել նաև
Ամեն օր նման մի առիթ տալիս է
Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած պապիկի արդարացումը դատախազությանը հանգիստ չի տալիս. փաստաբան
Նիկոլ Փաշինյանի արհամարհական ժեստը
Ըստ բրիտանական The Guardian-ի՝ Թրամփը սրընթաց կերպով կորցնում է իր հեղինակությունը ԱՄՆ-ում և ողջ աշխարհում
«Նիկոլ Անհողինի համերգին Գյումրու Վարդանանց հրապարակը դատարկ է». Գագիկ Համբարյան
Երեւան-Պետերբուրգ-Մոսկվա հատուկ չվերթը կկայանա երկուշաբթի՝ ապրիլի 27-ին, որով կկարողանան մեկնել այդ շրջանների բնակիչները, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով ՌԴ կապի եւ հաղորդակցության նախարարությանը: Փոխանցում է NEWS.am-ը։
«Ըստ Ռուսաստանի քաղաքացիներին հայրենիք տեղափոխելու նախնական ժամանակացույցի՝ Երեւան-Սանկտ Պետերբուրգ-Մոսկվա № AFL1861 չվերթը կկայանա 2020 թվականի ապրիլի 27-ին, ժամը 13.45-ին»,-հայտնել է նախարարության ներկայացուցիչը «Կորոնավիրուս. չվերթներ դեպի ՌԴ» Telegram-ալիքում:
Նախարարության ներկայացուցիչը պարզաբանել է, որ այդ թռիչքը միայն Ռուսաստանի քաղաքացիների համար է, որոնք բնակվում են Մոսկվայում, Մոսկվայի շրջանում, Սանկտ Պետերբուրգում եւ Լենինգրադի շրջանում:

