Յոթ Վերքում, չնայած տիրադավ ու ՔՊ-ական «եպիսկոպոսների» ջանքերին, շատ բարձր հնչեցվել են Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի անունները 200 տարվա մեջ առաջին անգամ Յոթ Վերքի զանգերը չեն ղողանջել (տեսանյութ) Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է դրվել Սպիտակի երկրաշարժի զnhերին նվիրված հուշարձանին
7
Հայ Առաքելական եկեղեցու դեմ փաշինյանական իշխանությունների հալածանքների պատճառով եպիսկոպոսական ժողովն առժամանակ հետաձգվում է Սա սրբապղծություն է. գյումրեցիները վրդովված են Յոթ Վերք եկեղեցում կատարվողից (տեսանյութ) «Ազատությո՛ւն սրբազաններին». Ռուբեն Մխիթարյանը Գյումրիում ակցիա իրականացրեց (Տեսանյութ) 2025թ․ դեկտեմբերի 7-ին Գյումրուն պատուհասեց հոգևոր ու բարոյական աղետ Գյումրիի Յոթ Վերք եկեղեցին բռնազավթված է այս պահին. Տեր Հուսիկ (տեսանյութ) Այսօր Սպիտակի ավերիչ երկրաշարժի 37-րդ տարելիցն է և զոհերի հիշատակի օրը Գյումրիում ԱԱԾ պետի հսկողությամբ քահանաները կապարանքեցին Յոթ Վերք եկեղեցին Բազմաթիվ հայեր եկել են «Զվարթնոց» օդանավակայան՝ դիմավորելու Ամենայն Հայոց կաթողիկոսին Ողջունում ենք Շիրակի թեմի հոգևորականներին․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) «Մայր Հայաստանը» դատապարտում է սրբազանների կալանավորումը․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Եղբայրական հայ ժողովրդի հետ սգում ենք այս սարսափելի ողբերգության զոհերի հիշատակը. ՀՀ–ում ՌԴ դեսպանատուն Ուժայիններով Գյումրիի եկեղեցին գրավելը, արենդայով վերցված տիրադավներով պատարագը խորքային ծանր մտորումներ են առաջացնում․ Հովհաննիսյան Ամենափրկիչ եկեղեցին լեփ-լեցուն էր քաղաքացիներով. Արտաշես սարկավագ Աջապահյան Երուսաղեմի հայոց պատրիարքությունը խնդրում է վեհափառին Ազգային եկեղեցական ժողով հրավիրել Հայ Առաքելական եկեղեցու դեմ փաշինյանական իշխանությունների հալածանքների պատճառով եպիսկոպոսական ժողովն առժամանակ հետաձգվում է Յոթ Վերքում, չնայած տիրադավ ու ՔՊ-ական «եպիսկոպոսների» ջանքերին, շատ բարձր հնչեցվել են Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի անունները ՔՊ-ի ձախողված կառավարման հերթական ապացույցը (տեսանյութ) Սա սրբապղծություն է. գյումրեցիները վրդովված են Յոթ Վերք եկեղեցում կատարվողից (տեսանյութ) Կյանքն ու ճակատագիրը ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանը միշտ երազել է Կճոյանի հետ գրկախառնվել. Ռուբեն Մխիթարյան «Ազատությո՛ւն սրբազաններին». Ռուբեն Մխիթարյանը Գյումրիում ակցիա իրականացրեց (Տեսանյութ) Ի՞նչ է անում այլ կրոնական կազմակերպության ներկայացուցիչը Հայոց եկեղեցում «Յոթ Վերք» եկեղեցին չի ներելու Տիրամոր ութերորդ վերքը բացnղին․ Վարդան Ղուկասյան Քրեական իրավունքի մեջ կա եզրույթ, որը բնորոշում է, թե ինչ է կատարվում այսօր Յոթ Վերք եկեղեցու նկատմամբ․ ինքնիրավչnւթյուն․ Մելոյան «Մայր Հայաստանը» մասնակցել է պատարագին Մայր տաճարում 2025թ․ դեկտեմբերի 7-ին Գյումրուն պատուհասեց հոգևոր ու բարոյական աղետ Տիրադավները և Արցախն ու Արարատն ուրացողը պղծում են հայկական Յոթ Վերք եկեղեցին 200 տարվա մեջ առաջին անգամ Յոթ Վերքի զանգերը չեն ղողանջել (տեսանյութ) Գյումրիի Յոթ Վերք եկեղեցին բռնազավթված է այս պահին. Տեր Հուսիկ (տեսանյութ) Կառավարությունը տեղ-տեղ խոչընդոտում է Հայ դատի աշխատանքներին. Հակոբ Տեր Խաչատուրյան Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է դրվել Սպիտակի երկրաշարժի զnhերին նվիրված հուշարձանին Այսօր Սպիտակի ավերիչ երկրաշարժի 37-րդ տարելիցն է և զոհերի հիշատակի օրը Գյումրիում ԱԱԾ պետի հսկողությամբ քահանաները կապարանքեցին Յոթ Վերք եկեղեցին Արշակ սրբազանը ձերբակալվել է անհիմն և շինծու մեղադրանքով․ Վեհափառ Բազմիցս կոչ ենք ուղղել իշխանություններին` վերջ դնել բռնաճնշումներին․ Վեհափառ Հայրապետ Բազմաթիվ հայեր եկել են «Զվարթնոց» օդանավակայան՝ դիմավորելու Ամենայն Հայոց կաթողիկոսին «Ահաբեկել են Վարդան Ղուկասյանի ընտանիքի կին անդամներին»․ Զարուհի Փոստանջյան Իշխանությունը պատրաստվում է ժողովրդին օգտագործել իր հրեշավոր ծրագրի լեգիտիմացման համար․ Սաղաթելյան Մահացել է ականավոր վիրաբույժ Արտավազդ Սահակյանը Հասարակություն Ողջունում ենք Շիրակի թեմի հոգևորականներին․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) «Մայր Հայաստանը» դատապարտում է սրբազանների կալանավորումը․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)

Փաշինյանը երկիրը տանում է ազգակործան ուղով, ուստի առաջին պլան պետք է մղվի այն ուժերի համախմբումը, որոնց համար առաջնահերթ է անկախ պետականության ամրապնդումը. Արմենուհի Կյուրեղյան

Իշխանափոխությունից անցել է երկու տարի, այդ ընթացքում արված փոփոխությունների, նոր իշխանության՝ երկիրը ղեկավարելու կարողության և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է ՀՅԴ ԳՄ անդամ Արմենուհի Կյուրեղյանի հետ:

-Տիկին Կյուրեղյան, լրացել է իշխանափոխության երկու տարին, հայտարարվում էր, որ դրական փոփոխություններ են լինելու, մարդիկ սկսե՞լ են այս երկու տարում ավելի լավ ապրել, թե՞ հակառակն է:

- Նախ թույլ տվեք Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման օրվա կապակցությամբ իմ խոնարհումը հայտնել Մեծ եղեռնի սրբադասված մեր նահատակների հիշատակի առջև և մեկ անգամ ևս հավելել, որ ՀՅ Դաշնակցությունը միշտ առաջին շարքերում է եղել և շարունակում է լինել հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության, վերականգնման և պահանջատիրության հարցը օրակարգում պահելու գործում:

Այո, իշխանափոխության երկու տարին է անցել, բայց, ցավոք սրտի, մեր քաղաքացիների կյանքում շատ բան չի փոխվել, իսկ եթե նույնիսկ փոխվել է, ապա որոշ դեպքերում դեպի վատը: Եվ դա ավելի խորն է զգացվում, այսպես կոչված, հեղափոխությունից մեծ ու դրական փոփոխությունների սպասումների համատեքստում: Մի բան է, երբ ոչ մի լավ բանի չես սպասում, մեկ այլ բան՝ երբ սպասում ես կյանքի որակի էական, դրական փոփոխությունների ու ո՛չ տեսնում ես, ո՛չ զգում:

Հիշեցի մի դեպք. ՀՀ վարչապետերից մեկը Գյումրիի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարում է,

- Սիրելի գյումրեցիներ, այսուհետ մենք ավելի լավ ենք ապրելու:

- Հբը մե՞նք, - հարցնում է հրապարակում կանգնածներից մեկը:

Հիմա մեզ մոտ նույն իրավիճակն է: Այսօր իշխանության եկած քայլարածներն էապես ավելի լավ են ապրում, քան իշխանափոխությունից առաջ: Բայց մի՞թե դա էր ուզում մեր ժողովուրդը, երբ երկու տարի առաջ դուրս եկավ հրապարակ՝ «մերժի՛ր Սերժին» պահանջով: Իհարկե, ոչ: Այսօր մեր ժողովուրդը իր կյանքի որակի դրական փոփոխություն չի զգում և դրա վառ ապացույցն էին մինչ կորոնավիրուսային արտակարգ իրավիճակը, ամեն օր տարբեր սոցիալական խմբերի բողոքի ակցիաները կառավարության շենքի առաջ, այս կամ այն համայնքում, այս կամ այն ճանապարհները փակելիս, իշխանությունների՝ այդքան շատ սիրված ֆեյսբուքում օր օրի աճող բողոքի գրառումները և այլն: Եթե այս ամենին ավելացնենք նաև օրվա իշխանությունների կողմից կորոնավիրուսային մարտահրավերները լուծելու անկարողության արդյունքում երկրում աճող սոցիալական խնդիրների խորացումը, ապա Ձեր հարցի պատասխանը ցավալիորեն միարժեք է՝ մեր քաղաքացիները այս երկու տարում ոչ միայն ավելի լավ չեն սկսել ապրել, այլ ընդհակառակը՝ սկսել են ավելի վատ ապրել:

- Հեղափոխություն ,տնտեսական հեղափոխություն, գողացածի վերադարձ, սոցիալական բեռի թեթևացում. սրանք թեզեր էին, որոնք հնչեցնում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արե՞ց կամ ի՞նչն է խանգարում դա անել։

- Ի՞նչ տնտեսական հեղափոխության մասին կարող է խոսք լինել, եթե ՀՀ տնտեսությունը շարունակում է իներցիոն բնույթ կրել, տնտեսության կառուցվածքում չկան հիմնարար փոփոխություններ, որոնք առաջընթաց կապահովեն: Օրվա տնտեսական քաղաքականության մեջ, ինչպես և նախկինում, չկա գաղափարախոսություն: Գյուղատնտեսությունն անկում է ապրում, շինարարության ծավալները, ըստ էության, աճ չունեն: Ինստիտուցիոնալ մակարդակում ձևավորված չէ այնպիսի համակարգ, որը կնպաստեր ներդրումների աճին: Ցանկացած խոշոր ներդրող նախ ճշտում է, թե արդյոք մեր երկրի ներդրումային իրավիճակը համահո՞ւնչ է իր սպասելիքներին, թե՞ ոչ, և, իհարկե, իր համար պարզում է բացասական պատասխան:

Ի՞նչ գողացածի և ու՞մ վերադարձրածի մասին կարող է խոսք լինել, եթե այսօր մեր իշխանավորների միայն պարգևավճարներն ավելին են, քան նույն այդ իշխանավորների կողմից հայտարարած այն գումարների չափերը, որոնք նրանք իբրև թե հետ են բերել նախկին պաշտոնյաներից՝ տարբեր չարաշահումների բացահայտումների արդյունքում: Ի՞նչ սոցիալական բեռի թեթևացման մասին կարող է խոսք լինել, եթե կառավարությունն ու վարչապետն անձամբ ժողովրդին կոչ է անում աղքատությունը հաղթահարել իրենց ուղեղներում, ինքնուրույն մտածել աշխատատեղերի ստեղծման մասին, ամեն օր մի նոր պատասխանատվության բեռ պետությունից գցում է մասնավորի վրա:

Գիտեք, Փաշինյանի կողմից հնչեցրած տնտեսական հեղափոխության, գողացածի վերադարձի, սոցիալական բեռի թեթևացման վերաբերյալ թեզերի կատարման մակարդակը գնահատելու համար նախ պետք է ճշտենք, թե ի՞նչ է ի նկատի ունեցել նա այդ ամենը ասելիս: Միգուցե նրա թիմի և ժողովրդի ընկալումներն այդ թեզերի նկատմամբ տարբե՞ր էին:

 - Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանն ունի երկիրը կառավարելու կարողություն:

- Ավելի դիպուկ, քան հենց ինքը Փաշինյանը, հնարավոր չէ պատասխանել այդ հարցին: Հիշենք, որ դեռ 2018 հոկտեմբերին նա դիմեց հանրությանը և ասաց, որ իրենք չեն կարող կառավարել, քանի դեռ Ազգային Ժողովը չի փոխվել: Սահմանադրական կարգի տապալման փորձի արդյունքում հասավ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ձևավորեց միակուսակցական սահմանադրական մեծամասնությամբ Ազգային ժողով, իր քիմքին հաճո կառավարություն: Բայց նորից հասկացավ, որ չի կարողանում կառավարել և այս անգամ սահմանադրական կարգի տապալման նոր փորձի արդյունքում շրջափակել տվեց դատարանները և այսօր էլ հայտարարում է, որ իր ծրագրերի իրականացմանը խանգարում է Սահմանադրական դատարանը: Փաշինյաննն ու նրա կառավարությունն ստացել են բացառիկ հնարավորություն՝ ամբողջական ձևավորված իրեն հպատակ խորհրդարանական մեծամասնություն, և կարող են կյանքի կոչել երկրում կյանքի որակի բարելավման ցանկացած ծրագիր, բայց չեն կարողանում դա անել:

Արդեն երկու տարի է անցել, իրենց իշխանության ժամկետի 1/3-ը, սակայն երկրի ներքին ու արտաքին խնդիրները շարունակում են մնալ չլուծված, իսկ Փաշինյանի թիմը զբաղված է իրենց քաղաքական, անձնական նպատակների բավարարմամբ: Նրանք դեռ իրենց անկարողությունները հիմնավորում են հների վրա հղումներով, իրենց նորանոր խանգարողներ փնտրելով, ժողովրդին նորանոր տեսարաններ հրամցնելով: Կա տարածված մի թևավոր խոսք. «եթե ապրում ես անցյալով, ուրեմն ներկա ու առավել ևս, ապագա չունես»:

- Տիկին Կյուրեղյան, 2018-ին թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական ուժերը աջակցում էին Նիկոլ Փաշինյանին, նշում, որ փոփոխությունների կարիք կա։ Հիմա նույն այդ ուժերը կամ շատերը քննադատում են իշխանությանը, նշում բացթողումները, այդ թվում նաև ՀՅԴ-ն։ Քաղաքական կոնսոլիդացիան հիմա հնարավո՞ր է, օրինակ Սուրբ աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանը վերջերս գրառում էր արել, որ հիմա քաղաքական կոնսոլիդացիայի ժամանակն է։ Հիմա կոնսոլիդացիայի ժամանա՞կն է,ու բացի այդ, նա նշում է, որ չպետք է կաշկանդվել երկու տարի առաջ կատարած ընտրությամբ։ Դա այդպե՞ս է, կաշկանդվածություն կա՞։

-Իսկապես, 2018-ին թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական շատ ուժեր աջակցում էին Նիկոլ Փաշինյանին, նշում, որ փոփոխությունների կարիք կա: Սակայն թե՛ Նիկոլ Փաշինյանի, և թե՛ նրա մեծամիտ ու ինքնահավան թիմի կարծիքով իրենք ամենակարող են, անսխալական են և ոչ մեկի ու ոչ մի ուժի աջակցության կարիքը չունեն, և այդպես կարծելով՝ երկիրը տանում են ազգակործան, պետականաքանդ վտանգավոր ուղով: Այս պարագայում, իհարկե, առաջին պլան է մղվում այն բոլոր ուժերի համախմբման անհրաժեշտությունը, որոնց համար հայոց անկախ պետականության ամրապնդման, ազգային արժեքների հաստատման, տնտեսության զարգացման հարցերը օրակարգային առաջնահերթ խնդիրներ են և առկա է այդ խնդիրները լուծելու՝ իրար չհակադրվող մոտեցումներ: Նման հարցերի շուրջ համախմբումը չի կարող կաշկանդվածություն առաջացնել:

- Նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքական պոպուլիզմով է եկել իշխանության, համաձայն ե՞ք այս մտքի հետ, եթե այո, ապա ինչպե՞ս է հնարավոր միայն քաղաքական պոպուլիզմով իշխանության մնալ:

- Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության «մերժի՛ր Սերժին» կարգախոսով, օգտվելով օրվա իշխանությունների հանդեպ հանրության մեջ առկա խորը դժգոհությունից: Եկավ իշխանության առանց որևէ ծրագրի, առանց որևէ կարող թիմի, եկավ իշխանության միայն ականջահաճո ելույթներով: Եկավ քաղաքական պոպուլիզմով ու մնաց արդեն երկու տարի: Մնաց, որովհետև հանրությունն իսկապես ուզում էր փոփոխություն, ընտրողների 1/3-ից մի քիչ ավելին վստահեց իրեն, թեև ինքն ասում է թե 70 %-ի վստահությունն է ստացել: Իսկ իրեն չհավատացողներն ու ձայն չտվողները փորձեցին ընդառաջել երկրում փոփոխությունների կայացման՝ ժողովրդի մեծ ցանկությանը: Բայց, ցավոք, երկիրն արդեն հատում է անթույլատրելիի սահմանը, կանգնած է ներքին ու արտաքին լուրջ մարտահրավերների առաջ: Վաղուց արդեն ժամանակն է, որ հանրությունը ընդունի, որ քաղաքական պոպուլիզմով այլևս հնարավոր չէ անկախ պետականություն պահել, տնտեսություն զարգացնել, կյանքի որակ բարձրացնել:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan