Միանում եմ ոգեկոչման արարողությանը՝ մոմ վառելով 1,5 միլիոն հայերի հիշատակին․ Ադամ Շիֆ
Դիտել նաև
Լիբանանի նախագահը կոչ է արել պահպանել պատմական հիշողությունը. հայտարարություն
Անցյալի ողբերգությունը պետք է դառնա ծանր, բայց ուսանելի փորձառություն, որից կարելի է քաղել դասեր. Պոլսո Հայոց պատրիարք
Փորձեցին ջնջել հայ ժողովրդին, չստացվեց, պայքարը չի մարել և չի մարելու․ Արագածոտնի թեմի առաջնորդ
Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման. փաստաբան
Ազգային ժողովը մերժել է Հայոց ցեղшuպանnւթյան ժխտումը քրեականացնող նախագիծը
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է․ «Ի հիշատակ Հայոց ցեղասպանության, ես միանում եմ ոգեկոչման արարողությանը՝ մոմ վառելով պատմության մութ ժամանակահատվածում սպանված 1,5 միլիոն հայերի հիշատակին: Ես հրավիրում եմ բոլոր նրանց, ովքեր կարող են մասնակցել այս վիրտուալ արարողությանը՝ երեկոյան 20:00-ից մինչև 22:00-ը մոմ վառել ձեր պատուհանների մոտ:
Միշտ զգոն լինենք վայրագությունների նկատմամբ, քանի որ դրանք տեղի են ունենում մեր շուրջը և երբեք չլռենք, երբ ականատես ենք լինենք նման անարդարությունների: Մենք երբեք չենք մոռանա»։

