Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս
Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Հայաստանը թևակոխում է դաժան ճգնաժամի փուլ, որի տևողությունն ու հետևանքները նույնիսկ դժվար է կանխատեսել Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Բուլղարիայում ձվեր են նետել ֆոն դեր Լայենի ուղղությամբ Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանում մшhшպատի՞ժ ենք վերականգնել. Արամ Օրբելյան Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» Սասունյան. Փաշինյանի ան իմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում «Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից. փաստաբան Մարդուն կալանքի տանելը, անազատությունից զրկելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզ Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Փաշինյանական ռեժիմը գործնականում սպանել է Արմեն Գևորգյանին. դա է բխում փաստաբանական թիմի ներկայացրած փաստերից «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ

Ինչպես է Լենա Նազարյանը կեղծում իրականությունը՝ թաքցնելով սեփական ձախողումները

Այսօր համայն հայությունը ոգեկոչում է Մեծ Եղեռնի զոհերի 105-րդ տարելիցը՝ բոլորիս միավորելով մեկ գաղափարի շուրջ...


Սակայն, ինչպես տեսնում ենք, գործող իշխանություններն այդպես չեն մտածում... Հայոց Մեծ եղեռնի 105-րդ տարելիցից մեկ օր առաջ իր անտրամաբանական և փորլուծության հետևանքներ հիշեցնող մտքերով հայտնի ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանն իր facebook-յան էջում գրառում է կատարել և իրենց իշխանության աշխատանքի արդյունք է ներկայացրել վերջին երկու տարում տարբեր երկրներում հայոց ցեղասպանությանը վերաբերող բանաձևերի և օրինագծերի ընդունումը... Սա Փաշինյանի թիմակցի քաղաքական անբարոյականության ցայտուն դրսևրումներից է...


Հետաքրքիր է, ինչպես է Նազարյան Լենան բացահայտել, որ 2019 թ-ի ապրիլի 10-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր ճանաչելու մասին հրամանագիրը իրենց իշխանության ջանքերի շնորհիվ է... Այդպես մտածողը պրիմիտիվ տգետ է... Նախ, դա Ֆրանսիայում բնակվող մեր հայրենակիցների ջանքերի և ՀՀ բոլոր իշխանությունների երկար տարիների աշխատանքի արդյունք է... Նույնն էլ Պորտուգալիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումն է... Կարո՞ղ է տիկին Նազարյանն իրենց թիմակիցների անունները տալ, ովքեր մեծ լումա ունեն վերը նշված գործընթացների մեջ... Չի կարող, քանի որ այդպիսիք գոյություն չունեն...


Տարրական տգիտություն է Նազարյան Լենայի այն պնդումը, որ 2019 թ-ի հոկտեմբերի 30-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի, իսկ դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևերը, ինչպես նաև 2020 թ-ի փետրվարին Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը՝ Փաշինյանի իշխանության շնորհիվ է տեղի ունեցել... Տիկնոջը մեկը չկա բացատրի, որ այդ ամենը զուտ Վաշինգտոն-Անկարա և Դամասկոս-Անկարա հարաբերությունների ծայր աստիճան լարման արդյունք է և որևէ կապ չունի ՀՀ ԱԳՆ-ի աշխատանքի արդյունավետության հետ...


Ավելին` տիկին Նազարյանին ցանկանում եմ իրենց արտաքին քաղաքականության տապալումների և Փաշինյանի ընկերների հակահայկական քայլերի մասին հիշեցնել, որոնք հիմնականում կապ ունեն մեր ԱԳՆ-ի և իրենց իշխանության անգործության հետ...
Դրանք են՝ ֆրանսիական դատարանների կողմից ընդունված քաղաքական որոշումները, որոնցով չեղարկվեցին Ֆրանսիայի և Արցախի բազմաթիվ քաղաքների միջև ստորագրված համագործակցության պայմանագրերը... Արցախում վերջերս տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրություններից հետո, Բաքվի ջանքերի շնորհիվ, հակահայկական հայտարարություններով հանդես եկան Փաշինյանի ընկերների կողմից ղեկավարվող երկրները՝ Կանադան, Վրաստանը և Ուկրաինան... Փաշինյանին համակրող Զելենսկու փոխարտգործնախարար Վասիլի Բոդնարը մարտի 26-ին պետական մարմիններին ուղղված նամակում ցուցումներ է տվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին չմասնակցել, իսկ մասնակցելուց էլ «Հայոց ցեղասպանություն» տերմինը չօգտագործելու մասին...
Ինչու՞ Փաշինյանի ԱԳՆ-ն չի արձագանքում Բոնդարի այս լկտի դեմարշին... Թե՞ այդքան դուխ չունի...


Հ.Գ. ԱԺ փոխխոսնակի անամոթ այս գրառումը ցույց է տալիս, որ Փաշինյանը և նրա թիմակիցները պատրաստ են ամեն տեսակ էժանագին կեղծիքների՝ իրենց չարածն իրենց վերագրելու համար, միևնույն ժամանակ՝ սեփական ձախողումների մասին գերադասելով լռել...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>