Մեր պատասխանը հստակ է՝ Ո՛Չ․ Իշխան Սաղաթելյան Իրանը մտադիր է ուշադիր հետևել TRIPP նախագծի իրականացմանը և չսահմանափակվել Հայաստանի հավաստիացումներով 2021 թվականից սկսած Հայաստանն ունի թուրքի պահած իշխանություն
Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը կոշտ է արձագանքել TRIPP նախագծի մեկնարկին Սահմանադրական փոփոխությունների օրակարգը լեգիտիմ չէ Բաքվում ցնծում են՝ Հայաստանին «սահմանադրորեն» կզացնելու առթիվ Իշխանությունն Ալիևի ճաշակով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի գնալու համար համապատասխան քվե չի ստացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը «թուրանական միջանցքի»՝ ԹՐԻՓՓ-ի մասին Գործու՞մ է արդյոք հայի հետին խելքը. Անդրանիկ Թևանյան Ինչո՞ւ է Կոնջորյանը իր բոլոր քաղաքական հակառակորդներին  համարում պետական դավաճաններ «Ալիևյան սահմանադրությունը» հայերին պարտադրելու նպատակով ՔՊ ղեկավար Փաշինյանը ելույթ է ունենում Հայաստանի սահմանադրական փոփոխությունների հարցում Ալիևին և Փաշինյանին միանում է նաև Գերմանիան «Արցախի հարցը փակելով՝ ստացանք Սյունիքի հարց. Ընդդիմությանը ֆիզիկապես մեկուսացրել է, հիմա էլ փորձում է քաղաքականապես հեռացնել». Ստեփան Դանիելյան Պատերազմ Արցախում
Անձամբ իմ և մեր թիմի անունից ևս մեկ անգամ հաստատում եմ՝ անկախ բոլոր բռնաճնշումներից, օտարի թելադրած Սահմանադրությունը չի՛ ընդունվելու. Սամվել Կարապետյան Դեսպանականչ... Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը կոշտ է արձագանքել TRIPP նախագծի մեկնարկին Չտրվել ճնշnւմներին ու լինել Անկախության հռչակագրի ջատագովը՝ բացառելով Հայաստանի ադրբեջանաgnւմը. Շարմազանով Մեր պատասխանը հստակ է՝ Ո՛Չ․ Իշխան Սաղաթելյան Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին. պահանջում է հերքել զրպարտությունը Գրանցվել է խոզերի մեծ քանակի անկում. Հայկական խոզաբույծների միություն Արա, հա, էլի... Այն, որ ասում են՝ «գտիր 5 տարբերություն» Սա ադրբեջանական պահանջների սահմանադրական փաթեթավորում է, որը Նիկոլի ձեռամբ պատրաստված Հայաստանի համար «Պատերազմ, թե խաղաղություն». Մաս II Շաքիում Անի Ավետիսյանի տուն մտած шդրբեջшնցու գործով հրապարակված մեղադրանքում իրականությունը լրիվ այլ է. Տիգրան Աբրահամյան Սահմանադրական փոփոխությունների օրակարգը լեգիտիմ չէ Բաքվում ցնծում են՝ Հայաստանին «սահմանադրորեն» կզացնելու առթիվ Ալիևյան սահմանադրության իրական հեղինակները բարձր են գնահատում Փաշինյանին ու ՔՊ-ին Փաշինյանը հրաժարական է տալիս, ձևավորվում է ժամանակավոր կառավարություն. «Հայաքվեի» հակընդդեմ առաջարկը Դիկտատուրայի սահմանադրական լեգիտիմացման փորձ Ընդդիմությունը Փաշինյանի առաջարկը մերժում է. Փաշինյանի գործողությունները ահшբեկչի են. Խաչատրյան Անկախության հռչակագիրը անվերապահորեն համարվում է և համարվելու է հայ ժողովրդի սահմանադրական ինքնության անբաժանելի մասը. Ղամբարյան ԵՐԱՆԻ ՀԱՍԿԱՑՈՂՆԵՐԻՆ Ալիեւի պահանջով հղումը անկախության հչակագրին հանված է, մենք ասում ենք՝ ոչ. «Ուժեղ Հայաստան» Իրանը մտադիր է ուշադիր հետևել TRIPP նախագծի իրականացմանը և չսահմանափակվել Հայաստանի հավաստիացումներով Սա արտաքին պարտադրանքի և նեղ քաղաքական, անձնական շահերի սպասարկմանն ուղղված փաստաթուղթ է. Վարդևանյան Փաշինյանի հրապարակած սահմանադրության նախագծի նախաբանում Անկախության հռչակագրին հղումը չկա, ինչպես պահանջել էր Ադրբեջանը Խնդրի լուծումը. ռեպրեսիաների դադարեցում, պատանդների ազատ արձակում, արտահերթ ընտրությունների նշանակում Իշխանությունն Ալիևի ճաշակով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի գնալու համար համապատասխան քվե չի ստացել 2021 թվականից սկսած Հայաստանն ունի թուրքի պահած իշխանություն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը «թուրանական միջանցքի»՝ ԹՐԻՓՓ-ի մասին Սա իմ Սահմանադրությունը չէ. քաղաքագետ Գործու՞մ է արդյոք հայի հետին խելքը. Անդրանիկ Թևանյան Ադրբեջանն օկուպացրել է Ջերմուկի ջրաբանական արգելավայրի 37 տոկոսը

ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Էկոկենտրոն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր այցելել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն» ՊՈԱԿ` կենտրոնի գործունեությանը ծանոթանալու, գիտական հայտնագործությունները գյուղատնտեսության մեջ կիրառելու հնարավորություններն ու հեռանկարները քննարկելու նպատակով:
Էկոկենտրոնում իրականացվող միջդիսցիպլինար հետազոտություններն ուղղված են տարածքների էկոլոգիական իրավիճակի համալիր գնահատմանը, էկոլոգիական ռիսկերի որոշմանը և բնական ռեսուրսների կառավարման գործընթացների օպտիմալացմանը: Էկոկենտրոնը հագեցած է ժամանակակից անալիտիկ-լաբորատոր սարքավորումներով, համակարգչային բազայով և գեոսերվերով:
ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի միջառարկայական խմբերի համատեղ աշխատանքի արդյունքում իրականացվում են մի շարք ծրագրեր, որոնք ունեն կարևոր նշանակություն գյուղատնտեսության կարևորագույն խնդիրների լուծման համար, այդ թվում` կայուն ագրոպարենային համակարգերի ձևավորման մոդելների մշակում, սննդամթերքի անվտանգության ռիսկերի գնահատում, գյուղատնտեսական հողահանդակների քիմիական անվտանգության գնահատում, ՀՀ գյուղատնտեսության մեջ Global GAP միջազգային ստանդարտների ներդրում` գյուղմթերքի արտահանման ապահովման նպատակով, և այլն:
Այցի շրջանակում նախարարը տնօրեն Արմեն Սաղաթելյանի ուղեկցությամբ շրջել է կենտրոնում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին և առաջիկա ծրագրերին: Ներկայացնելով «ԱՏՀ և հեռազինման տեխնոլոգիաներ, ժամանակակից մոտեցումներ գյուղատնտեսական խնդիրների լուծման գործում» ծրագիրը` ԱՏՀ և հեռազինման բաժնի ղեկավար Շուշանիկ Ասմարյանը նշել է, որ այն իրականացվելու է ծրագրային համապատասխան փաթեթների, տիեզերական նկարների, դրանց վերծանման ծրագրերի բարձրակարգ մասնագետների օժանդակությամբ: Կենտրոնը կիրառում է GIS տիեզերական հեռազննման տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները գյուղատնտեսության ոլորտում խնդիրների լուծման նպատակով: Շուշանիկ Ասմարյանի խոսքով` այս իննովացիոն տեխնոլոգիաների հնարավորությունները թույլ են տալիս ստեղծել հսկայական տեղեկատվական բազաներ, հավաքագրել փաստացի նյութը և կառավարել տվյալները որոշումների կայացման նպատակով: Կենտրոնն այսօր ունի մի քանի համազգային նախագծերի շնորհիվ հարստացված GIS համակարգի բազա, որը Արմեն Սաղաթելյանի խոսքով, աշխարհի լավագույն կիրառման օրինակներից մեկն է:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի կենտրոնը մեկշաբաթյա ժամկետում ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ներկայացնի փաթեթ GIS համակարգի կիրառման հնարավորությունների և ծառայությունների մատուցման ծրագրի վերաբերյալ` քննարկելու գյուղատնտեսության արդիական խնդիրների լուծման համար դրա կիրառման հարցը:

էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի գիտական գծով փոխտնօրեն Լիլիթ Սահակյանն անդրադարձ է կատարել Հայաստանում գյուղատնտեսական հողերի աղտոտվածության խնդրին, ներկայացրեել հողերի աղտոտվածության արդյունքները և ծրագրի առավելությունը: Տեղեկացնելով, որ կենտրոնը հետազոտություններ է իրականացնում նաև Արցախի Հանրապետությունում` Լիլիթ Սահակյանը հավելել է, որ հողերի աղտոտվածության տեսանկյունից Ստեփանակերտը աշխարհի ամենամաքուր շրջաններից մեկն է:

Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը ներկայացրել է կենտրոնի հնգամյա գործունեության ձեռքբերմումներն ու արդյունքները, մասնավորապես, միջազգային դրամաշնորհների` Իտալիայի կառավարության կողմից կարողությունների զարգացման ծրագիրը, որի ընթացքում տեղայնացվել են սննդամթերքի ռիսկի գնահատման տարբեր բնագավառների միջազգային մեթոդներ:

Կենսաէներգետիկայի և կերերի որակի բաժնի պետ Բագրատ Մեժունցն իր հերթին ներկայացրել է գյուղատնտեսական կերահանդակների կենսազանգվածի, մասնավորապես, արոտավայրերի սննդարարության գնահատումը, հերթափոխ արածեցման ժամանակակից մեթոդները:
Ամփոփելով այցի արդյունքները` ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ընդգծել է կենտրոնի սերտ համագործակցության կարևորությունը ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայության ծառայության և Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի հետ` ոլորտում առկա խնդիրների հայտնաբերման և լուծման նպատակով:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>