Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդում։ ՈւՂԻՂ Փորձեցին ջնջել հայ ժողովրդին, չստացվեց, պայքարը չի մարել և չի մարելու․ Արագածոտնի թեմի առաջնորդ Վաղարշապատի զարգացման ծրագիրը, որը ներկայացրել է ՔՊ-ն, հետընթացի մասին է (տեսանյութ)
24
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդում։ ՈւՂԻՂ ՈւՂԻՂ․ Ջահերով երթ՝ Հանրապետության հրապարակից Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ ենք ստացել 19 քաղաքական ուժից, որից երկուսը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն ԿԸՀ Այս պահի դրությամբ իրենց փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացրել 10 քաղաքական ուժեր. Վերջնաժամկետն այսօր է Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ըստ թուրքական Aydinlik Gazetes պարբերականի՝ Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել Եկատերինբուրգի հայ համայնքի հետ քննարկվեցին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները․ ցուցադրվեց «Կեղծ խաղաղության գինը» ֆիլմը (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդում։ ՈւՂԻՂ Փորձեցին ջնջել հայ ժողովրդին, չստացվեց, պայքարը չի մարել և չի մարելու․ Արագածոտնի թեմի առաջնորդ Ջահերով երթից առաջ այրվեց թուրքական դրոշը Վաղարշապատի զարգացման ծրագիրը, որը ներկայացրել է ՔՊ-ն, հետընթացի մասին է (տեսանյութ) Մայրաքաղաքում «անկանխատեսելի» խցանումներ են (տեսանյութ) Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Փաշինյանի ասածները կարող է մեկնաբանել Հայաստանի քաղաքական կյանքին մի փոքր ծանոթ ցանկացած բժիշկ. ՀԱԿ խոսնակ ՈւՂԻՂ․ Ջահերով երթ՝ Հանրապետության հրապարակից Հայոց ցեղասպանության հիշողությունը ենթակա չէ՛ ուրացման, իսկ միջազգայնացումը՝ սակարկման Ալեն Սիմոնյանի խոստովանությունը Թուրքիայում. «Հրապարակ» Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը թիրախավորեց Անդրանիկ Թևանյանին և ԲՀԿ-ին (տեսանյութ) ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ ենք ստացել 19 քաղաքական ուժից, որից երկուսը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն ԿԸՀ Այս պահի դրությամբ իրենց փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացրել 10 քաղաքական ուժեր. Վերջնաժամկետն այսօր է ԱԳՆ-ի նախկին աշխատակից Աշխեն Ալեքսանյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման Ես չեմ կարծում, որ մենք դա պետական մակարդակով կդարձնենք միջազգային քննարկման առարկա. Փաշինյանը՝ Ստեփանակերտի Մայր տաճարի՝ Ադրբեջանի կողմից шվերման մասին Ֆլորա Բիչախչյանը կներկայացնի Հայաստսնը «Նոր ալիք 2026»-ում Ջահերով երթը կմեկնարկի այսօր՝ 20:00-ին, Հանրապետության հրապարակից Կասկադն ավարտուն տեսքի բերելու համար որոշ տարածքներ հանրային գերակա շահ կճանաչվեն 1.5 տարի առաջվա միջադեպով բերման ենթարկեցին զոհվածի մորը (տեսանյութ) Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ըստ թուրքական Aydinlik Gazetes պարբերականի՝ Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Փաշինյանի սրտիկը արյունոտ ձեռքերով է, իսկ մեջը՝ դատարկ. Լևոն Զուրաբյան Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է. Գագիկ Ծառուկյան Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել MediaNews-ի «հանրային կարծիքը», կեղծ դեմքերն ու Տարոն Չախոյանի հետ հնարավոր կապը. «Սիվիլնեթ» Ամեն օր նման մի առիթ տալիս է

Հետաքրքիր ֆենոմեն. Կանչերն աննախադեպ նվազել են. ինչով է այն պայմանավորված

«Իրատես» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկության համաձայն` մայրաքաղաքի պոլիկլինիկաներում կտրուկ նվազել է կանչերի քանակը, նկատելի է սուր շնչառական վարակների հետ կապված նվազումը։ Տեղեկությունը տեղեկություն, սակայն, ինչպես ասում են, «доверяй, но проверяй»։

«Այո, աննախադեպ նվազել են կանչերը։ Արդեն երրորդ շաբաթն է կանչերի թիվը օրական 3-4 է։ Նման պատկեր ունենում ենք օգոստոսին,- մեզ հետ հեռախոսազրույցում նշեցին Երեւանի մի շարք պոլիկլինիկաների ղեկավարներ` ընդգծելով, որ դեկտեմբերից մինչեւ մարտի վերջ կանչերի թիվը օրական գերազանցել է մեկ տասնյակը, որոնց գերակշիռ մասը սուր շնչառական վարակներն են եղել։

Հետաքրքրական է, որ 2020-ի ապրիլի 1-ից մինչ օրս ընկած ժամանակահատվածի տվյալները, ըստ մասնագետների, ցածր են անգամ 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ։ Այսօր ստեղծված իրավիճակում սա իսկապես հետաքրքիր ֆենոմեն է։

Բոլոր դեպքերում, փաստը մնում է փաստ, որ կանչերի թիվը նվազել է։ Այս մասին մեզ հետ հեռախոսազրույցում փաստեց նաեւ քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության, պոլիկլինիկաները համակարգող գլխավոր մասնագետ Անահիտ Չարխիֆալակյանը.

«Այո, ձեր հետաքննության արդյունքները ճիշտ են։ Յուրաքանչյուր ուրբաթ մենք ուսումնասիրում ենք պոլիկլինիկաներից ստացված տվյալները։ Իսկապես վերջին 4-5 շաբաթում զգալիորեն նվազել է կանչերի քանակը, սակայն որքանով է նվազել սուր շնչառական վարակների հետ կապված կանչերի թիվը, չենք կարող ասել, քանի որ նման ստատիստիկա չենք վարում»։

Մեր զրուցակցից տեղեկացանք նաեւ, որ նվազել է պոլիկլինիկա այցելողների թիվը, ինչը պայմանավորված է երկու գործոնով։ Առաջինը՝ Covid 19-ի ստեղծած իրավիճակից ելնելով պոլիկլինիկաների աշխատանքները վերադասավորվել են։ Երկրորդ՝ մեծահասակ, տարեց մարդկանց այցելում են սոցիալական աշխատակիցները։ «Մեր քաղաքացիների ելումուտը հնարավորինս սահմանափակելու նպատակով, պոլիկլինիկաները քրոնիկ հիվանդներին նախապես ապահովել են երկու ամսվա դեղորայքով։ Հատուկ օրեր են սահմանվել նաեւ երեխաների պատվաստումները իրականացնելու համար։

Քանի որ մեր տարեց քաղաքացիներին այցելում են սոցաշխատակիցները, վերջիններիս այցելությունները պոլիկլինիկաներ եւս սահմանափակվել են»,- ասաց Անահիտ Չարխիֆալակյանը։

Ի դեպ, մեր ունեցած տեղեկության համաձայն, պոլիկլինիկաների սպասարկումից այս օրերին դժգոհություններ չեն եղել։ Բայց եւ այնպես, հետաքրքիր է` ինչո՞վ է պայմանավորված կանչերի թվի նվազումը։ Գուցե մարդիկ սովորական գրիպի դեպքում անգամ խուսափում են դիմելուց բժշկին՝ Covid 19-ով պայմանավորված, կամ էլ պետք է ենթադրել, որ ձեռնարկվող միջոցառումները բարենպաստ ազդեցություն են ունեցել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>