Ձերբակալվել է Սեդրակ Առուստամյանը. Հրապարակ
Դիտել նաև
Ադրբեջան պետության իշխանությունները զրոյական հանդուրժողականություն ունեն առհասարակ աշխարհի բոլոր հայերի նկատմամբ. Ն. Առուստամյան
Նոբել Առուստամյանը հավատարմագրվել է Եվրո-ին․ Կանդելակի
Դիտեք թվերը՝ չոր ու ցամաք, առանց մեկնաբանությունների, լղոզումների, երկար բարակ բացատրությունների
Մի բան, որ Հայաստանի 3 նախագահների օրոք նույնիսկ լավագույն երազներում Ալիևները չէին տեսնի, իրականանում է մեր աչքի առաջ՝ Նիկոլին աջակցողների լուռ համաձայնությամբ
Թուրքական Diriliş Postası թերթի շապիկը՝ «Ղարաբաղ կամ մահ» վերտառությամբ. Լուսանկար
Hraparak.am-ի տեղեկություններով այսօր Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են Գագիկ Ծառուկյանի մերձավոր, Մուլտի գրուպ կոնցերնի տնօրեն Սեդրակ Առուստամյանին: Քրեական գործը, որի շրջանակներում Առուստամյանը ձերբակալվել է, առնչվում է ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին, ով այժմ նույնպես ձերբակալված է: Որոշ լուրերի համաձայն Առուստամյանն օֆշորային մի ընկերության հաշվին խոշոր գումար է փոխանցել եւ իրավապահները հիմա ստիպում են նրան ցուցմունք տալ, թե այդ փողը Խաչատրյանինն է, իրեն խնդրել է ընդամենը փոխանցել:
Սա նշանակում է, որ փոքրիկ զինադադարից հետո իշխանությունը կրկին սեղմում է Ծառուկյանի շուրջ օղակը:

