Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ
Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Պատերազմ Արցախում
Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով

Արդարադատության համար Ալեքսանդր Ազարյանի նվաճումները ոչնչացվում են հեղափոխականների կողմից, ես չեմ հասկանում, թե ինչի մեջ են մեղադրում նրան. Տիգրան Աթանեսյան. Տեսանյութ

Ես չգիտեմ, թե ինչի մեջ են մեղադրում Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին: Ես պաշտոնապես դիմել եմ Արդարադատության նախարարին՝ խնդրելով պարզաբանել իր որոշումը՝ կարգապահական վարույթի վերաբերյալ: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց Ալեքսանդր Ազարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ է  հարուցվել, հաղորդումն արդարադատության նախարարություն է ներկայացրել Հատուկ քննչական ծառայության կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Հրաչյա Մուշեղյանը, որի վարույթում քննվել է «5-րդ Ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի վերաբերյալ քրեական գործը։

«Այդ հաղորդումն Արդարադատության նախարարը ստանալով՝ չորս էջով որոշում է կայացրել, որտեղ մեջբերումններ է կատարել հաղորդումից, այնուհետև, զետեղված են Դատական օրենսգրքից հոդվածներ, իսկ վերջում մի փոքր գրառում է, որ ուսումնասիրել են հաղորդումը և գտնում են՝ դատավորի մի քանի գործողություններում առկա են վարքագծի մի քանի խախտումներ»,-ներկայացրեց նա:

Դիտարկմանը, թե գուցե նախարարը բավարար է համարում այդ չափով մեկնաբանությունը, Աթանեսյանը պատասխանեց, որ անձնական վիրավորանք չի ուզում հասցնել, բայց ըստ նրա՝ այս իշխանությունները չեն սիրում իրավաբանությունն ու իրավաբաններին: «Նրանք օրենքն իրենց համար խոչընդոտ են համարում, այդպիսինն է նրանց վերաբերմունքն ու նման օրինակները բազմաթիվ են և նույնն այս մոտեցման մեջ է»:

Փաստաբանն ասաց, որ Ազարյանի նկատմամբ հարուցված վարույթն իրապես անհասկանալի է, և այս պարագայում դատական համակարգը գրագետ չի վարվում: Նրա խոսքով՝ եթե այսօր իրեն հարցնեն, թե ինչի մեջ են մեղադրում Ազարյանին, ապա ինքը չի կարող պատասխանել:  «Ես այստեղ ոչ թե փաստաբան եմ լինելու, այլ էքստրասենս: Ես պետք է մտնեմ Ռուստամ Բադասյանի մտքերի մեջ, որպեսզի հասկանամ, թե ինչ խախտումներ է տեսել Ազարյանի գործելաոճում»:

Հարցին, թե արդյոք նիստի ժամանակ Ազարյանի կողմից ՀՔԾ քննիչի հասցեին արած հայտարարությունը, թե հույս ունի, որ նա չի իջնի իր պետի մակարդակին, վարույթ հարուցելու հիմք չէ, Աթանեսյանն ասաց, որ  Ազարյանը նկատի չի ունեցել մարդու անձնական հատկանիշները:

Աթանեսյանը հիշեցրեց, որ 2018թ. օգոստոսից սկսած Հատուկ քննչական ծառայության պետն անընդհատ քննադատում է Ազարյանի որոշումները, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշումը Սասուն Խաչատրյանը ապօրինի էր համարել՝ առանց որոշմանը ծանոթանալու: Ըստ փաստաբանի՝ սակայն Ռոբերտ Քոչարյանին կալանքից անձեռնմխելիության հիմքով Ազարյանի  որոշումը հեղափոխության առաջնային նվաճումներից մեկն էր:

«Ազարյանն իր մասնագիտության լավագույն կողմերը դրսևորեց:  Այդ նվաճումները ոչնչացվում են հեղափոխականների կողմից: Այդ որոշումը ցույց տվեց, որ Հայաստանում կարող են ռեպրեսիվ համակարգեր չլինել, նրանք պետք է շնորհակալ լինեին Ազարյանից այդ որոշման համար, սակայն այն բեկանեցին: Օրինակ,  ես  երկու տարի Ազարյանից կողմից բավարարված վերաքննիչ բողոք չունեմ»,- շեշտեց փաստաբանը:

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի «վնգստացող դատավորներ» արտահայտությանը և Բարձրագույն դատական խորհուրդի լռությանը՝ Աթանեսյանը նշեց, Բարձրագույն դատական խորհուրդը վախենում է արձագանքել վարչապետին, քանի որ այս իշխանության օրոք է այդ կառույցը ստեղծվել:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>