Սամվել Բաբայանը բերման է ենթարկվել
Ինչպես «Ազատության»-ը փոխանցեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» (ՕՐՕ) դաշինքի անդամ, «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, իր նախնական տեղեկություններով, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը բերման է ենթարկվել։
Մարտիրոսյանն ասաց, որ այլ տեղեկությունների չի տիրապետում։
Քիչ առաջ այս տեղեկությունը «Ազատության» հետ զրույցում հասաստատեցին նաև Բաբայանի ընտանիքի անդամները։