Եվ ի վերջո չմոռանանք, որ այսօր, իբր, քաղաքացու օրն էր. տոնը գնաց, մնաց քաղաքացին ինքը իր խնդիրների հետ
Եվ ի վերջո չմոռանանք, որ այսօր իբր քաղաքացու օրն էր:
Այն քաղաքացու ով հիմա չգիտի,կոմունալը մուծի, թե վարկը, թե սնունդ գնի: Այն քաղաքացու, ով արդեն մոռացել է Մաշտոցի պողոտայի խորովածը և մնում է ոսպի փոխարինիչի հույսին: Այն քաղաքացու ով այդպես էլ չատեց և իր գլխից չկարողացավ հանել աղքատությունը:
Այն քաղաքացու ով կարդում է թե ոնց են իր միջոցով իշխանության եկած չինովնիկները միլիոններով պարգևավճարներ ստանում:
Տոնը գնաց, մնաց քաղաքացին ինքը իր խնդիրների հետ: Կեղծ օրակարգը լինում է ճիշտ այսպես, այն երկար կյանք չի ունենում, քանի որ այն չունի իրական շունչ:
Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից