Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Էդմոնդ Ղազարյանը
Դիտել նաև
Ժամանակն է, որ Փաշինյան Նիկոլն Ավինյան Տիգրանին շնորհի ծովակալի կոչում
Ռուսաստանում «բացատրական աշխատանք» են տանում ռուսաստանաբնակ բիզնեսմենների հետ
«Որ 283 հոգանոց ցուցակ ես հրապարակել, քանի՞սն է պատգամավոր դառնալու»․ Ոսկան Սարգսյան
«Սպասիր, Մոսկվա թռնեմ, գամ, նոր կխոսամ». Փաշինյանը «բողոքի նոտա է» է հղել ՔԿ ղեկավարին
Սուրբ Աննա եկեղեցում միջադեպի մասով Փաշինյանը «մեգա պլան է» մշակել
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ՝ Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Էդմոնդ Ղազարյանը։
«Նորք-Մարաշ համայնքի սիրելի բնակիչներ, հայտնում եմ, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ նշանակվել եմ Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում: Վստահեցնում եմ ձեզ, որ իմ պաշտոնավարման ընթացքում հնարավորինս կանեմ ամեն ինչ հավուր պատշաճի՝ ձեզանից յուրաքանչյուրին աջակցելու, ձեր հոգսերը թեթևացնելու, առկա բոլոր խնդիրները լուծելու, ինչպես նաև այս վարչական շրջանի տարածքի բարեկարգման ծրագիրն ավելի լայնածավալ ու հետաքրքիր դարձնելու և այն լիարժեք իրականացնելու համար՝ հանուն համայնքի հարատևման։ Հուսով եմ՝ միասին մշտապես բարձր կպահենք համայնքի պատիվը»,-գրել է Ղազարյանը։

