Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս
Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Հայաստանը թևակոխում է դաժան ճգնաժամի փուլ, որի տևողությունն ու հետևանքները նույնիսկ դժվար է կանխատեսել Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Բուլղարիայում ձվեր են նետել ֆոն դեր Լայենի ուղղությամբ Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանում մшhшպատի՞ժ ենք վերականգնել. Արամ Օրբելյան Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» Սասունյան. Փաշինյանի ան իմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում «Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից. փաստաբան Մարդուն կալանքի տանելը, անազատությունից զրկելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզ Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Փաշինյանական ռեժիմը գործնականում սպանել է Արմեն Գևորգյանին. դա է բխում փաստաբանական թիմի ներկայացրած փաստերից «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ

Լավրովի հայտարարությունը բացահայտեց այն, ինչ վաղուց հասկանալի էր ողջ քաղաքագիտական հանրությանը. դիվանագիտական ճակատում համատարած նահանջ է տեղի ունեցել

Ապրիլի 21-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը հայ հասարակության համար բացահայտեց այն, ինչ վաղուց հասկանալի էր ողջ քաղաքագիտական հանրությանը՝ Արցախյան բանակցություններում վերջին մեկ տարում հայկական կողմը լուրջ հետընթաց է ապրել, և դա տեղի է ունեցել բազմաթիվ պատճառներով։

Երբ բարեկամական Ֆրանսիայի քաղաքները հերթով խզում են համագործակցության պայմանագրերը Արցախի բնակավայրերի հետ, Հայաստանի գործող իշխանությունը նախընտրում է դա անուշադրության մատնել։ Երբ բարեկամական Իտալիայի կառավարությունը հայտարարություն է անում Արցախյան կարգավորման մասին, որում այլևս չի նշվում ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, դրա մասին նախընտրում են չխոսել։ Երբ ևս բարեկամական Կանադայի ԱԳՆ-ն դատապարտում է Արցախում տեղի ունեցած ընտրությունները, դա ներայացվում է որպես մանր թյուրիմածություն։ Էլ չեմ ասում Ուկրաինայի, Վրաստանի, և նաև այն երկրների արձագանքները, որոնք մեր նկատմամբ առանձնապես բարեկամական տրամադրությամբ մինչ այժմ աչքի չեն ընկել։ Իրականում, դիվանագիտական ճակատում, համատարած նահանջ է տեղի ունեցել, համարյա բոլոր ուղղություններով, չկա գեթ մի երկիր, մի միջազգային կազմակերպություն, որն այս ընթացքում ուժեղացրել է իր հայանպաստ դիրքորոշումը։

Մենք հաճախ հակված ենք մեր դժբախտություններում մեղադրել արտաքին ուժերին, նրանց ուխտադրժությունը, մեր նկատմամբ կանխակալ վերաբերմունքը, և այլն։ Մենք հազվադեպ ենք մեզ հարց տալիս՝ ի՞սկ ինչու է այդպես տեղի ունենում, ի՞նչն ենք մենք ինքներս սխալ անում։ Ինչու մեկ տարվա ընթացքում, ունենալով հրաշալի շանս նոր էջ սկսել բազմաթիվ երկրների հետ հարաբերություններում, ամրապնդել մեր միջազգային դիրքերը, ներկայանալ որպես տարածաշրջանում առաջընթացի և զարգացման առաջամարտիկ, հուսալի գործընկեր, կայուն դաշնակից, մենք հասել ենք այն օրվան, երբ նույնիսկ մեր մերձավոր դաշնակիցները սկսում են երես թեքել մեզանից։

Հայաստանի ցանկացած իշխանություն՝ սև, սպիտակ, թե մանուշակագույն, առաջնային պարտականությունն է այսօրվա բարդ աշխարհում զարգացնել հարաբերությունները մեր երկրի նկատմամբ դրական տրամադրված բոլոր պետությունների հետ, դրանով ուժեղացնել մեր դիրքերը միջազգային ասպարեզում, դրանով էլ հասնել մեր համառ առանցքային հարցերում հայանպաստ տեղաշարժերի, և ապահովել մեր երկրի և ժողովրդի անվտանգությունը։ Սա այն ոլորտն է, որտեղ սխալները շատ թանկ են, կորուստները՝ հաճախ անդառնալի, և որտեղ պետք է առավելագույն պատասխանատվություն, խոհեմություն, և նաև համապատասխան ռեսուրսներ։ Եթե այդ ամենը չի բավարարում գործող իշխանությանը, այն պետք է առնվազն գիտակցի սեփական սահմանափակումները, և փորձի այլ ուժերի հետ մտնել անկեղծ և շահագրգիռ երկխոսության մեջ՝ հայության հավաքական ներուժը երկրի միջազգային դիրքի ամրացմանը և անվտանգությանը ծառայեցնելու նպատակով։

Երեկ մեր կուսակցության Խորհուրդը հայտարարություն է ընդունել այս կապակցությամբ, ըստ էության վերահաստատելով նախկինում մեր արտահայտված մոտեցումները, սակայն էապես կոշտացնելով մեր դիրքորոշումը գործող իշխանության նկատմամբ։ Մեր ժամանակը անվերջ չի, և դիվանագիտական հարթության մեջ իրական շրջադարձը պահանջում է հայությունից ուժերի առավելագույն լարում։ Անկեղծ հուսով եմ, որ պարոն Լավրովի հայտարարությունը սթափեցնող ազդեցություն կունենա գործող իշխանության վրա, և վերջապես առիթ կհանդիսանա՝ դադարեցնելու երկիրը մաշող ներքին երկպառակությունը, լայն երկխոսություն սկսելու հասարակության տարբեր հատվածների հետ, և վերակազմավորելու մեր ուժերը՝ երկրի առաջ կանգնած դժվարագույն խնդիրները լուծելու նպատակով։

Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>