Ինչ ԿԱ և ՉԿԱ Հայաստանում Մի՛ լռեք, մի՛ վախեցեք, մի՛ համակերպվեք բռնապետի քիմքի քմահաճույքին․ քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյանի ուղերձը ԿԸՀ–ն վերադարձրեց դատախազության միջնորդությունը. Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
23
ՄԻՊ-ը ՔԿՀ-ում տեսակցել է քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանին. նրան թույլ չեն տալիս տեսնել անչափահաս դստերը «Առինջ մոլ»-ի աշխատակիցները պահանջում են իրենց աշխատելու հնարավորություն տալ Եթե ընդդիմադիր ուժերը չմիավորվեցին, շատ դաժան է լինելու բոլորի ճակատագիրը. Դերենիկ Մալխասյան Քաղբանտարկյալներին զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելու հնարավորությունից․ «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն» Փաշինյանի բռնատիրական ռեժիմը 2 ամսով երկարացրեց քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի կալանքը «Նիկոլը մազից է կախված. պատային վիճակի մեջ են գցել». Երվանդ Բոզոյան Փաշինյանի «քննիչները» Ծառուկյանի փաստաբանին կամայականորեն հեռացրել են վարույթից Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան Քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանը կրկին ՊԵԿ քննչական վարչությունում է Միասին պայքարենք հանուն արդարության Պատերազմ Արցախում
Կոչ ենք անում չեղյալ համարել ցանկացած առաջարկ, թե ԵԱՀԿ-ն կարող է աջակցել Կաթողիկոսի պաշտոնանկությանը. Հայտարարություն Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 1 մլրդ դրամ գրավն ու բացակայելու արգելքը «Պարոն Սարոյան, բանակ եմ գնում». Դասախոսը պատմել է բանակում մահացած զինվորի մասին Նարեկ Թորոսյանին «անզգուշությամբ ինքնшuպшնության հասցնելու» համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են Ինչ ԿԱ և ՉԿԱ Հայաստանում Երբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ» Որքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ» ՔՊ-ական իշխանությունները 660 հազար ֆունտ ստերլինգ կծախսեն միջազգային հայցերով պաշտպանության համար ՄԻՊ-ը ՔԿՀ-ում տեսակցել է քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանին. նրան թույլ չեն տալիս տեսնել անչափահաս դստերը «Առինջ մոլ»-ի աշխատակիցները պահանջում են իրենց աշխատելու հնարավորություն տալ Եթե ընդդիմադիր ուժերը չմիավորվեցին, շատ դաժան է լինելու բոլորի ճակատագիրը. Դերենիկ Մալխասյան 10 հազար մարդ թող մի ամիս սոված մնա՝ կարևորն իրենք քաղաքական խնդիր են լուծում. Հովիկ Գրիգորյան ԿԸՀ-ն չի մերժել Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու դատախազության միջնորդությունը, այլ... վերադարձրել է Ավելի մեծ պատիվ է մեր պայքարի համար գտնվել ճաղերի այն կողմում, քան այս կողմում. Նարեկ Կարապետյան Մի՛ լռեք, մի՛ վախեցեք, մի՛ համակերպվեք բռնապետի քիմքի քմահաճույքին․ քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյանի ուղերձը Զինծառայողի մահվան առաջին պատասխանատուն ՊՆ-ն է․ իրավապաշտպան Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից բռնագրավված ու իշխանության կողմից սատկացրած առյուծի հերձման ակտը Քաղբանտարկյալներին զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելու հնարավորությունից․ «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն» Ողջ շաբաթ օդում փոշու քանակը կրկին գերազանցել է թուլատրելիի սահմանը Ճամբարակի զորամասում մահացած զինծառայող Նարեկ Թորոսյանն իմ ուսանողն էր. Տիգրան Աբրահամյան ԿԸՀ–ն վերադարձրեց դատախազության միջնորդությունը. Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի Ինչպե՞ս են Փաշինյանի «պահած» բանակում մահվան հասցրել տան միակ տղային Վախկոտ փոքրիկ խմբակը գնաց հերթական ապօրինություններին. Մարիաննա Ղահրամանյան Երեմ Սարգսյանին Գ. Ծառուկյանի գործով որպես վկա հարցաքննության հրավիրելով իշխանությունն այլևս չի էլ փորձում թաքցնել իր իրական նպատակը, Իվետա Տոնոյան Սա քաղաքական քինախնդրություն է, փորձում են Նարեկ Կարապետյանին մեկուսացնել. Գոհար Մելոյան Փաշինյանի բռնատիրական ռեժիմը 2 ամսով երկարացրեց քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի կալանքը Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում մահացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Ռուս-Հայկական համալսարանի լրագրություն բաժնում էր սովորում Սա քաղաքական թատրոն է՝ ուղղված բացառապես Նարեկ Կարապետյանի՝ ԱԺ-ում գործունեության դեմ. Ա. Վարդևանյան «Ծառուկյան, Ծառուկյան». ԲՀԿ առաջնորդին վանկարկումներով ճանապարհեցին աջակիցները «Նիկոլը մազից է կախված. պատային վիճակի մեջ են գցել». Երվանդ Բոզոյան

Կերպարանափոխության վարպետները. Ահարոնի ու Նիկոլի զուգահեռները

2018-ի հուլիսին էր, երբ մեկ էլ հասկացա, որ հեղափոխությունը սուտ էր, Նիկոլ Փաշինյանը խաբել է, տեղում մտքիս եկավ «Նախնական վախ» Primal Fear ֆիլմը. փաստաբան Վեյլը (Ռիչարդ Գիր), գայլ իրավաբան, ջոկող, ցինիկ։ Նա վերցնում է Արքեպիսկոպոս Ռաշմանի դաժան սպանության մեղադրանքով բռնված Ահարոն Ստեմպլերի (Էդվարդ Նորտոն) գործը։ Պատանի 18 տարեկան տղա, սկզբում անմեղ դեմքի արտահայտությամբ, շատ համոզիչ ո՜նց է ֆռցնում Վեյլին, թե ինքը չի սպանել, անմեղ տղա է։ Հետո որ բացվում է սպանության մոտիվացիան, էլ տեղ չունի խաբելու, էլի ֆռցնում է՝ իրան գժի տեղ է դնում, թե անձի երկվություն ունի՝ ու էն մի անձն է սպանողը, իսկ Ահարոնը խեղճ, անմեղ տղա է, ինքը չգիտի՝ ով է սպանել, ուրեմն, չի էլ հիշում այն, ինչ իր երկրորդ եսն է անում։ Բոլորին՝ նյարդաբանին, դատախազին, դատավորին, փաստաբանին էլ հետը էնպես է ֆռցնում, որ դատարանը տղային ուղարկում է հոգեբուժարան։ Մեկ էլ Ահարոնը հենց իմանում է, որ մահապատժից պրծավ, արդեն երրորդ՝ իր իրական կերպարանքն է ստանում ու խնդալով Վեյլին ասում՝ լավ կրինք չէ՞ գործը։ Վեյլը շշմում է, ո՞նց ֆռցրեց իրեն՝ փորձառու, կրիմինալ գործերում վարպետ փաստաբանին, էն էլ երկու անգամ։ Էդվարդ Նորտոնը մի մարդու մեջ երեք դերն էլ հիանալի է խաղում, 27 տարեկան տղան Օսկարի է ներկայացվում։

Որ 2008֊ին Լևոն Տեր֊Պետրոսյանը կրկին հայտնվեց, որ նախագահ դառանա, նրա հետևից գնալու էին կա՛մ իշխանության ախորժակ ունեցողները, կա՛մ դատարկ մասսան, փողով գոռացողներին չհաշվենք, քանի որ արդեն գիտեիր ով է, չէր կարող ֆռցնել, մի անգամ նախագահ եղել էր, երկիրը վարի տվել, ու հենց կրկին երկիրը սկսել էր վատից լավից շնչել, ռևանշ էր վերցրել։ Իսկ, այ Նիկոլ Փաշինյանը իշխանություն չէր ունեցել, ԼՏՊ֊ի գրոհային հրամանատա՞րն էր, լավ, չհիշենք էս պահին, երկիրը ճահճացել է, տասը տարում 300 հազար արտագաղթ, իսկ Սերժ Սարգսյանն էլ իր իշխանությունը հավերժացնում է, ո՞նց կանգնեցնել, ամեն մեկին հիմա հո խոշորացույցով չե՞նք նայելու։ Ու լիքը մարդ տարվեց հեղափոխությամբ։ Իհարկե, որ մի քիչ զգացմունքները ճնշեին, սթափ դատեին, պարզ կլիներ, որ մենակ ԼՏՊ֊ի զինակից լինելու ու մարտի 1֊ին արյունահեղություն հրահրելու պատճառով չէ, որ Նիկոլ Փաշինյանը մերժելի է, նաև նա է երկրի լրատվական դաշտի ապականման հիմնադիրներից մեկը ու պարզ չէ՞ր, որ իշխանության առնելու դեպքում երկիրն է ստերով ապականելու։ Բայց մի բան էդաքն էլ պարզ չէր, հեղափոխությունը արվում էր Սերժին հեռացնելու և ոչ թե Նիկոլին միապետ դարձնելու համար, Սերժին մերժես, որ քաղաքական դաշտը բացվի, հասարակությունը ինքնակազմակերպվելու շանս ստանա, ո՞վ կսպասեր, որ ամբոխը հասարակություն չի ուզում դառնա, և փրկչի տեղ կդնի ու գլխին կնստացնի Փաշինյանին, հա, փողոց փակել, ցույց մույց, այսուհանդերձ, մասսայի աչքում հրաշագործություն էր էն, որ մեկը ցուպը ձեռքին Գյումրիից Երևան է քայլելով գալիս, մեկ էլ երկրի ղեկավարը հրաժարական է տալիս ու տեղը գալիս նստում այս հետիոտնը։

Ինչևէ, Ահարոնը երեք դեմք է ցույց տալիս, Նիկոլ Փաշինյանը քանի՞սն ունի, 2008֊ի մարտի մեկի ֆաշի՞ստը, որ գոռում էր «Մենք մեր քաղաքը պետք է ազատագրենք ղարաբաղցի տականքներից», 2018֊ի ապրիլ֊մայիսյան Սուրբ Ֆրանցիսկոյի երանգներ ստացող Գանդիի կերպարա՞նքը, որ «սիրո, համերաշխության ու հանդուրժողականության քարոզ էր անում, թե՞ դատարանի դռներ փակելու հրահանգ տվող անմեղսունակը։ Դեմքերը շատ են, բայց խնդրեմ, նրա երկու իրարամերժ դեմքերը.

Նիկոլ Փաշինյան
2013 հոկտեմբեր, Ազգային ժողովում

Հայաստանում այսօր 1 միլիոն 146 հազար մարդ աղքատ է ու այս մարդիկ ամեն օր լուրի են սպասում, թե ինչ կանի այսպես կոչված քաղաքական էլիտան իրենց հուսահատության ճիրաններից ազատելու համար, և ահա այսօր նրանք կստանան չակերտավոր «բարի լուրը», որ քաղաքական էլիտան որոշել է բարձրացնել ինքն իր աշխատավարձերը, ինչ է սա, եթե ոչ ցինիզմ աղքատության, հուսահատության, արտագաղթի ֆոնին (ապա ծաղրում է, որ հաշմանդամների թոշակը բարձրացնում են ընդամենը 1400 դրամով)
....
Չնեղանաք պիտի ասեմ, դեռ գոհ եղեք, որ ԱԺ պատգամավորին չեն նույնացնում կառավարության թղթերը դակողի հետ, որովհետև ինչ բերում են, դակում ենք, օրենք ենք սարքում, կարո՞ղ եք հիշել մի օրենսդրական նախաձեռնություն, որ կառավարությունը հեղինակել ու չի կարողացել անցկացնել խորհդարանում, չեք կարող։

2019 փետրվար
Մարդու աղքատությունը գլխում է: Ով գլխում աղքատությունը չի հաղթահարել, ինչ ուզում ես արա՝ նա չի հաղթահարի.

2018 հոկտեմբեր
Որտեղ գնում եմ, ասում են՝ աշխատանք լինի աշխատենք, հետո հարցուփորձ ենք անում, հիսուն մետր էն կողմ աշխատանք կա թափուր, և սեփականատերը ասում է՝ 4 տարի ա ես չեմ կարում 2 մարդ ընդունեմ աշխատանքի, որովհետև մարդիկ չեն գալիս աշխատելու: Ինչի՞ չեն գալիս աշխատելու, որովհետև աղքատության նպաստ են ստանում, որովհետև մտածում են՝ երբ որ աշխատեն, էդ աղքատության նպաստից կզրկվեն: Մարդիկ իրենց կովերին մորթում են, որ աղքատության նպաստ ստանան։ Հեռուստացույց չեն առնում, որ աղքատության նպաստ ստանան։
350 հազար մարդ Հայաստանում աշխատում է, և դա բաժանվում է 800.000 մարդու մեջ։ 800 հազար մարդ պահանջում է այդ 350 հազար մարդուց՝ մեր նպաստը լավացրու, մեր առողջապահությունը ձրի դարձրու, մեր ճանապարհները կառուցի, մեր թոշակները բարձրացրու, մեր աշխատավարձերը բարձրացրու։ 350.000 մարդ ճռռում ա, 800.000 մարդ ուզում ա, որ ավելի շատ ճռա»։
...
2019-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության գաղտնի հրամանով նախարարների ու փոխնախարարների աշխատավարձերը բարձրացրեց 500 հազարից 1 միլիոն դրամով, իսկ թոշակներն էլ բարձրացրեց ընդամենը 3 հազար դրամով, որ շրխկացնում է ամեն թոշակառուի դեմքին՝ թե ինչ եք ուզում, թոշակներդ բարձրացրել եմ։
Իսկ ԱԺ֊ն էլ դարձել է Նիկոլ Փաշինյանի անձնական դակիչը, նույնիսկ հակասահմանդրական հանրաքվեի նախագիծը իր իմքայլական 88 պատգամավորները մի մարդու պես դակեցին։

Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>