«Վարչապետին փոխանցեք, որ հիասթափության ևս մի պատճառ եմ հայտնաբերել». Գևորգ Գրիգորյան․ Լուսանկար
Դիտել նաև
Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին
Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է
Վալոդյա Գրիգորյանի հայրիկին Ներքին գործերի նախարարություն են հրավիրել
Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր քրեական գործով նախաքննության ավարտ է հայտարարվել
Վալոդյա Գրիգորյանին սպանելու փորձեր էլի են եղել
Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սույն թվականի ապրիլի 10-ին ՀՀ առողջապահության նախարարություն եմ ուղարկել մի քանի հարցումներ, որպեսզի տեղեկանամ, թե քանի հիվանդ է կորոնավիրուսի վարակի կապակցությամբ բուժում ստանում Երևան քաղաքի և մարզերի հիվանդանոցներում:
Նկարում տեղադրված է պատասխանը, որը հերթական անգամ ապացուցում է, որ վարակակիրների իրական թիվը չի հրապարակվում:
ՀՀ առողջապահության նախարարությունը շարունակում է իր արատավոր գործելաոճը, որի արգասիքներն այսօր «վայելում» է և որի տնտեսական հետևանքները դեռ վայելելու է ՀՀ բնակչությունը:
Հ. Գ. Վարչապետին փոխանցեք, որ հիասթափության ևս մի պատճառ եմ իր համար հայտնաբերել...»:
Գևորգ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

