Ապրիլի 22-ից հետո 3 օրվա ընթացքում վճարում չկատարած բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը սահմանված կարգով կդադարեցվի. «Գազպրոմ Արմենիա»
Դիտել նաև
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը նոր գլխավոր տնօրեն ունի
Հայաստանը կփոխհատուցի «Գազպրոմ Արմենիայի» վնասները, փոխարենը ՀՀ-ում 10 տարի չի բարձրանա գազի գինը
«Գազպրոմը» դադարեցրել է գազի մատակարարումը Լատվիա
«Գազպրոմը» դադարեցրել է Լեհաստան և Բուլղարիա մատակարարումները՝ ռուբլիով չվճարելու պատճառով
2021-ին ամենախոշոր հարկ վճարողը Զանգեզուրի կոմբինատն է, երկրորդը՝ «Գազպրոմ Արմենիան»
Հաշվի առնելով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հայտարարությունն առ այն, որ կոմունալծառայությունների դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը սույն թվականի ապրիլի 22-ից համարվում է վերացած, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ 2020 թվականի փետրվար և մարտ ամիսներին բնակիչ-բաժանորդներին մատակարարված բնական գազի, ինչպես նաև ներտնային համակարգի տեխնիկական սպասարկման ծառայությունների դիմաց վճարումները պետք է կատարվեն 3-օրյա ժամկետում:
Ապրիլի 22-ից հետո 3 օրվա ընթացքում վճարում չկատարած բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը սահմանված կարգով կդադարեցվի:
«Գազպրոմ Արմենիա» Հասարակայնության և զանգվածային
լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն