Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ
Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Պատերազմ Արցախում
Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով

Միջնորդները Լավրովի շուրթերով պատժում են Հայաստանի պոպուլիստ իշխանությանը

Երեկվա Լավրովի խոսքերն ուղղված Ղարաբաղի հարցի «փուլային տարբերակով» լուծման վերաբերյալ,ժ իսկական պայթուն է առաջացրել հայ հանրության շրջանում: Ընդ որում, կորոնավիրուսի պայմաններում, երբ ավելի սուր կոնֆլիկտների շուրջ լռություն է տիրում հանկարծ Լավրովն կրկին հիշեցրեց այն փուլային տարբերակի մասին, որը Հայաստանը մերժել էր դեռ 1997 թվականին:

Այս կապակցությամբ շատերը սկսեցին փնտրել հարցի պատասխանը`  ի՞նչ է եղել, ինչո՞ւ են ռուսները նյարդայնացած Հայաստանի վրա:

Մանավանդ, որ Լավրորվ խոսեց ոչ միայն Ղարաբաղի խնդրից, այլև Հայաստանին վաճառվող գազի գնից: Ի միջայլոց այս հարցի շուրջ խոսելիս Լավրովը բացահայտ բողոքեց Երևանից`  չթաքցնելով, որ Մոսկվան նեղված է Փաշինյանից, ռուսական ընկերությունների հանդեպ ճնշումներ գործադրելու համար:

Բայց  խոսենք  Ղարաբաղից:

Փաշինյանն իր երկու տարվա բանակցային գործընթացից խուսափելու քաղաքականության պատճառով կարելի է ասել առաջացրել է այսպես կոչված,  «դիվանագիտական բաց»: Նա մերժում է լիարժեք մասնակցել բանակցություններին, պատճառաբանելով, որ լիազորված չէ բանակցել ղարաբաղցիների անունից:

Միգուցե հայաստանյան լսարանի տեսանկյունից այս դիրքորոշումը հասկանալի է և ընդունելի, սակայն իրականում այս դիրքորոշումը հակապետական բնույթ ուներ:

Եթե  Փաշինյանն  ուզում էր, որ իրեն չհիշեցնեին 1997-ի առաջարկները, ապա  պիտի լրջանար և հանդես գար արդեն ընդունված բանաձևերի շրջանակների տիրույթում:

Մանավանդ, որ այստեղ հայկական կողմի դիրքերը վատը չեն եղել:

Սակայն Փաշինյանը որոշեց տարբերվել իր նախորդներից`  փորձելով առաջ քաշել Ղարաբաղին բանակցային գործընթացի մեջ ակտիվ լեգիտիմ դեր տալու  քաղաքականությունը:

Մենք նախկինում զգուշացրել էինք, որ դիվանագիտական հարթակները, հանրահավաքի տեղ չէ, որտեղ կարելի է հանդես գալ պոպուլիստական թեզերով: Միգուցե այդ պոպուլիզմը հաճելի կարող է լինել հանրության մեծ մասի համար, սակայն վերջնարդյունքում այդ պոպուլիզմը պատժվում է և դրա հետևանքն վտանգավոր է դառնում: Հանրության մեծ մասի համար այն տեսանելի չի դառնում, մինչև որ նա չի տեսնում վերջնարդյունքը: Հանրությունը վերջում է հասկանում այդ պոպուլիզմի գինը, բայց արդեն ուշ է լինում:

Սովորաբար դրանից հետո պոպուլիստները փախչում են երկրից, սակայն այս ամենի համար վճարում են պոպուլիզմի վտանգը չգիտակցած հանրությունն ու պետությունը:Հենց դրա պատճառով էլ մենք այս դիրքորոշումը անվանում ենք հակապետական:

Ի դեպ, սույն բանաձև աշխատել է թե մեր պատմության, թե այլ երկրների պատմության մեջ:

Մենք նշում էինք, որ «մադրիդյան» փաստաթղթին կարող է այլնտրանք լինել բացառապես 1996-ի «լիսաբոնյան» փաստաթուղթը:

Իսկ Փաշինյանի «Արցախը Հայաստան է և վերջ» էժանագին կարգախոսը վերջնարդյունքում ոչ թե օգուտ, այլ վնաս է տալու մեզ:

Այն ժամանակ Փաշինյանին այդ կեղծ հայրենասիրական պաթոսը անհրաժեշտ էր ներքին կյանքում ինչ- ինչ խնդիրներ լուծելու համար: Սակայն դիվանագիտական հարթակում,Փաշինյանն իր մոտեցումներով լուրջ հարված հասցրեց մեր դիրքերին:

Արդյունքում`  դիվանագիտական հարթակում առաջացավ «բաց», որից օգտվեցին ադրբեջանցիները: Վերջիններս մատչելի լեզվով սկսեցին բացատրել միջնորդներին, որ Հայաստանում իշխանության են եկել էժանագին պոպուլիստներ և որի պատճառով էլ ոչ միայն կազմալուծվում են եղած բանակցային ֆորմատները, այլև այն սկզբունքները, որի հիման վրա հնարավոր կլիներ փոխզիջում գտնել:

Երեկվա Լավրովի խոսքերն ապացուցեցից, որ Ադրբեջանն արդեն հասել է իր նպատակին:

Ավելին`  հայերը շուտով կհամոզվեն, որ Լավրովի տեսակետը կիսում են նաև մյուս համանախագահները:

Սակայն սա մեր պարտության առաջին փուլը կարող է լինել: Քանզի, եթե Փաշինյանը  մերժում է միջնորդների առաջարկները ինչպես 1997-ին, ապա հայտնվելու է «պատերազմ, թե խաղաղություն» երկըրնտրանքի առջև, ինչպես որ դա կատարվեց իր նախկին հոգևոր հոր կառավարման ընթացքում`  1997-ին:

Արդյունքում  Փաշինյանը կարող է հանրությանը առաջարկել կամ պատերազմ, կամ կապիտուլյացիա:

Այսպիսին է լինում բոլոր պոպուլիստների ճակատագրերը: Բայց այս ամենից առաջին հերթին տուժում են ժողովուրդները, որոնք թույլ են տալիս պոպուլիստներին խաղալ իրենց զգացմունքների վրա:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>