ԱՅՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄՈՎ Մնում է՝ կզենք, որ ադրբեջանցիները մեր վրայով թռչեն․ Ալիևին խաղաղության պայմանագիր պետք չէ Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջ
Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Ինչո՞ւ են աղմկում ադրբեջանցիները ամերիկյան ընտրությունների արդյունքների պատճառով Ոսկու գինը ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների արդյունքում աճեց. ինչո՞ւ Քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանը վերստին կալանավորվեց. Ալիևը թուլացնում է Հայաստանը դրսից, իսկ Փաշինյանը՝ ներսից․ «Ուժեղ Հայաստան» Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Պատերազմ Արցախում
ԱՅՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄՈՎ «Բարեփոխման» անվան տակ թանկացրած տրանսպորտի վիճակը Մնում է՝ կզենք, որ ադրբեջանցիները մեր վրայով թռչեն․ Ալիևին խաղաղության պայմանագիր պետք չէ Քաղաքական արատավոր կարուսել Հայաստանն ընտրում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի ուղին․ Մարթա Կոս Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջ Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Փաշինյանական ռեժիմի «ԱԱԾ պադվալ» խոշտանգարանում այլևս ազատ խցեր չկա՞ն, արագորեն ընդարձակում են «ապարտամենտները», շինարարություն են անում․ «Հրապարակ» Սև ամպեր՝ դատավոր Մասիս Մելքոնյանի գլխին․ «Ժողովուրդ» «Թուրքական միջանցքի»՝ ԹՐԻՓՓ-ի հարցով ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի. կառավարության առաջարկը Ձեզ ոչ ոք չի ուզում բժժացնել, ձեզնից հարցերի պատասխաններ են ուզում․ Քրիստինե Վարդանյանը՝ Միրզոյանին Նոյեմբերի 9-ին՝ պատերազմի ավարտի տարելիցին, Փաշինյանը ուզում է մեկնել իր շատ սիրելի Թուրքիա Ունենք ազգային համախմբման նպատակ և մտավորականների հետ հանդիպումն անչափ կարևոր էր․ Աննա Գրիգորյան Որքան էլ փորձ արվի արդարադատությունը դարձնել ընտրովի, օրենքի գերակայության սկզբունքը պետք է մնա անսասան. Իվետա Տոնոյան Բանտի դռները պետք է բացվեն. մեր երկրի խնդիրները մեծ են, իսկ մարդկային կապիտալը՝ սահմանափակ. «Այլընտրանքային նախագծեր» խումբ Մենք երկրի կորստի առաջ ենք. Աննա Մայիլյան «Միասնության թևեր». Պատրաստ ենք մասնակցելու հիմնված համախմբման նախաձեռնություններին Պետք է շատ ռեալ խոսել, հասկանալ՝ որոնք են մեր հաջորդ քայլերը, ինչ պետք է անենք. Արման Նավասարդյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններն ու անցկացնել իր սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան Կալանավորված Հայաստան Ալիևի ինչի՞ն է պետք Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը... Ազատություն «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին և բոլոր քաղբանտարկյալներին Տեսնում է, որ ձեռից գնում է. Փողոցային պայքարի սցենար չենք քննարկել. Հրանտ Բագրատյան Հանրաքվեն արդեն եղել է, ժողովուրդն այդ մանդատը Փաշինյանին չի տվել. Լևոն Զուրաբյան Ժամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել Կարապետյան Երևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկից և մահացել Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը. Սուրեն Սարգսյան

Փնթի կարված գործ է, որն անհետևանք չի մնալու. պաշտպանը հաստատում է Միքայել Մինասյանին մեղադրանք առաջադրելու մասին լուրը

Երեկվանից մամուլում և սոցիալական ցանցերում տեղեկություն է շրջանառվում, թե քրեական գործ է հարուցվել Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ և նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։  

168.am-ի հետ զրույցում Մինասյան շահերի պաշտպան Միհրան Պողոսյանը հաստատել է տեղեկությունը՝ վստահեցնելով, որ առաջադրված մեղադրանքը չունի որևէ իրավական հիմնավորում և գործընթացը անհետևանք չի մնալու՝ ո’չ պատվիրատուների, ո’չ էլ կատարողների համար։

«Այո, դատարան է ներկայացվել միջնորդություն դեսպան Մինասյանին կալանավորելու վերաբերյալ։ Գործ ունենք դասական պատվերի հետ, որի շրջանակներում օրենքով նախատեսված քրեական հետապնդման փոխարեն իրականացվում է բացահայտ քաղաքական հետապնդում։ Սա փնթի կարված գործ է, որը, վստահեցնում եմ, անհետևանք չի մնալու՝ ո’չ պատվիրատուների, ո’չ էլ կատարողների համար։ Հավատացնում եմ, որ ներկայացված մեղադրանքը չունի որևէ իրավական հիմնավորում։ Այստեղ ընդհանրապես իրավաբանություն չկա»,- ասել է փաստաբանը։

Նա հիշեցրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անցած երկու տարիների ընթացքում իր գրեթե բոլոր ասուլիսներում ու ելույթներում հիմնազուրկ մեղադրանքներ է վերագրել Միքայել Մինասյանին.«Երկու տարի անընդմեջ դեսպան Մինասյանի վերաբերյալ վարչապետի բոցաշունչ հայտարարություններից հետո առաջադրված քաղաքական մեղադրանքի ապօրինության և պարզունակության աստիճանը հավաստում է իրավական դաշտում ներկայիս ռեժիմի սնանկությունը։ Այսինքն, կա հրահանգ` ամեն գնով քրեական հետապնդում հարուցել դեսպան Մինասյանի նկատմամբ, բայց հրահանգը կատարողները, չկարողանալով իրավական դաշտում հասնել հաջողության՝ ստիպված են եղել դիմել գործ կարելու և ամեն գնով կալանքի հասնելու տխրահռչակ մեթոդաբանությանը: Իրավաբանության հետ կապ չունեցող շուրջ երկու տարի տևած այս գործողությունները խոսում են նրա մասին, որ նույնիսկ հրահանգ կատարողներն են խճճվել իրենց գործողություններում` չկարողանալով գոնե թե մեկ ապօրինության փաստ առաջ բերել և դրա շուրջ քրեական գործ կառուցել»:

Անդրադառնալով մեղադրանքի էությանը, փաստաբանն ասել է. «Մինասյանին առաջադրված մեղադրանքը ներառում է երկու դրվագ։ Առաջինը վերաբերում է այն ժամանակահատվածին, երբ պարոն Մինասյանը Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանի պարտականությունը կատարելու նպատակով բացակայել է Հայաստանից կամ գտնվելով Հայաստանում՝ անձամբ չի գնացել առևտրային բանկ, փոխարենը օրենքով սահմանված կարգով տրված բանկային լիազորագրի հիման վրա՝ նրա օգնականը պարոն Մինասյանի՝ ՀՀ-ում գտնվող երկու անձնական բանկային հաշվեհամարներին մուտքագրել է պարոն Մինասյանին պատկանող կանխիկ դրամական միջոցները, որոնք հետագայում դեսպան Մինասյանի կողմից փոխանցվել են Իտալիայում գտնվող անձնական բանկային հաշվեհամարին։

Նշված գործողությունը քննչական մարմինը որակել է որպես ապօրինի հարստացում և փողերի լվացում։

Սակայն նշված դրամական միջոցները և դրանց առաջացման աղբյուրները ամբողջովին արտացոլված են դեսպան Մինասյանի՝ Էթիկայի հանձնաժողով ներկայացված գույքի և եկամուտների հայտարարագրերում։ Այսինքն, այստեղ որևէ խոսք չի կարող գնալ փողերի լվացման կամ ապօրինի հարստացման վերաբերյալ, քանի որ գործ ունենք բացառապես օրինական աղբյուրներից ձևավորված դրամական միջոցների հետ։ Սակայն առանց որևէ կերպ վերլուծելու նշված հայտարարագրերը՝ դեսպան Մինասյանին առաջադրվել է մեղադրանք, որում բառացիորեն երկու կարճ պարբերությունների սահմաններում վերլուծվում է նշված դրվագը՝ անտեսելով հրապարակված հայտարարագրերում նշված դրամական միջոցները և դրանց առաջացման օրինական աղբյուրները»։

Հարցին՝ երկրորդ դրվագը նույնպես վերաբերո՞ւմ է Էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարագրին, փաստաբանը պատասխանել է. «Այո, այն վերաբերում է պարոն Մինասյանի կողմից դեռևս 2004 թվականին հիմնադրված ընկերության 20 տոկոս բաժնեմասի խնդրին։ Նշված մասով Մինասյանի 2017 թվականի հայտարարագրում առկա է տեխնիկական սխալ, քանի որ հայտարարագրում նշված բաժնեմասի վաճառքի գինը և պարոն Մինասյանի կողմից ստորագրված բաժնեմասի վաճառքի պայմանագրում նշված վաճառքի գինն իրար չեն համապատասխանում, ինչը քննչական մարնի կողմից որակվել է որպես ապօրինի հարստացում։

Նշված սխալը թույլատրվել է այն ընկերության աշխատակցի կողմից, որը դեսպան Մինասյանի հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա պատասխանատու է եղել նշված բաժնեմասի հավատարմագրային կառավարման և Էթիկայի հանձնաժողով ներկայացվող հայտարարագրերի լրացման համար։

Ավելի քան մեկ ամիս առաջ մենք քննչական մարմնին ենք ներկայացրել միջնորդություն նշված ընկերության աշխատակիցներին հարցաքննելու վերաբերյալ, սակայն մեր ներկայացված միջնորդությունները թողնվել են առանց քննության։ Նույնանման միջնորդություն է ներկայացվել նաև հսկող դատախազին և կրկին՝ անարձագանք։

Արդյունքում ստացվում է, որ գործը քննող քննիչը որևէ կերպ չի արձագանքում նշված միջնորդությանը և չի ցանկանում հարցաքննել նշված տեխնիկական սխալը թույլ տված աշխատակցին, որպեսզի բացառվի դեսպան Մինասյանի մեղավորությունը հերքող որևէ փաստական տվյալների մուտքը իր վարույթում քննվող գործին, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ մենք գործ ունենք ոչ թե քրեական, այլ քաղաքական վարույթի հետ, որը չի հետապնդում քրեական դատավարության օրենսգրքով սահմանված նպատակները։

Այնինչ տարրական իրավական գիտելիքներ չունեցող անձին պարզ է, որ համապատասխան ցուցմունքը պարզապես բացառում է նշված դեպքում հանցագործության հատկանիշների առկայությունը և հավաստում իրականացվող հետապնդման ապօրինի լինելը»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>