Այս 35 տարում երևի հարյուր անգամ ստացել եմ առաջարկներ նախագահներից, շեյխերից, թագավորներից, միլիարդատերերից, ամեն անգամ ասել եմ՝ ոչ. Ծառուկյան ՀՀ Անկախության օրը՝ Եռաբլուրում Հույս եմ հայտնում, որ մենք, որպես ժողովուրդ ու որպես հասարակություն, կսթափվենք ու կվերանվաճենք մեր ինքնիշխանությունը, մեր Անկախությունը. ժամանակ չկա
22
Կփոխվի՞ Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը Ինչպես Ռուսաստանը 1992-93 թվականներին կանխեց թուրքական զորքերի ներխուժումը Հայաստան Ներկայիս բարդ պայմաններում, առավել քան երբևէ, անհրաժեշտ է լինել միասնական և մնալ համախմբված հայրենիքի շուրջ. Ամենայն Հայոց կաթողիկոս Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Պատերազմ Արցախում
Ես չգիտեմ՝ ինչ իմաստ կարող է ունենալ անկախության ընկալումը մի երկրում, որտեղ լղոզվել է անգամ դավաճանության և պետությանը հավատարմության միջև սահմանը Ո՞վ է թանկ գազի «հեղինակը». ինչու է քաղաքացին 177 դոլարանոց գազի դիմաց վճարում 400 դոլար Էջմիածնի ՔՊ-ականների կառավարման պատկերը Կփոխվի՞ Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը ԱՄՆ-ն անհամբերությամբ սպասում է TRIPP-ի առաջմղմանը․ Ռուբիոն շնորհավորել է ՀՀ անկախության օրը Անկախությունը Աստծո պարգև է, այն պետք է պահել հավատարմությամբ. Արամ Ա Մեր պայքարը շարունակվում է. ՀՅԴ ԳՄ Այս 35 տարում երևի հարյուր անգամ ստացել եմ առաջարկներ նախագահներից, շեյխերից, թագավորներից, միլիարդատերերից, ամեն անգամ ասել եմ՝ ոչ. Ծառուկյան Մերցն ընտրություններում ՔԴՄ-ի արդյունքը աղետ է անվանել Սա էլ հետընտրական «նվեր» է ապագա հանգուցյալներին Ինչպես Ռուսաստանը 1992-93 թվականներին կանխեց թուրքական զորքերի ներխուժումը Հայաստան ՌԴ Պետդումայի ընտրությունների նախնական արդյունքները. «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է ձայների 57,85 տոկոսը ՀՀ Անկախության օրը՝ Եռաբլուրում $ 3 650 000՝ Անկախության 35-ամյակի միջոցառումների համար. Factor.am Թույլ չտա՛նք, որ զանազան մանիպnւլյաgիաներով արժեզրկեն մեր անցյալի հաղթանակները, խեղաթյnւրեն մեր ազգային նկարագիրն ու մտածելակերպը. Սերժ Սարգսյան Հույս եմ հայտնում, որ մենք, որպես ժողովուրդ ու որպես հասարակություն, կսթափվենք ու կվերանվաճենք մեր ինքնիշխանությունը, մեր Անկախությունը. ժամանակ չկա Ներկայիս բարդ պայմաններում, առավել քան երբևէ, անհրաժեշտ է լինել միասնական և մնալ համախմբված հայրենիքի շուրջ. Ամենայն Հայոց կաթողիկոս Հայաստանում ավարտվել են Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների քվեարկությունը Թուրքը Գերմաննիայում Հայաստանի ներկայացուցչին «խաղաղության մրցանակ» է հանձնում՝ Արցախն ուրանալու, հայաթափելու և հազարավոր զինվորների մահվան մատնելու համար Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան Այժմ վարվում է Հայաստանի արցախացման քաղաքականություն՝ նույն դերակատարներով Փաշինյանի այդ հայտարարությունից հետո կարող ենք ասել՝ ՀՀ իշխանությունը բավարարված է այն իրադարձություններով, որոնք կատարվել են Արցախում 2023-ին. Աբրահամյան Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները. «Ուժեղ Հայաստան» Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Վեհափառի ձեռամբ այսօր օծվել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է. Արցախի ԱԺ Մրցանակի իրական պատճառն այլ է․ «Հրապարակ» Գինարբուք՝ խորհրդարանում․ «Հրապարակ» 2023-ի ադրբեջանական ագրեuիшն, դրա հետևանքով Արցախի ամբողջական oկուպшgիան, բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի հռչակած գաղափարախոսությունից. Աբրահամյան

Ջոն Ստենմայերը կգլխավորի «Ավրորա» լուսանկարչական մրցույթի ժյուրին

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ուրախ է ներկայացնել լուսանկարչական մրցույթի ժյուրիի կազմը: Ամերիկացի լուսանկարիչ Ջոն Ստենմայերի գլխավորած մասնագիտական ժյուրին կընտրի մարդասիրութան գաղափարները պատկերող լավագույն լուսանկարները:

«Աշխարհի պատմությունը միշտ մեր աչքի առաջ է, մեր կողքին, մեզ հետ: Համարձակություն է պետք այս կարեւորությունն ընկալելու համար: Իրազեկման եւ խաղաղության համար աշխատելը նվիրվածություն, բարություն եւ համեստություն է պահանջում: Արդյունքում մենք կրում ենք այն լիակատար ազդեցությունը, որը ողջ մարդկությանը մղում է առաջ, դեպի բոլորի բարօրությունը: Սա է այն ոգին եւ նպատակը, որի համար ես հպարտ եմ ղեկավարել «Ավրորա» լուսանկարչական մրցույթի ժյուրին: Միացեք ինձ՝ օգնելով շարժել փոփոխությունների անիվը լուսանկարչության միջոցով», - ասել է Ջոն Ստենմայերը:

Ժյուրիի անդամներն են լուսանկարիչներ Անուշ Բաբաջանյանը եւ Զավեն Խաչիկյանը, արվեստի տեսաբան եւ համադրող Վիգեն Գալստյանը, կոմպոզիտոր եւ «Ավրորա» մրցանակի գեղարվեստական խորհրդի անդամ Մարինե Ալեսը եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավար Արման Ջիլավյանը:

Լուսանկարչական մրցույթին, որը մեկնարկել է 2016թ. դեկտեմբերին, կարող են ներկայացվել լուսանկարներ, որոնք բացահայտում են մարդկայնության, հույսի, անձնվիրության եւ լուսավոր ապագայի գաղափարները: Հաղթող լուսանկարի հեղինակին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը կշնորհի 2500 ԱՄՆ դոլարի պարգեւ, երկրորդ եւ երրորդ տեղերն զբաղեցրած լուսանկարների հեղինակներին՝ 1500 եւ 1000 ԱՄՆ դոլարի պարգեւ: Լուսանկարները ներկայացնելու վերջնաժամկետը 2017թ. մարտի 20-ն է: Մրցույթի մասին ավելին կարող եք իմանալ այստեղ:

Ժյուրիի կազմը

Ջոն Ստենմայեր (ժյուրիի նախագահ) – Ամերիկացի լուսանկարիչ Ջոն Ստենմայերը 2004 թվականից աշխատում է National Geographic ամսագրի համար: Նա լուսանկարել է ավելի քան 100 երկրում: Տասը տարի Ջոնն աշխատել է TIME ամսագրի համար: 2014թ. նա ստացել է հեղինակավոր World Press Photo of the Year մրցանակը: 2015թ. Ստենմայերը ժամանել է Հայաստան՝ աշխատելու National Geographic-ի մի ֆոտոպատմության վրա: «Ուրվականների երկիրը» (Ghostlands) պատմություն է, որը ներկայացնում է, թե ինչ է ցեղասպանությունը բոլորիս համար 100 տարի առաջ եւ հիմա՝ օգտագործելով Հայոց ցեղասպանության պատմությունը որպես հիմք: Այդ ժամանակվանից Ջոնը Հայաստանում դասընթացներ է անցկացրել եւ իրականացրել է մի շարք նախագծեր , այդ թվում՝ @Bridging.Stories նախագիծը, որը ներկայացնում է Հայաստանից եւ Թուրքիայից 24 երիտասարդ լուսանկարիչների ֆոտոպատմությունները՝ որպես խաղաղության եւ հույսի կամուրջներ:

Մարինե Ալես – Մարինե Ալեսը հայտնի կոմպոզիտոր է եւ թատերագետ: Նա ավելի քան 300 հայերեն եւ ռուսերեն երգերի հեղինակ է: Նրա երգերը թողարկվել են են 5 ալբոմներում՝ «Կհեռանամ ինձանից» (1999թ.), «Իմ բարդիներ» (2001թ.), «Մտորումներ» (2003թ.), «Քո կողքին եւ առանց քեզ» (2007թ.), «Ոտաբոբիկ` երկնքով» (2010թ.): 2010 թվականին հրապարակել է «Բեկորներ» բանաստեղծությունների ժողովածուն: Մարինե Ալեսը եղել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի տարբեր տարիների ժյուրիի անդամ: Նա «Նվիրիր կյանք» հիմնադրամի համահիմնադիրն է: Մարինե Ալեսը «Ավրորա» մրցանակի գեղարվեստական խորհրդի անդամ է:

Անուշ Բաբաջանյան – Բուլղարիայի ամերիկյան համալսարանում լրագրողի մասնագիտություն ստանալուց հետո 2006 թվականից Անուշ Բաբաջանյանը Երեւանում սկսել է աշխատել BBC Monitoring ծառայության համար: Մեկ տարի անց նա՝ որպես անկախ ֆոտոլրագրող՝ իր ուշադրությունը կենտրոնացրել է Հայաստանում կանանց հիմնախնդիրների եւ Գյումրիի երկրաշարժի հետեւանքների վրա: 2012թ. Անուշ Բաբաջանյանն իր գործընկերների հետ հիմնադրել է 4Plus վավերագրական լուսանկարչական կենտրոնը: Անուշի գործունեության մեծ մասը նվիրված է եղել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ խաղաղությանն ուղղված նախագծերին: Անուշ Բաբաջանյանի լուսանկարները հրապարակվել են Washington Post, VICE News, National Geographic եւ այլ միջազգային ու տարածաշրջանային պարբերականներում:

Վիգեն Գալստյան – Ավստրալիայում եւ Հայաստանում բնակվող Վիգեն Գալստյանն արվեստի տեսաբան է եւ համադրող, լուսանկարչության, ֆիլմերի եւ հայ ժամանակակից արվեստի մասնագետ: 2011թ. նա համահիմնադրել է «Լուսադարան» հայկական լուսանկարչական հիմնադրամը, որը նպատակ ունի հավաքել, ուսումնասիրել եւ պահպանել լուսանկարներ Հայաստանից եւ արտերկրից: 2006 թվականից նա հեղինակել է մի շարք ցուցահանդեսներ, էսսեներ եւ գրքեր՝ նվիրված լուսակարչությանը եւ հայկական արվեստին: Կինոյի եւ լուսանկարչության մասին նրա էսսեները հայտնվել են մի շարք հեղինակավոր պարբերականների էջերում, ինչպիսիք են Sweet sixties, We used to talk about love, Garden of the East: Այժմ Վիգեն Գալստյանը Սիդնեյի համալսարանում աշխատում է իր դոկտորական ատենախոսության վրա՝ «Հայ ճարտարապետության լուսանկարչությունը 19-րդ դարում» թեմայով:

Զավեն Խաչիկյան – Զավեն Խաչիկյանը լուսանկարիչ եւ վավերագրող է: Նա իր գործունեությունն սկսել 1980-ական թվականներին: 1988 թվականից որպես լուսանկարիչ վավերագրել է Ղարաբաղյան շարժումը՝ ծագումից մինչեւ պատերազմի տարիներ: Զավեն Խաչիկյանի լուսանկարչության կենտրոնում մարդն է, նրա զգացմունքները, դժվարություններն ու խնդիրները: Զավեն Խաչիկյանն աշխատել է Associated Press, TASS, TIME, Paris Match եւ մի շարք այլ միջազգային պարբերականների համար:

Արման Ջիլավյան – Արման Ջիլավյանը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավարն է: Նա RVVZ հիմնադրամի տնօրենների խորհրդի եւ UWC Dilijan քոլեջի հոգաբարձուների խորհրդի անդամ է, MEDIACRAT ընկերության համահիմնադիրը: 2011թ. նա ճանաչվել է Ռուսաստանի տարվա «Մեդիա մենեջեր» տպագիր մամուլ/ամսագրեր անվանակարգում: Արման Ջիլավյանը զբաղցրել է տարբեր պաշտոններ Ռուսաստանի մի շարք առաջատար մեդիա ընկերություններում («Նեզավիսիմայա գազետա», Eurasian Media Group) եւ ղեկավարելէ Time Inc.-ը Ռուսաստանում (FORTUNE եւ Popular Science ամսագրեր):

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>