Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս
Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Հայաստանը թևակոխում է դաժան ճգնաժամի փուլ, որի տևողությունն ու հետևանքները նույնիսկ դժվար է կանխատեսել Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Բուլղարիայում ձվեր են նետել ֆոն դեր Լայենի ուղղությամբ Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանում մшhшպատի՞ժ ենք վերականգնել. Արամ Օրբելյան Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» Սասունյան. Փաշինյանի ան իմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում «Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից. փաստաբան Մարդուն կալանքի տանելը, անազատությունից զրկելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզ Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Փաշինյանական ռեժիմը գործնականում սպանել է Արմեն Գևորգյանին. դա է բխում փաստաբանական թիմի ներկայացրած փաստերից «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ

Նիկոլ Փաշինյանի ռեժիմը դիակ է թե՛ քաղաքական, և թե՛ բարոյական առումով

Նիկոլ Փաշինյանի ռեժիմը դիակ է թե՛ քաղաքական, և թե՛ բարոյական առումով: Դա հասկանում են բոլորը` մի մասը սառը դատողությամբ, մյուս մասը` բնազդով: Մնացել է արձանագրել միայն ռեժիմի կենասաբանական մահը: Իսկ դա զուտ ժամանակի հարց է:

Չկա այլևս Նիկոլ Փաշինյան Հայաստանի ղեկավար, կա խճճված մի կիսածաղրածու, ով ամեն օր սեփական ձեռքերով ավելի է ձգում իր ձեռքերով իր իսկ վզին փաթաթված պարանը, իսկ նրա իշխանության մնալու ամեն օրվա համար Հայաստան պետությունն ու Հայաստանի քաղաքացին չափազանց ծանր գին են վճարում:

Ողբերգությունն այն է, որ այդ գինը Հայաստան պետությունն ու Հայաստանի քաղաքացին հետո էլ են վճարելու, եթե Նիկոլ Փաշինյանը հասցրեց Հայաստանից ճողոպրել ու շատ երկար տարիներով չհայտնվեց ճաղերի հետևում: Որովհետև Նիկոլ Փաշինյանը մարդ է, որ իր կադրային թյուրիմացություններից մեկին փրկելու և իր այսրոպեական շահի համար ԱԺ ամբիոնից կոկորդ էր պատռում, թե հայկական ավիաընկերությունները Աֆրիկայում զենքի վաճառքով են զբաղվել: Նիկոլ Փաշինյանը մարդ է, ով իր այսրոպեական շահի համար հայտարարեց, որ իր ձեռքի տակ գաղտնի պետական փաստաթուղթ է եղել, որում ասված է` հայկական պետականությունը ձախողված է: Այսինքն` Հայաստանի վարչապետը թուրք-ադրբեջանական պորպագանդայի ձեռքում զենք դրեց: Եվ, այդ զենքը չկասկածեք` կրակելու է:

Երևի հիշում եք, թե ինչպես Էլչիբեյի ռեժիմից նեղացած Մութալիբովը 1992-ին հարցազրույց տվեց` ասելով, թե «Խոջալուն Էլչիբեյի ղեկավարած «Ազգային ճակատը» սարքեց, որ իրեն իշխանությունից հեռացնեն»: Նաև պետք է որ հիշեք` վաղուց չկան ոչ Մութալիբովը, ոչ էլ Էլչիբեյը, բայց այդ հարցազրույցը հայկական պրոպագանդան ցայսօր մեծ արդյունավետությամբ օգտագործում է Ադրբեջանի դեմ:

Եթե Նիկոլ Փաշինյանը ճողոպրեց Հայաստանից, ապա միշտ գտնվելու են ուժեր, որոնք հայկական արդարադատությունից նրան պաշտպանություն և անվտանգություն են տալու, մի քիչ էլ փող են տալու ու օգտագործելու են հակահայկական ու հակառուսական ծրագրերում: Նիկոլ Փաշինյանը երբեք չի ասելու, որ իշխանությունը կորցրեց, որովհետև խաբեց ու հիասթափեցրեց բոլորին, իսպառ բոլորին: Խաբեց ու հիասթափեցրեց իրեն հավատացողներին և իր համար փողոց դուրս եկած բազմահազար քաղաքաքացիներին: Նա ասելու է, որ «հին և բարի բոբո Կրեմլը իր ու հայ ժողովրդի գլխին սարքեց, գողացավ հեղափոխությունը իրենից ու հայ ժողովրդից, ինքն էլ ստիպված փախավ երկրից ու դարձավ վտարանդի, բայց հեղափոխությունը շարունակվում է...»:

Ամիսը մեկ մեր չստացված Սաակաշվիլի-Տրոցկին պատվերով լայվ է մտնելու ու գոռալու է` «Հայաստանի հըըըըըպաաաարտ քաղաքացիներ, երբ ես վարչապետ էի, ձեռքիս տակով փաստաթղեր են անցել, թե ինչպես են ռուսները 102-րդ բազայից զենք մատակարարել Հեզբոլլահին ու Քրդական Բանվորական Կուսակցությանը: Ձեռքիս տակով փաստաթղթեր են անցել, թե ինչպես է Հայաստանն օգտագործվել` որպես նարկոտրաֆիկինգի տարածք: Ես դա թույլ չեմ տվել, մեր սուվերենությունը, ֆլանը, ֆստանը… Պուտինի հետ հանդիպման ժամանակ նա ինձ ասաց`... Ես նրան ասացի`....»: Եվ այսպես շարունակ, մոտավորապես այն, ինչ այսօր անում է Սաակաշվիլին:

Քանի որ մենք գործ ունենք պետականության, հայրենասիրության ու տարրական բարոյականության հետ զրո առնչություն ունեցող մարդու հետ, ապա հենց այս պահից է պետք մտածել` ինչպե՞ս ենք վնասազերծելու այս վտանգը: Նիկոլ Փաշինյանի տեղը բանտն է: Ազատության մեջ Նիկոլ Փաշինյան երևույթը ազգային անվտանգության ուղիղ, բառի ամենաբուն իմաստով սպառնալիք է:

Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>