Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս
Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Հայաստանը թևակոխում է դաժան ճգնաժամի փուլ, որի տևողությունն ու հետևանքները նույնիսկ դժվար է կանխատեսել Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Բուլղարիայում ձվեր են նետել ֆոն դեր Լայենի ուղղությամբ Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանում մшhшպատի՞ժ ենք վերականգնել. Արամ Օրբելյան Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» Սասունյան. Փաշինյանի ան իմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում «Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից. փաստաբան Մարդուն կալանքի տանելը, անազատությունից զրկելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզ Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Փաշինյանական ռեժիմը գործնականում սպանել է Արմեն Գևորգյանին. դա է բխում փաստաբանական թիմի ներկայացրած փաստերից «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ

Նիկոլի թվի «ռազմական թավիշը», և մեղավորներ փնտրելու քաղաքականությունը

Նիկոլը իր «լայվերում» փաստացի ակնարկեց, որ երկրում ստեղծված իրավիճակի ավարտից հետո հստակ քայեր են իրականացվելու՝ հստակ տալով «մեսիջներ», թե ինչ հերթականությամբ։ Զարմանալին այն է, որ «թավիշի չափից» շատ լինելու մասին վերջին շրջանում սկսեցին տարբեր առիթներով խոսել իշխանությանը «ծառայող» տարբեր փորձագիտական շրջաններ, և հիմա տեսնում ենք, որ դրա մասին իր խոսքում հստակ խոսեց նաև Նիկոլը։ Նիկոլի խոսքի հիմնական մասը, ինչպես մշտապես լինում է վերջին շրջանում, բավական ջղաձիգ էր ու բացահայտ ատելություն էր տարածում։Նիկոլի «զրույցը քաղաքացու» հետ շատ տարօրինակ ուղերձներ էր պարունակում: Մի կողմից՝ ակնարկում էր քաղաքական ընդդիմախոսների դեմ «սամասուդի» և «Սերժի կադրերից շատ արագ ազատվելու» հնարավորության մասին, մյուս կողմից՝ ցույց էր տալիս, որ իշխանության ներսում անհրաժեշտ աջակցության խնդիր ունի: Ակնհայտ է, որ սոցիալական արդարության հետ առնչվող հիմնախնդրի մասին խոսելիս նա մի կողմ է շպրտում հարցի գաղափարական և սկզբունքային կողմը՝ շեշտը դնելով արդեն իսկ արժեզրկված հեղափոխության անսխալականության և իր եսասիրական բարդույթների վրա, ոչ մի կերպ հաշվի չառնելով իրենց թիմի դիլետանտիզմը։ Պարզ է դարնում, որ հեղափոխության ռոմանտիկ փուլն ավարտվում է, ու այլևս կադրային կտրուկ տեղաշարժեր են սպասվում հենց հեղափոխության թիմի ներսում։ Արդեն բարի ավանդույթ է դարձել ամեն ինչում մեղավորներ փնտրելու քաղաքականությունը, և այս անգամ ևս Նիկոլը դարձյալ խոսեց «Սերժի կադրերից շատ արագ ազատվելու» մասին։ Ու այստեղ մի պահ դադար տանք և փորձենք հասկանալ, թե ովքեր են վարչապետի աթոռը զավթածի կողմից «Սերժի կադր» կլեյմոյով պիտակավորված կադրերը։ Իրականում նրանց փնտրելու կարիք չկա, քանի որ նրանց ճանաչում են գրեթե բոլորը, քանի որ նրանք Նիկոլի կաբինետի 50 տոկոսն են կազմում (Զոհրաբ Մնացականյան, Դավիթ Տոնոյան, Ֆելիքս Ցոլակյան, Էրիկ Գրիգորյան, Տիգրան Խաչատրյան, Ատոմ Ջանջուղազյան)։ Այս խմբին են դասվում նաև գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ու Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը։ Հիշյալ անձանց հանգիստ կարող ենք հավելել 12 նախարարություններում աշխատող երկու տասնյակից ավելի փոխնախարարներին ու մոտ 100-ից ավելի վարչության պետերին։ Եթե Նիկոլը նկատի ունի նրանց և պատրաստվում է առաջիկա օրերի ընթացքում ազատվել նրանցից՝ հասկանալի է, իսկ եթե պետք է ականատես լինենք հերթական մի քանի բաժնի պետերի, արդեն ավանդույթ դարձած ազատումներին, ապա հերթական անգամ գործ ունենք փաշինյանական պոպուլիզմի դրսևորման հետ։ Պետական կառույցների փնթի աշխատանքն ու այս «փոխհրաձգությունն» ավելի հիասթափեցնող ու տխուր պատկեր են ստեղծում։ Նիկոլը պետք է անհապաղ կադրային լուծումներ տա ստեղծված իրավիճակին, ինչի արդյունքում գուցե բացահայտվեն նաև հնարավոր «դավադրության» հետքեր, եթե այդպիսիք գոյություն ունեն առհասարակ։ Արդեն վաղուց հարմարվել ենք այն իրողության հետ, որ Նիկոլը ամենօրյա ռեժիմով հակասում է ինքն իրեն, և մի հայտարարությանն անմիջապես հակասում է տրամագծորեն հակառակ պնդումը։ Այս ամենը վկայում են նրա մասին, որ Նիկոլը իրավիճակին չի տիրապետում և անցել է տեսարաններ մատուցելու հերթական գործընթացին։

Հ.Գ. Ըստ էության՝ Նիկոլը բացահայտ հաստատում է, որ հեղափոխությունը նոր է տեղի ունենալու, սա խոսում է այն մասին, որ առաջիկայում մենք պետք է ականատեսը դառնանք հեղափոխական թիմի այդքան սպասելի «կուլակաթափության և կոռումպացված ռեժիմին թափ տալու» իր հայտարարություններին։ Այլ կերպ ասած՝ Նիկոլի կողմից ուղիղ երկու տարի հրապարակավ հայտարարած «սերն ու հանդուրժողականությունը» այլևս անցյալում են, և այսօր ապրում ենք «ռազմական թավիշի» ժամանակներում։

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>