Ու՞մ երեխաների կյանքի հաշվին եք Ռուսաստանի դեմ թշնամանում. Բագրատ Միկոյան Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի. «Ժողովուրդ»
4
Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը Ինչ պայմանավորվեցին Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկում «Իմ «մեղքն», ըստ դատախազության, այն է, որ քաղաքական գործիչ եմ, ունեմ ընդդիմադիր հայացքներ»,- Անդրանիկ Թևանյան Աստված չանի Պուտինի ասածն իրականություն դառնա․ մղձավանջ է սպասվում․ Մանուկ Սուքիասյան ԵՄ–ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը շատ շուտով կվերանա. Սերգեյ Լավրով Հայաստանի արցախացման վտանգներն ու Անդրանիկ Թևանյանի բանտարկությունը Այս դատավարությունը պետք է դիտարկել որպես Հայաստանը աշխարհաքաղաքական կոնֆլիկտի տարածք սարքելու հերթական օղակներից մեկը. քաղաքագետ Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ․ Պուտին (տեսանյութ) Հայաստանը նեոֆաշիզմի և պանթուրքիզմի կերակրասեղանին Պատերազմ Արցախում
Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը. Փաստաբանը մանրամասնում է Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Փաշինյանն Արևմուտքին բացի հակառnւuականnւթյnւնից որևէ առաջարկելու բան չունի. Մամիջանյան Քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով Ու՞մ երեխաների կյանքի հաշվին եք Ռուսաստանի դեմ թշնամանում. Բագրատ Միկոյան Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը Փաշինյանը, իր խոսքից դատելով, գոհունակություն, հրճվանք և ցնծություն է ապրել՝ տեսնելով Գագիկ Խաչատրյանին )կտտանքների ենթարկելու կադրերը ՀՀ–ից 102-րդ ռազմաբազան դուրս բերելու պատրաստակամության մասին Պուտինի հայտարարությունը ուղերձ էր Փաշինյանին. քաղտեխնոլոգ ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի. «Ժողովուրդ» Ինչ պայմանավորվեցին Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկում ՌԴ ռազմաբազան մեզ համար կենսական չէ, եթե որոշեն հանել, չենք առարկի. Նիկոլ Փաշինյան Փաշինյանի իշխանության շրջանի մուլտիսեփականատեր Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել նաևՀրազդանի ցեմենտի գործարանը Փաշինյանը Եվրամիության հարցում էլի խաբել է. մաս 239. «Ժողովուրդ» «Իմ «մեղքն», ըստ դատախազության, այն է, որ քաղաքական գործիչ եմ, ունեմ ընդդիմադիր հայացքներ»,- Անդրանիկ Թևանյան «Հրապարակ»․ ՔՊ-ն կչեղարկի՞ ԵՄ-ին անդամակցության օրենքը Թուրքերն եկել են, որ տեսնեն, թե հայերին մորթելուց հետո, ինչ տնտեսություն են զավթելու Եթե Հայաստանը վիզաներ մտցնի, դա կլինի քայլ հենց Երևանի դեմ. Զախարովա Աստված չանի Պուտինի ասածն իրականություն դառնա․ մղձավանջ է սպասվում․ Մանուկ Սուքիասյան ԵՄ–ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը շատ շուտով կվերանա. Սերգեյ Լավրով Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» ԵԱՏՄ-ում ՀՀ անդամակցությունը կսառեցվի, Փաշինյանը քաղաքական կարգավիճակը կփոխվի. քաղաքագետ Դատավորը տեսնում է՝ մարդն անգիտակից պառկած է, ասում է, չէ, մարդը կարող է վազելով փախնի. Արա Ղազարյան Վեհափառ հայրապետի և եպիսկոպոսների գործով դատավոր Վահագն Մելիքյանը ցանկացած պահի կարող է հայտնվել մեղադրյալի աթոռին Հստակ է, որ Պուտինը երեկ հայտարարեց Հայատանում իշխանափոխության ռուսական վերջնախաղի մեկնարկը. Բալյան Հորս կալանավորել են, քանի որ Փաշինյանը դեռևս զիջումներ ունի անելու Ադրբեջանին․ Լևոն Քոչարյան Ողբերգական վթար Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում. նախնական տվյալներով՝ 5 հոգի մահացել են Հայաստանի համար «Ռուսական երկաթուղիների՝ իբր «տոքսիկ» լինելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները որևէ կապ չունեն իրականության հետ. Օվերչուկ Իրանում ամերիկյան հարձակումների հետևանքով զոհվել է 19 մարդ

Կոչ ենք անում իրավասու մարմիններին պատշաճ իրավական գնահատական տալ վարչապետի այս անթույլատրելի վարքագծին.«Իրավական ուղի»

Կոչ ենք անում իրավասու բոլոր մարմիններին անհապաղ պատշաճ իրավական գնահատական տալ վարչապետի այս անթույլատրելի վարքագծին: Այս մասին հայտարարություն է տարածել «Իրավական ուղի» ՀԿ-ն, որի համահիմնադիրներն են Ռուբեն Մելիքյանն ու Սիրանուշ Սահակյանը:

«Ապրիլի 19-ի ուղիղ եթերում Սահմանադրական դատարանի, ընդհանուր իրավասության դատարանի դատավորների, հանրային ծառայողների, լրագրողների ու քաղաքական ընդդիմախոսների մասին Կառավարության ղեկավարի արտահայտությունների կապակցությամբ հայտնում ենք մեր խորը մտահոգությունը:

Հնչեցված մի շարք պնդումներ ու պիտակումներ թե՛ իրավաբանորեն եւ թե՛ էթիկապես անհարիր են որեւէ պաշտոնատար անձի, առավել եւս՝ Կառավարության ղեկավարին:

Յուրաքանչյուր պաշտոնատար անձ կաշկանդված է օրինականության սահմանադրական սկզբունքով եւ իրավասու չէ դուրս գալ իր պաշտոնական լիազորությունների շրջանակից կամ ապօրինություն չկատարելը ներկայացնել որպես «ձեռքբերում» կամ «առանձնաշնորհ»։

Կառավարության ղեկավարի ելույթը գնահատում ենք որպես բարեվարքության՝ օրենքով սահմանված պահանջների, ինչպես նաեւ հանրային բարոյականության կանոնների կոպիտ խախտում, անթաքույց ոտնձգություն դատական իշխանության անկախության, մամուլի ազատության ու հանրային ծառայության իրավական երաշխիքների նկատմամբ:

Հարկ ենք համարում փաստել, որ հակառակ բոլոր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ խոչընդոտներին՝ Սահմանադրական դատարանի եւ ընդհանուր իրավասության դատարանների հարյուրավոր դատավորներ շարունակում են պատվով իրականացնել իրենց առաքելությունը՝ լուծելով փաստերի եւ իրավունքի մասին վեճերը, հարյուրավոր լրագրողներ շարունակում են բարեխղճորեն կատարել իրենց աշխատանքը՝ մատուցելով համակողմանի ու անաչառ տեղեկատվության հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերով։

Մինչդեռ գործադիր իշխանության բարձրագույն ներկայացուցիչը, պարտավորված լինելով օր առաջ ապահովել արտակարգ դրության հիմք ծառայած հանգամանքների հաղթահարումը եւ ըստ այդմ՝ արտակարգ դրության ուժով կիրառված մարդու իրավունքների լրջագույն սահմանափակումների վերացումը, փոխարենը դրսեւորում է իրավունքին եւ էթիկային հակասող վարքագիծ:

Կոչ ենք անում իրավասու բոլոր մարմիններին անհապաղ պատշաճ իրավական գնահատական տալ այս անթույլատրելի վարքագծին՝ կասեցնելով պարբերական բնույթ ստացած խախտումների նոր դրսեւորումները։ Իրավասու մարմինների անպատասխանատու անգործությունը հանգեցնելու է պետական ինստիտուտների 

անվերապահ ապալեգիտիմացմանն ու աստիճանական ինքնաոչնչացմանը»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>