Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդում։ ՈւՂԻՂ Փորձեցին ջնջել հայ ժողովրդին, չստացվեց, պայքարը չի մարել և չի մարելու․ Արագածոտնի թեմի առաջնորդ Վաղարշապատի զարգացման ծրագիրը, որը ներկայացրել է ՔՊ-ն, հետընթացի մասին է (տեսանյութ)
24
Հայոց Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից մնում է մեր պահանջատիրության հիմքում. Արամ Ա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդում։ ՈւՂԻՂ ՈւՂԻՂ․ Ջահերով երթ՝ Հանրապետության հրապարակից Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ ենք ստացել 19 քաղաքական ուժից, որից երկուսը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն ԿԸՀ Այս պահի դրությամբ իրենց փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացրել 10 քաղաքական ուժեր. Վերջնաժամկետն այսօր է Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ըստ թուրքական Aydinlik Gazetes պարբերականի՝ Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել Պատերազմ Արցախում
Հայոց Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից մնում է մեր պահանջատիրության հիմքում. Արամ Ա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդում։ ՈւՂԻՂ Փորձեցին ջնջել հայ ժողովրդին, չստացվեց, պայքարը չի մարել և չի մարելու․ Արագածոտնի թեմի առաջնորդ Ջահերով երթից առաջ այրվեց թուրքական դրոշը Վաղարշապատի զարգացման ծրագիրը, որը ներկայացրել է ՔՊ-ն, հետընթացի մասին է (տեսանյութ) Մայրաքաղաքում «անկանխատեսելի» խցանումներ են (տեսանյութ) Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Փաշինյանի ասածները կարող է մեկնաբանել Հայաստանի քաղաքական կյանքին մի փոքր ծանոթ ցանկացած բժիշկ. ՀԱԿ խոսնակ ՈւՂԻՂ․ Ջահերով երթ՝ Հանրապետության հրապարակից Հայոց ցեղասպանության հիշողությունը ենթակա չէ՛ ուրացման, իսկ միջազգայնացումը՝ սակարկման Ալեն Սիմոնյանի խոստովանությունը Թուրքիայում. «Հրապարակ» Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը թիրախավորեց Անդրանիկ Թևանյանին և ԲՀԿ-ին (տեսանյութ) ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ ենք ստացել 19 քաղաքական ուժից, որից երկուսը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն ԿԸՀ Այս պահի դրությամբ իրենց փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացրել 10 քաղաքական ուժեր. Վերջնաժամկետն այսօր է ԱԳՆ-ի նախկին աշխատակից Աշխեն Ալեքսանյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման Ես չեմ կարծում, որ մենք դա պետական մակարդակով կդարձնենք միջազգային քննարկման առարկա. Փաշինյանը՝ Ստեփանակերտի Մայր տաճարի՝ Ադրբեջանի կողմից шվերման մասին Ֆլորա Բիչախչյանը կներկայացնի Հայաստսնը «Նոր ալիք 2026»-ում Ջահերով երթը կմեկնարկի այսօր՝ 20:00-ին, Հանրապետության հրապարակից Կասկադն ավարտուն տեսքի բերելու համար որոշ տարածքներ հանրային գերակա շահ կճանաչվեն 1.5 տարի առաջվա միջադեպով բերման ենթարկեցին զոհվածի մորը (տեսանյութ) Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ըստ թուրքական Aydinlik Gazetes պարբերականի՝ Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Փաշինյանի սրտիկը արյունոտ ձեռքերով է, իսկ մեջը՝ դատարկ. Լևոն Զուրաբյան Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է. Գագիկ Ծառուկյան Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել MediaNews-ի «հանրային կարծիքը», կեղծ դեմքերն ու Տարոն Չախոյանի հետ հնարավոր կապը. «Սիվիլնեթ»

«Հիմա Սամվել Ալեքսանյանի ունեցվա՞ծքն էլ են հատ առ հատ ուսումնասիրելու». Վարուժան Հոկտանյան

Ապրիլի 16-ին Ազգային ժողովը 99 կողմ, 1 դեմ, 15 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքը:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն այս օրենքի կիրարկման հետ կապված բազմաթիվ խնդիրներ է տեսնում  և ունի մտահոգություն, որ այն պարզապես կյանքի չի կոչվի ու կմնա թղթի վրա:

«Ենթադրենք՝ բռնագանձել են մի քանի դղյակ: Հիմա նախ՝ պետք է այդ բռնագանձման գործընթացն այնքան հիմնավոր լինի, որ հաջորդ եկող իշխանության ժամանակ այդ գույքի տերն այն ետ չպահանջի, իսկ ցանկացած իշխանություն ունի՝ ինչպես սկիզբ, այնպես էլ՝ վերջ: Հաջորդ խնդիրը, ըստ իս, այն է, որ պահանջում են, որ գույքի տերն  ապացուցի, որ այն ձեռք է բերել բարեխիղճ ճանապարհով. հիմա հարց՝ իսկ եթե նա այդ ապացույցները չունի, ի՞նչ են անելու: Հարց է առաջանում՝ կա՞ մեկը, որը նրան պարտավորեցրել էր այդ ապացույցներն ունենալ և պահել այսքան տարի, կա՞ արդյոք նման իրավական ակտ: Կարծում եմ, որ շատերը կարող են ուղղակի ասել՝ գույքս վերցրեք, բայց իշխանափոխությունից հետո գան և այն ետ պահանջեն: Վտանգավոր է նաև այն, որ  այս օրենքով թուլացնում են իրավապահ համակարգը: Փաստորեն, փոխանակ իրավապահ մարմինները գնան և պարզեն, թե Մոնումենտում այս կամ այն դղյակն  ինչպես է կառուցվել, կծիկը քանդելով՝ հասնեն այդ թալանի ակտին, դղյակի տիրոջն ասում են՝ ցույց տուր, թե ինչ փողերով ես գույք ձեռք բերել: Հարց է նաև, թե ինչպես են պարզելու օֆշորային գոտիներում  հայտնված փողերի ծագումը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հոկտանյանը:

Նրա խոսքով՝ խնդրահարույց են նաև օրենքում առկա այնպիսի ձևակերպումները, որոնք պարզապես ստեղծում են անհավասար պայմաններ:

«Օրենքով նախատեսվում է նաև հետևյալը. Եթե ապօրինի ձեռք բերված գույքը  վաճառվել է ուրիշին, իսկ գնորդը չի իմացել, որ այն ապօրինի  ճանապարհով է  ձեռք բերվել, ապա այդ գույքը չի բռնագանձվի: Ստացվում է՝ ինչպես ասում են, նախկին ռեժիմի այն թալանչին, որը հասցրել է իր գույքը վաճառել ուրիշին, որևէ խնդիր չի ունենա, իսկ նա, որը չի հասցրել, պետք է պատասխան տա: Օրենքով   է անհավասարություն ստեղծվում, և հարց է առաջանում ՝թեկուզև վաճառել  է, իսկ ինչո՞ւ չեք գնում և պարզեք նաև այդ դեպքերը»,- ասաց Վարուժան Հոկտանյանը:

Անդրադառնալով վարչապետ Փաշինյանի՝ թալանածը հատ առ հատ հետ բերելու մասին արված հայտարարությանը՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» ծրագրերի ղեկավարը նկատեց, որ, եթե Փաշինյանը գնա հատ առ հատ ետ բերելու ճանապարհով, ապա դա կարող է նեղացնել իր աջակցության բազան կամ աջակիցների շրջանակը:

«Ինձ մոտ հարց է առաջանում՝ նրանք, ովքեր նախկին իշխանությունից էին և այսօրվա իշխանության մաս են կազմում, նրանցի՞ց էլ է հետ բերելու հատ առ հատ:  Եթե վարչապետն ասում է՝ հատ առ հառ, ապա դա նշանակո՞ւմ է, որ պետք է ուսումնասիրեն նաև այն մարդկանց ունեցվածքը, որոնք նախկիններից են, բայց  այսօրվա Կառավարության կազմում են: Օրինակ, նախկինում շատ օլիգարխներ, որոնք իշխանափոխությունից հետո դարձան խոշոր գործարարներ, կարող են հարստացած լինել հարկերը թաքցնելու հաշվին, և այն հարստությունը, որ ունեն, նաև հարկերը թաքցնելու հաշվին է: Հիմա, եթե բոլորինը հատ առ հատ պետք է վերադարձնեն, արդյո՞ք դա վերաբերելու է նաև այն գործարարներին, որոնք այսօր խնդիր չունեն իշխանության հետ, նրանց ունեցվածքն էլ են ստուգելու: Եթե, օրինակ, Սամվել Ալեքսանյանին էլ են ստուգելու, խնդրեմ, ես խնդիր չունեմ»,- ասաց  Հոկտանյանը:

Մեր զրուցակցի մատնանշած հաջորդ խնդիրը վերաբերում է հայտարարագրման ինստիտուտին:

«Ասում են, որ մինչև 2011 թվականը հայտարարագրերին կանդրադառնան, եթե հիմքեր լինեն, նոր դրանից առաջ կնայեն: Կներեք, իսկ ո՞վ է որոշելու այդ հիմքերը»,- ասաց Հոկտանյանը՝ ընդգգծելով, որ ունի տպավորություն, որ օրենքը գրվել է ընդամենը միջազգային փորձն ուսումնասիրելու արդյունքում, և կարծես թե մտածել են ՝copy-paste անենք,  հետո  կաշխատի:

Ըստ Վարուժան Հոկտանյանի՝ անհասկանալի է նաև, թե պետությունն ինչ  է անելու  բռնագանձված գույքի հետ:

«Դղյակները, ենթադրենք, վերցրել են, ի՞նչ են անելու, եթե դրանք չկարողանան վաճառել, իսկ կարո՞ղ է ծերանոց ու մանկատուն դարձնեն: Եթե  Նիկոլ Փաշինյանն ասում է՝ պետք է վերցնեն վաճառեն, ապա պետք է ցույց տան նաև այդ գումարների մուտքը բյուջե: Պետությունը պետք է կարողանա հատուկ մարմին ստեղծել, որը կապահովի բռնագանձված գումարների մուտքը պետական բյուջե, սա՝ այն դեպքում, եթե դա վաճառել ստացվի, իսկ թե ինչ կստացվի չվաճառվելու դեպքում, անհայտ է, այնպես որ, գաղափարը լավն է, բայց օրենքի իմպլեմենտացիայի հետ կապված՝  խնդիրները շատ-շատ են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց  «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>