«Թևանյանի «գործը» պայթելու է դատարանում»,-Մանուկ Սուքիասյան Նիկոլը՝ բոլշևիկ, մոնղոլ-թաթարական վարքագիծ, Քոչարյան-ատյացություն. Տիգրան Քոչարյան «Արարատ-Արմենիայի» պատմական հաղթանակը. հայկական թիմը կխաղա Եվրոպայի լիգայի հիմնական փուլում
28
Լավրով. Փաշինյանի մեկնաբանությունները ԵՄ հանրաքվեի վերաբերյալ խոսում են սեփական ժողովրդի նկատմամբ նրա վստահության պակասի մասին ԲՀԿ–ն դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները 622 հազարի մեղադրանքը Թևանյանի գործից հանվել է. Մանուկ Սուքիասյան Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից և տեղափոխել է ՔԿՀ Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների (ֆոտոշարք) Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների Հայաստանում ձևավորվել է քաղաքական հաշվեհարդարի վտանգավոր համակարգ. ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը կկայանա օգոստոսի 28–ին. նրանք չեն ներկայանալու. Զոհրաբյան Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ երկու ամսով կալանավորման որոշում է կայացվել Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Պատերազմ Արցախում
Որ լարերի վրա է խաղում «հայտնի անձնավորությունը», ինչու ունի համակիրներ և ինչու է... դատապարտված ձախողման Հռչակագիրը «սարի Գոքոր» չի, որ հետը ոնց ուզեք վարվեք. Էդուարդ Շարմազանով ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԱԽՃԱՆԸ. ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ «Հրապարակ». COP17-ը նույն COP-ը չէ, ինչն անցկացվեց Բաքվում «Խլուրդներ»–ի որս, կաշառքի մեղադրանքներ և զոքանչների ունեցվածքի ստուգում․Փաշինյանի նոր սպառնալիքները Մոսկվայում չեն հավատում Փաշինյանի հավաստիացումներին Փաշինյանը բարեփոխումների պատրվակով փորձում է գրավել հայկական եկեղեցին․ Ամստերդամ «Սրբազան պայքարի» գործով հերթական դատական նիստում քննվելու է Չախալյանի և Իգոր Սարգսյանի խափանման միջոցների հարցը 4 հարազատ կորցրած արցախցի կինը տուն չի կարողանում ձեռք բերել. բաց նամակ՝ ՀՀ իշխանությանը Կառավարությունը Ջենիֆեր Լոպեսի համերգի կազմակերպչից չի կարողանում հետ ստանալ վերադարձի ենթակա 1.3 մլն դոլարը. «Ազատություն» «Թևանյանի «գործը» պայթելու է դատարանում»,-Մանուկ Սուքիասյան «Որպեսզի սոցիալական խնդիրները չվերածվեն կազմակերպված շարժման, պրոֆիլակտիկ ձևով ռուսամետ ընդդիմության ղեկավարությունը չեզոքացվում է». քաղտեխնոլոգ Տիգրանաշենը վերցնելով՝ Ադրբեջանը կախվելու է Երևանի վրա. Հովհաննես Իշխանյան Ռոբերտ Քոչարյանի կալանքի որոշումը կբողոքարկվի. պաշտպան ԵՄ տնտեսության առավելությունները վերանում են. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն Նիկոլը՝ բոլշևիկ, մոնղոլ-թաթարական վարքագիծ, Քոչարյան-ատյացություն. Տիգրան Քոչարյան Լավրով. Փաշինյանի մեկնաբանությունները ԵՄ հանրաքվեի վերաբերյալ խոսում են սեփական ժողովրդի նկատմամբ նրա վստահության պակասի մասին Բռնաճնշումների նոր փուլն սկսվեց մայիսի 22-ից, Անդրանիկ Թևանյանի ձերբակալությամբ Տնտեսական աճի աստիճանական դանդաղում. արտահանումը նվազում է, ներմուծումը՝ աճում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ «Արարատ-Արմենիայի» պատմական հաղթանակը. հայկական թիմը կխաղա Եվրոպայի լիգայի հիմնական փուլում ԲՀԿ–ն դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները Մեծ հաշվով Փաշինյանը փող է փնտրում, փող, որը կապահովի իր իշխանության գոյությունը «Ուժեղ Հայաստանը» խստորեն դատապարտել է Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի նկատմամբ քաղաքական հետապնդումները Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր «Սպառնապետը»... Ահավոր սպառնում եմ. Փաշինյանը`իրավապահներին է հիմա էլ սպառնում հեռացնել Հայաստանը ռիսկի է դիմում. ՌԴ ԱԳՆ 622 հազարի մեղադրանքը Թևանյանի գործից հանվել է. Մանուկ Սուքիասյան Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից և տեղափոխել է ՔԿՀ «Հրապարակ»․ Վարչապետի աղջիկների մանիկյուրը` բյուջեի հաշվին Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների (ֆոտոշարք)

«Էդքան սամասուդ անող տղա էիր՝ Մյունխենում Ալիևին սամասուդ անեիր, ոչ թե աշակերտի նման խելոք նստեիր»․ Էդուարդ Շարմազանովը՝ Նիկոլ Փաշինյանին

«Այն մարդը, որ զբաղեցնում է ՀՀ վարչապետի պաշտոնը, երեկ ևս մեկ անգամ հաստատեց, որ իր խոսքը ոչ թե պետության ղեկավարի, ոչ թե քաղաքական գործչի, ոչ թե նույնիսկ նախկին լրագրողի, այլ քուչի խուժանի, փողոցային անորակ մակարդակի բառապաշար է»,- 168․am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերին։

Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը հուսահատ ճիչեր է արձակում․ «Նիկոլ Փաշինյանը ստախոս է, ես մեկ անգամ չէ, որ դա ասել եմ։ Ես և իմ հանրապետական ընկերները, ի տարբերություն արդեն այսօրվա ընդդիմադիրների, առաջին իսկ օրից ասել ենք, որ Նիկոլ Փաշինյանի կողմից իշխանությունը շանտաժով վերցնելն աղետալի է լինելու մեր պետության համար։ Առաջին իսկ օրվանից ամեն ինչ անկհայտ էր։ Ես զարմանում եմ, որ մարդիկ հույսեր էին փայփայում։ Փաշինյանն ամենաբարձր կատեգորիաներն է հայտարարել՝ սեր և համերաշխություն, բայց դա ասելով՝ իր կողմնակիցները Շարմազանովի ու Աշոտյանի դագաղներն են սարքել, մեր անուններով սև ժապավեններ են կապել, Արփինե Հովհաննիսյանի և Շուշան Պետրոսյանի տան վրա են հարձակվել, հայհոյել են, պատգամավորների համարներն են տարածել Ֆեյսբուքում, ատելություն ու բռնություն են քարոզել, ընտանիքների, երեխաների վրա են հարձակվել, Մարգարիտ Եսայանի վրա են հարձակվել։ Դա՞ է թավիշը։ Սամասուդը ո՞րն է։ Փառք Աստծո, որ մեր իշխանությունն իր նման սամասուդ անող չի եղել, եթե իր նման մտածեինք, նա նախ՝ պառլամենտում չէր հայտնվի, երկրորդ՝ Գյումրիից Երևանի ճանապարհին սամասուդ կլիներ»։

Նա ընդգծեց՝ Նիկոլ Փաշինյանը խոսում է Ադոլֆ Հիտլերի բառապաշարով․ «Այն, ինչ ինքն ասում է քաղաքական ընդդիմախոսներին, 1915թ․ Թալեաթն ու Էնվերը հայերին են ասել ու արել, Ադոլֆ Հիտլերը՝ հրեաներին, ադրբեջանցիք էլ՝ Սումգայիթում և Բաքվում՝ հայերի նկատմամբ։ Իր ասածը հավասարազոր է Թալեաթի, Էնվերի, Ադոլֆ Հիտլերի և Ադրբեջանի իշխանությունների արածներին։ Դուք որևէ պետության ղեկավարից նման բան տեսե՞լ եք։ Էլ ի՞նչ պետք է անեիք, պետք է հրապարակում ինձ ու Աշոտյանին կախեի՞ք։ Մենք ոչնչից չենք վախենում, երբ ոչ ոք չէր խոսում, մենք խոսում էինք։ Իմ վախը միայն Աստծուց է, դու ո՞վ ես։ Ի՞նչ է նշանակում՝ լրատվամիջոցների 99 տոկոսը կաշառված է։ Հիմա ուզում եմ հասկանալ՝ այդ 99 տոկոսի մեջ ինքը մտնո՞ւմ է։ Թե՞ այդ մեկ տոկոսը միայն ինքն է, մնացածը կաշառված են։ Այդ մարդը ոչ մի չափ ու սահման չի ճանաչում։ Օդում կախված լուրերով՝ ամենակաշառված լրագրողն ինքն է եղել, իր թերթը։ Գործադիրը շանտաժով գրավեց, ասաց՝ կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա, ԱԺ-ի վրա հարձակվեց, ԱԺ-ն իր գրպանը դրեց, դատարանների վրա է հարձակվել, հիմա էլ մամուլի վրա է հարձակվում․ փոքրիկ բռնապետ՝ առաջին օրվանից ասել եմ»։

Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ բոլոր նրանք, ովքեր սկզբից ծափահարում էին Փաշինյանին, բայց հետո սկսեցին քննադատել նրան, Փաշինյանին մեղսակից են․ «Բոլորն ուրախանում էին, Սերժ Սարգսյանի նկարներն էին պատռում, սալյուտներ էին խփում, ՀՀԿ-ի դեմ արշավ էին անում, հիմա նո՞ր եք հիշում։ Դուք սիրով և համերաշխությամբ դագաղներ կամ սև ժապավեններ տեսե՞լ եք, ինչո՞ւ եք զարմանում։ Սա հուսահատ մարդու ճիչ է։ Ես ամաչում եմ, որ նա Մեսրոպ Մաշտոցի, Գրիգոր Նարեկացու, Գրիգոր Տաթևացու, Գարեգին Նժդեհի, Վիկտոր Համբարձումյանի, Վազգեն Առաջինի, Վազգեն Սպարապետի երկրի վարչապետի պաշտոնն է զբաղեցնում։ Էս ո՞վ է ղեկավարում մեր երկիրը։ Մենք անգամ առաջին դասարանում այդ արտահայտությունները չենք արել։ Այ ընկեր, էդքան սամասուդ անող տղա էիր, Մյունխենում Ալիևին սամասուդ անեիր՝ քո փաստարկներով, ոչ թե աշակերտի նման խելոք նստեիր, երբ ասում էր՝ փուլային տարբերակ պետք է լինի, երբ ասում էր՝ Արցախը պետք է Ադրբեջանի կազմում լինի։ Այդ կիրթ Ալիևիդ սամասուդ անեիր, թե՞ դուխդ չէր հերիքում։ Նորից եմ ասում՝ քո գոռալուց վախեցող չկա»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>