WTI նավթի ֆյուչերսի արժեքը փլուզվել է մինչեւ 0,01 դոլար՝ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի 2020թ․ մայիսին մատակարարման ֆյուչերսի արժեքը փլուզվել է գրեթե 100%-ով`հասնելով մեկ բարելի համար 0,01 դոլարի, հայտնում է լոնդոնյան ICE բորսան, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հունիսյան ֆյուչերսների գինը նվազել է 12.4 տոկոսով և կազմում է 21.92 դոլար՝ մեկ բարելի դիմաց:
Zham.am

