Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդում։ ՈւՂԻՂ Փորձեցին ջնջել հայ ժողովրդին, չստացվեց, պայքարը չի մարել և չի մարելու․ Արագածոտնի թեմի առաջնորդ Վաղարշապատի զարգացման ծրագիրը, որը ներկայացրել է ՔՊ-ն, հետընթացի մասին է (տեսանյութ)
24
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդում։ ՈւՂԻՂ ՈւՂԻՂ․ Ջահերով երթ՝ Հանրապետության հրապարակից Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ ենք ստացել 19 քաղաքական ուժից, որից երկուսը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն ԿԸՀ Այս պահի դրությամբ իրենց փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացրել 10 քաղաքական ուժեր. Վերջնաժամկետն այսօր է Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ըստ թուրքական Aydinlik Gazetes պարբերականի՝ Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել Եկատերինբուրգի հայ համայնքի հետ քննարկվեցին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները․ ցուցադրվեց «Կեղծ խաղաղության գինը» ֆիլմը (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդում։ ՈւՂԻՂ Փորձեցին ջնջել հայ ժողովրդին, չստացվեց, պայքարը չի մարել և չի մարելու․ Արագածոտնի թեմի առաջնորդ Ջահերով երթից առաջ այրվեց թուրքական դրոշը Վաղարշապատի զարգացման ծրագիրը, որը ներկայացրել է ՔՊ-ն, հետընթացի մասին է (տեսանյութ) Մայրաքաղաքում «անկանխատեսելի» խցանումներ են (տեսանյութ) Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Փաշինյանի ասածները կարող է մեկնաբանել Հայաստանի քաղաքական կյանքին մի փոքր ծանոթ ցանկացած բժիշկ. ՀԱԿ խոսնակ ՈւՂԻՂ․ Ջահերով երթ՝ Հանրապետության հրապարակից Հայոց ցեղասպանության հիշողությունը ենթակա չէ՛ ուրացման, իսկ միջազգայնացումը՝ սակարկման Ալեն Սիմոնյանի խոստովանությունը Թուրքիայում. «Հրապարակ» Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը թիրախավորեց Անդրանիկ Թևանյանին և ԲՀԿ-ին (տեսանյութ) ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ ենք ստացել 19 քաղաքական ուժից, որից երկուսը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն ԿԸՀ Այս պահի դրությամբ իրենց փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացրել 10 քաղաքական ուժեր. Վերջնաժամկետն այսօր է ԱԳՆ-ի նախկին աշխատակից Աշխեն Ալեքսանյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման Ես չեմ կարծում, որ մենք դա պետական մակարդակով կդարձնենք միջազգային քննարկման առարկա. Փաշինյանը՝ Ստեփանակերտի Մայր տաճարի՝ Ադրբեջանի կողմից шվերման մասին Ֆլորա Բիչախչյանը կներկայացնի Հայաստսնը «Նոր ալիք 2026»-ում Ջահերով երթը կմեկնարկի այսօր՝ 20:00-ին, Հանրապետության հրապարակից Կասկադն ավարտուն տեսքի բերելու համար որոշ տարածքներ հանրային գերակա շահ կճանաչվեն 1.5 տարի առաջվա միջադեպով բերման ենթարկեցին զոհվածի մորը (տեսանյութ) Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ըստ թուրքական Aydinlik Gazetes պարբերականի՝ Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Փաշինյանի սրտիկը արյունոտ ձեռքերով է, իսկ մեջը՝ դատարկ. Լևոն Զուրաբյան Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է. Գագիկ Ծառուկյան Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել MediaNews-ի «հանրային կարծիքը», կեղծ դեմքերն ու Տարոն Չախոյանի հետ հնարավոր կապը. «Սիվիլնեթ» Ամեն օր նման մի առիթ տալիս է

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում այս պահին գիշերում է 120-130 հայ․ նրանք այնտեղ գիշերել սկսել են ապրիլի 14-ից. ՀՅԴ Հայ Դատի Մոսկվայի գրասենյակի ղեկավար

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում այս պահին գիշերում են 120-ից 130 հայ, ընդհանուր Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցողները, որոնց ցուցակագրել է ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը, 268 հոգի են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայ Դատի Մոսկվայի գրասենյակի ղեկավար Ներսես Ներսեսյանը:

Ներկայացնելով խնդիրը սկզբից՝ Ներսեսյանը նշեց, որ «Դոմոդեդովո» օդանավակայանում հայերի կուտակումները սկսել են ապրիլի 2-ից, դեսապանատանը և համայնքային կառույցներին հաջողվել է պատշաճ կազմակերպել բոլոր կուտակված անձանց ինչպես կացարաններում տեղավորելը, այնպես էլ սննդով և առաջին անհրաժեշտության հիգիենայի պարագաներով ապահովելը:

«Մենք ունեցել ենք թռիքչներ ամսի 6-ին, 7-ին և 12-ին: Հայաստան են տեղափոխվել ավելի քան 650 ՀՀ քաղաքացիներ: Այսինքն՝ երեք չարտերային թռիչք, յուրաքանչյուրով տեղափոխվել է 220 հոգի: Այսօր օդանավակայանում գտնվող անձինք հիմնականում հավաքվել են ամսի 12-ից հետո, հավաքվելուց հետո մի քանի օր մնացել են օդանավակայանում՝ այն հույսով, որ կլինի առաջիկա թռիքչը, բայց երբ պարզ դարձավ, որ թռիչք չի լինի, այդ ժամանակ օդանավակայանում գտնվող քաղաքացիները ինքնակազմակերպվեցին և որոշեցին, որ չեն հեռանալու օդանավակայանից մինչև իրենց չտեղափոխեն Հայաստան»,- իրավիճակը ներկայացրեց Ներսես Ներսեսյանը:

Նա նշեց, որ սկսած այդ ժամանակվանից՝ թե՛ դեսպանատունը, թե՛ համայնքային կառույցները, այդ թվում նաև Հայ Դատի գրասենյակը, բազմիցս առաջարկել են նրանց տեղավորել հյուրատներում, ապահովել տարրական պայմաններով՝ սնունդ, կեցության համար այլ անհրաժեշտ պարագաներ, միջոցներ. «Բայց, ցավոք սրտի, մնացողների մոտեցումը մեկն է՝ եթե իրենք հեռանան օդանավակայանից, իրենց փոխարեն կհավաքվեն այլ մարդիկ և այդ դեպքում իրենց տեղափոխումը կմնա, կլինի երկրորդական և կտեղափոխվեն այն մարդիկ, որոնք կգտնվեն օդանավակայանում: Թե՛ դեսպանը, թե՛ մենք փորձել ենք վստահեցնել, որ չկա այդպիսի բան. կան ցուցակներ, որտեղ կան իրենց տվալները, իրենք առաջնահերթ կտեղափոխվեն ՀՀ, բայց վստահության և հավատի պակաս կա: Թեև մարդկանց տվեցին ցուցակները, բայց իրենք չհամաձայնեցին»,- ընդգծեց նա:

Հարցին՝ քանի՞ հոգի է ցուցակներում և քանի՞ հոգի է գիշերում օդանավակայանում, նա պատասխանեց. «Այս պահի դրությամբ օդանավակայանում հավաքված է ընդհանուր 268 հոգի, հրապարկված է ՌԴ-ում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջում, բայց միևնույն է, 16 հոգուց բացի, մնացածը հրաժարվեցին տեղափոխվել կացարաններ: Օդանավակայանում այս պահի դրությամբ գիշերում են 120-ից 130 հոգի, (այս թիվը տատանվում է), նրանք գրեթե մշտապես գտնվում են օդանավակայանում»:

Ճշտող հարցին՝ ապրիլի 12-ից հենց 120-130 հոգի սկսել է գիշերել օդանավակայանո՞ւմ, նա ասաց, որ ամսի 12-ից սկսել են հավաքվել և մինչև ամսի 14-ը եղել է 60 հոգի, 60 հոգանոց ցանկ, 14-ից հետո այդ թիվը հասել է 90-ի, հետո 120, 130, այս պահի դրությամբ մինչև 260 հոգի են, որոնք օդանավակայան եկել, գրանցվել են, նրանց մի մասը տեղավորվել է կացարաններում, մի մասը գնացել է հարազատների տները, բայց 90-130 հոգի տարբեր ժամանակներում մշտապես գտնվում են օդանավակայանում․ «Այո, 12-ից հետո սկսել են հավաքվել, կարող է 13-ին եղել 40 հոգի կամ 60 հոգի են եղել»,- նշեց նա:

Նրա խոսքով՝ օդանավակայանում մնացողների պայմանները նորմալ են, իրարից հեռավորությունը պահվում է, փորձում են այնպես անել, որ անվտանգության աշխատակաիցները, օդանավակայանի տնօրինությունը որևէ հատուկ միջոցներ չձեռնարկի՝ օդանավակայանն իրենցից ազատելու համար և այսպես համակեցության կանոններով ապրում են:

Դիտարկմանը՝ նրանք դեսպանատան կողմից տրվող սնունդից հրաժարվել են, հիմա այդ հարցն ինչպե՞ս է կարգավորվում, նա նշեց, որ Հայ Դատի գրասենյակն էլ է սնունդ տարել, շատ նորմալ ընդունել են: «Բայց նրանց կողմից արդեն կային դժգոհություններ, թե որոշ մարդիկ, որոնք սնունդ են տանում իրենց, հետո տարածում են, թե ալկոհոլիզմով են զբաղվում, 30 հոգի են ընդամենն այնտեղ մնում: Այս խոսակցություններն իրենց դժգոհությունն է առաջացրել, և որպես բողոքի ակցիա, նրանք հրաժարվել են սնունդ ընդունելուց»,- ասաց նա և հավելեց, որ հիմա նրանք ապահովված են սնունդով, ջրով, ամեն ինչ ունեն:

«Քիչ առաջ կապվել ենք «Հայերի միության» պատասխանատու Շահեն Պետրոսյանի հետ, փորձում ենք առաջնային կարիք ունեցող մարդկանց տեղավորել կացարաններում, մարդիկ կան, որոնք տարբեր խնդիրներով չեն կարող երկար ժամանակ երկաթյա նստարանների վրա մնալ, գոնե որոշներին տեղափոխենք: Այստեղ էլ իրենց համաձայնության խնդիրը կա. այնտեղ մի հոգեբանություն է տիրում՝ ընդհանուր խմբային հոգեբանություն՝ «Որտեղ բոլորը, այնտեղ մենք» և այդ մարդիկ այդ վիճակով շարունակում են մնալ: Սա է, որ մեզ խիստ մտահոգում է, և փորձում ենք ամեն ինչ անել: Դեսպանատունը մաքսիմումն արել է օժանդակության խնդիրը լուծելու համար: Պետք է հաշվի առնել, որ Հայաստան գնալու ցանկություն հայտնած հազարավոր մարդկանցից հարյուրավորներն ունեն սոցիալական խնդիրներ և այդ հարցերով փորձում ենք համատեղ զբաղվել»,- պարզաբանեց Ներսեսյանը:

Նա նշեց, որ Հայ Դատի գրասենյակի ցուցաբերած օգնությունից հետո դեսպանատունն էլի է սնունդ ուղարկել, անհատ մարդիկ ևս: «Իրենք էլ ապահովված են միջոցներով, գումարի կարիք չունեն, բազմիցս առաջարկել ենք, հրաժարվել են, ասել են՝ մենք ամեն ինչով ապահովված ենք, մեզ միայն տեղափոխեք Հայստան, իրենք սննդի, այլ բանի խնդիր չունեն, իրենք ունեն մի խնդիր, այն է՝ տեղափոխվել Հայաստան: Թեև բարերարներն ինչ-որ բանով հյուրասիրում են, մարդիկ ընդունում են, ուղղակի այդ հրաժարվելու պահը ակցիա էր, որ լրագրողները, բլոգերները չգնան և ոչ ցանկալի տեղակատվություն տարածեն»,- ընդգծեց նա:

Ներսեսյանի խոսքով՝ շատերն օրվա ընթացքում գնում են քաղաք, իրենց բարեկամներն են գալիս, կան մարդիկ, որոնք ունեն ապրելու տեղ, բայց որոշել են, որ պետք է գնան Հայաստան. «Դա դրել են որպես խնդիր և այդ խնդիրը փորձում են միասնական կերպով լուծել»,- նշեց նա:

Հարցին՝ ինքը տեղյա՞կ է, թե առաջիկայում երբ է սպասվում թռիչք դեպի Հայաստան, Ներսեսյանն ասաց. «Եթե լսենք դեսպանատան կամ պարետատան հայտարարություններին, առաջիկա օրերին հնարավոր է լինեն չվերթներ: Օրինակ՝ Կրասնոդարից տեղափոխվել է 100 հոգի, սպասվում է ՌԴ այլ քաղաքներից ևս, հնարավոր է՝ առաջիկայում լինի, բայց մենք անձամբ որևէ տեղեկություն չունենք»:

Մանրամասները՝ Tert.am-ում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>