Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ
Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Պատերազմ Արցախում
Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով

Արսեն Թորոսյանի անկեղծությանը կարելի էր հավատալ, եթե չլիներ նրա այսօրվա պահվածքը. Տեսանյութ

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն երեկ  ներկայացրել էր իր երկու տարի առաջվա «լայվը», որտեղ երևում է, թե ինչպես է նա միանում «քայլականներին», կարծես  ապացուցելով, որ այն ժամանակ նրա մտադրությունները անկեղծ են եղել:

Իր այն ժամանակվա «լայվում» նա մեղադրում է Կարեն Կարապետյանին, որ խափեց մարդկանց և զիջեց իշխանությունը Սերժ Սարգսյանին: Հետո նշեց, որ միացել է ցուցարարներին, քանզի «չի ուզում, որ իր երեխաները ապրեն թուրքմենբաշիական Հայաստանում»: Հակառակ դեպքում նա՝ Թորասյանը, կվերցնի իր երեխաներին և կհեռանա «էս երկրից»:

Նախ հետաքրքիր է, որ Արսեն Թորոսյանը միայն 2018-ի ապրիլի 19–ին հասկացավ, որ «Հայաստանը դառնում է թուրքմենբաշիական երկիր»: Փաստորեն նախկին 10 տարիներին  դա «չէր նկատում», և իր համար պարզեց դա ընդամենը 2018-ի ապրիլի 19-ին, երբ ցուցարարներն արդեն ողողել էին հրապարակաները և պարզ էր դառնում, որ երկրում իշխանություն է փոխվելու: Այդ առումով խիստ կասկածելի է նրա անկեղծությունն:

Սա շատ նման է այն բոլշևիկներին, ովքեր կուսակցության անդամ էին դառնում 1917-ի հոկտեմբերին, այսինքն մի քանի օր առաջ ինչ Լենինը պատրաստվում էր վերցնել իշխանությունը: Մինչդեռ այն կուսակիցներն, ովքեր տարիներ շարունակ պայքարում էին ցարիզմի դեմ, մինչ 1917-ին իշխանության գալը,  հետագայում մոռացության մատնվեցին:

Բայց ենթադրենք, որ  Արսեն Թորոսյանը այն «ազնիվ, սակայն ոչ հեղափոխական» բժիշկներից էր, ով մինչև 2018-ի ապրիլը «պայքարում էր» Սերժ Սարգսյանի  դեմ իր խոհանոցում, ընկերների կամ կնոջ հետ կիսվելով, թե ինչ վատ բաներ են կատարվում Հայաստանում:

Դիցուք դա իրականություն է, եթե այդպես է, ապա ինչո՞ւ ինքն այսօր չի խոսում Հայաստանի նոր թուրքմենբաշիական վտանգի մասին: Ի՞նչ է ինքն այսօր չի՞ տեսնում դա:  Թե՞ թուրքմենբաշիզմը կոնկրետ մեկ անձով էր պայմանավորված: Այստեղ է, որ պետք է Փաշինյանի ձևով նշել` «քուանշ, պարոն նախարար, չենք հավատում»:

Սույն թվականի մարտի սկզբին իր ասուլիսի ընթացքում նա պատրաստ էր զոհաբերել նույնիսկ իր երեխայի առողջությունը`  նշելով, որ կորոնավիրուսը լուրջ վտանգ չի ներկայացնում, և ինքն իր երեխային պատրաստ է դպրոց ուղարկել: Պարզ է, որ պարոն նախարարն այդ ուղերձով հանդես եկավ, քանզի օդի մեջ զգում էր, Փաշինյանին անչափ պետք էր հանրաքվեն անցկացնել և ուրեմն դա վտանգի չդնելու համար պետք էր, որպեսզի մարդիկ չանհանգստանային կորոնավիրուսի վտանգով: Իսկ, որպեսզի մարդիկ հավատային իրեն՝ Թորոսյանին, ինքը պատրաստ էր հանուն իր կարիերայի  զոհաբերել նույնիսկ իր երեխայի առողջությունը:

Հիշեցնենք, որ այդ հանրաքվեով երկրում կարող էր հաստատվել իրական թուրքմենբաշիական վտանգ: Ի դեպ թուրքմենբաշիզմը որևէ  կոնկրետ անձի հետ շաղկապված չէ: Այդպիսիք են եղել և Ստալինի, և Բրեժնևի, և այլ բռնատերերի կառավարման ժամանակ: Թուրքմենբաշիզմը  համակարգ է, որտեղ պետության մեջ ամեն ինչ տնօրինում է մեկ մարդ: Այս հանգամանքը չէր կարող չհասկանալ պարոն նախարարը:

Այս ամենից հետո ինչպես կարելի է հավատալ այս «հեղափոխական» նախարարին, ով «5 րոպե առաջ դարձած քայլական էր», իսկ մինչ այդ իր տան խոհանոցի չորս պատերի մեջ  էր «պայքարում» թուրքմենբաշիական վտանգի դեմ:

Այսօր նա, հավանաբար, իր «լայվը» հիշեցրել է, որպեսզի դժվարին պահին հիշեցնի Փաշինյանին, որ ինքն՝ Թորոսյանը, «Սերժի մնացուկներից չէ», և ուրեմն պետք է պահպանի իր նախարարի պաշտոնը:

Հատկապես, երբ օդում զգում է, որ Փաշինյանը պատրաստվում է «մաքրել» իր շրջապատը վերը նշված «մնացուկներից»:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>