Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս
Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Հայաստանը թևակոխում է դաժան ճգնաժամի փուլ, որի տևողությունն ու հետևանքները նույնիսկ դժվար է կանխատեսել Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Բուլղարիայում ձվեր են նետել ֆոն դեր Լայենի ուղղությամբ Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանում մшhшպատի՞ժ ենք վերականգնել. Արամ Օրբելյան Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» Սասունյան. Փաշինյանի ան իմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում «Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից. փաստաբան Մարդուն կալանքի տանելը, անազատությունից զրկելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզ Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Փաշինյանական ռեժիմը գործնականում սպանել է Արմեն Գևորգյանին. դա է բխում փաստաբանական թիմի ներկայացրած փաստերից «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ

Կադրերը բացահայտում են շատ ավելի լուրջ խնդիր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի սոցցանցային հասարակությանը փոթորկած կադրերում որևէ ահասարսուռ բան չկա, իսկ այս պահին մեղավորներ փնտրելն էլ նվազ հետաքրքիր է։ Նույնքան տհաճ է, երբ պետական մարմիններն իրար հերթ չտալով մեղքը բարդում են մեկը մյուսի վրա, իսկ հետո արդեն՝ մեղավորներ փնտրում այլ լրատվամիջոցներում։ Վստահաբար՝ սա դարի իրադարձությունը չէր, բայց այս պատմությունը և հանրայնացված կադրերը լուրջ խնդիր են բացահայտում։

Մենք մեկ դրվագով առնչվում ենք պետական համակարգում տիրող կառավարչական որակին՝ թափթփված, թերի։ Այդ նկարահանմանը վերաբերվել են ճիշտ այնպես, ինչպես մյուս հարցերին։

Նույնքան թերի ու կիսատ-պռատ է հայտարված արտակարգ դրության պահպանումը։ Դրսում կարելի է տեսնել անվերջ խմբերով հավաքված բազմաթիվ մարդկանց՝ առանց դիմակների, առանց ձեռնոցների, իսկ պատասխանատու մարմինների պատշաճ վերաբերմունք այդպես էլ չկա։ Մենք ազգովի ձևացնում ենք, թե արտակարգ դրություն է, կարանտին։

Նկարահանումը կազմակերպվել էր ճիշտ այնպես, ինչպես արտակարգ դրությունը, ճիշտ այնպես, ինչպես վերջին շրջանում գրվում և ընդունվում են բազմաթիվ անմշակ, կիսատ-պռատ մտածված օրենքներ, որոնք բերվում են ԱԺ և դակվում, փաստացի՝ առանց կարդալու։ Բանկային գաղտնիքին, անշարժ գույքի հարկմանը, ապօրինի գույքի բռնագանձմանը, ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրմանը, ՀԿ-ներին, տեղեկատվական ազատությանն ու այլ ամենատարբեր ոլորտներին առնչվող օրենքներն այնպիսի արագությամբ են ընդունվում, որ այդ ոլորտների մասնագետներն ու ուղիղ շահառուներն անգամ չեն հասցնում ծանոթանալ ու կարծիք հայտնել, իսկ եթե հասցնում են հայտնել, դրանց որևէ ուշադրություն այդպես էլ չի դարձվում։

Տարածված տեսանյութի այդ փոքրիկ հատվածում, տարօրինակ կերպով, վարչապետը հասցնում է խախտել գրեթե բոլոր կանոնները, որոնց խստագույնս պահպանելու կոչ է անում իր իսկ ուղերձում։

Սենյակում, որտեղ ընթանում էին նկարահանումները, չէր պահպանվում հակահամաճարակային որևէ ցուցում, անտեսված էին իրենց իսկ հիմնած պարետատան կողմից արվող զգուշացումները։ Տեխնիկական աշխատողը վարչապետի հագուստի վրա հարմարեցնում էր միկրոֆոնը՝ առանց ձեռնոց, առանց դիմակ, խախտելով սոցիալական հեռավորության ու զգուշության բոլոր նորմերը։ Ամբողջ աշխարհում անցել են նկարահանման առավել անվտանգ տարբերակների։ Սենյակում, ըստ ամենայնի, բազմաթիվ մարդիկ էին ներկա՝ նկարահանող խումբ, անվտանգության աշխատակիցներ, աշխատակազմի ներկայացուցիչներ. ի՞նչ սոցիալական հեռավորության մասին կարող է խոսք լինել։ Իսկ հետո վարչապետն արդեն ուղերձով պետք է կոչ անի հասարակությանը հետևել հակահամաճարակային այն կանոններին, որոնք այդքան հեշտությամբ խախտվում էին մեկ կարճ, բայց աղմուկ հանած նկարահանման ժամանակ։ Վարչապետը ինքը հազում է առանց դիմակ, առանց դեմքը փակելու, մի շարք մարդկանց ներկայությամբ և ուղղությամբ։

Մեկ անլուրջ նկարահանում ցույց է տալիս ամբողջ անլրջությունը, որ այսօր ունենք պետական կառավարման տարբեր օղակներում՝ ամենաբարձրից մինչև ամենաստորին օղակներ։ Կադրերը վաղը կմոռացվեն, իսկ կառավարչական որակն ամեն օր մեզ հետ է, մեր կյանքում։

Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>