Փաշինյան․ Այսօր էլ մենք կարող ենք այդ հոխորտացող թափթփուկներին սամասուդ անել. Տեսանյութ
2 տարվա իմ վարչապետության ամենամեծ ձեռքբերումը ես համարում եմ այն, որ ես ոչ մի վայրկյան ես չեմ տրվել «կիսելու» այդ տրամաբանության մեջ եւ դրա պատճառով էլ դժգոհությունը տարածվում է: Այս մասին ֆեյսբուքյան լայվով ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում խոսեց նաեւ իրենց կեցվածքից․«Մեզ մեղադրում են ատելություն սերմանելու մեջ, սակայն մոռանում են, որ մենք հավատարմ ենք մնում վենդետաներ չանելու մեր խոստմանը»,-ասաց Փաշինյանը՝ ավելացնելով․«Հեղափոխությունից հետո ոչինչ մեզ չէր խանգարում այդ մարդկանց հատ-հատ տնից հանելու եւ սամասուդ անելու, եւ այսօր էլ մենք կարող ենք այդ հոխորտացող թափթփուկներին սամասուդ անել: Մարդիկ մեզանից պահանջում են, որ մենք աչք փակենք, որ իրենք կարողանան տներից հանել եւ փողոցում սատկացնել այդ հոխորտացող թափթփուկներին, բայց մենք հավատարիմ ենք մնալու վենդետա չանելու մեր խոստմանը»։
Մանրամասները տեսանյութում։
Zham.am

