«Եթե ձեզ վիդեո-զանգ է գալիս անծանոթ համարից, մի՛ պատասխանեք». Սամվել Մարտիրոսյան
Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարգելի հայրենակիցներ, հաշվի առնելով որոշ զարգացումներ, խնդրանք կամ հորդոր. եթե ձեզ վիդեո-զանգ է գալիս անծանոթ համարից կամայական մեսենջերով, WhatsApp, Viber, կամ Ֆեյսբուքում հենց նոր ընկերացածի կողմից, մի պատասխանեք։ Փորձեք տեքստային ձևով համոզվել, որ ծուղակ չէ: Իսկ +994 կոդով (Ադրբեջան) համարները ընդհանրապես, ամեն ձևով անտեսեք։ Էսքանը»:

