Քրիստոսի գերեզմանից հայ եւ հույն հոգեւորականները դուրս հանեցին սուրբ կրակը. Տեսանյութ
Երուսաղեմում Հարության տաճարում Քրիստոսի գերեզմանում հայ եւ հույն հոգեւորականները աղոթում են Սուրբ կրակի իջնելու համար։
Այս տարի Լուսահանման արարողությունը տեղի է ունենում առանց հավատացյալների։ Ներկա են միայն հոգեւորականները եւ ոստիկանները։
Նշենք, որ այսօր երեկոյան Երուսաղեմում տեղի կունենա Ճրագալույցի պատարագ, իսկ վաղ առավոտյան արդեն Սուրբ Հարության պատարագը։
Երուսաղեմում հայկական եկեղեցին տոները նշում է հին տոմարով։

