Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով

Համավարակը՝ որպես բաժակաճառ և կանխատեսում

Համաշխարհային տնտեսական տեղեկատվությունը երբեք այսքան միագիծ չի եղել: Թե՛ պարզ լուրերը, թե՛ վերլուծությունները նույն թեմայի մասին են՝ համավարակի: Մեր տարածաշրջանի երկրների տնտեսական լրատվությունը՝ նույնպես: Բայց դրանք բովանդակային առումով տարբեր են:

Մեր և ադրբեջանական լրատվությունն արևելյան բաժակաճառ են հիշեցնում, ուր երկար-բարակ խոսվում է հարազատ իշխանությունների խոհեմության, համավարակի դեմ շուտափույթ հաղթանակի, բիզնեսին և սոցիալական խոցելի խավերին հնարավորինս անչափ տրամադրվող օգնություն-աջակցության մասին: Վրացական մամուլում համավարակի դեմ պայքարի հերթական կոշտ քայլերի և միջազգային ֆինանսական կազմակերպություններից (ինչպես նաև եվրակառույցներից) ստացվող ֆինանսական աջակցության լուրեր են:

Թե՛ տարածաշրջանային, թե՛ համաշխարհային վերլուծությունների թեման հետևյալն է «Ի՞նչ քանակական ու որակական կորուստներ կունենա համաշխարհային տնտեսությունը»: Կանխատեսումները հստակությամբ չեն փայլում: Մեղմ ասած: Առևտրի միջազգային կազմակերպությունը, օրինակ, կանխատեսում է, որ համաշխարհային առևտրի ծավալն այս տարի կկրճատվի 13-32 տոկոսով: Անկումային տրամադրությունները խորացրին այն լուրերը, որ գործազրկության նպաստի համար ԱՄՆ-ում արդեն 22 մլն մարդ է հերթագրվել: Որ գործազրկության կանխատեսումները Ռուսաստանում կկազմի մոտ 15 մլն մարդ: Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարեց, որ իր փորձագետների հաշվարկով 194 երկրներից 157-ի տնտեսությունը կկրճատվի:

Այս հաշվետվություն-կանխատեսմանը զուգահեռ հրապարակվեց լուրն այն մասին, որ տարեկան հաշվարկով Չինաստանի տնտեսությունը 6.8 տոկոս անկում է ունեցել համավարակի առաջին եռամսյակի տվյալներով: Խոսքը երկրագնդի երկրորդ տնտեսության մասին է, որ 1990-ականներից երկնիշ թվով էր աճում: Իսկ BBC-ին սեփական դարդը թողած հաշվարկում է, որ ԱՄՆ-ի համար սա ամենամեծ անկումն է Մեծ ճգնաժամից հետո: ԱՄՀ-ի փորձագետների հաշվարկներով ՀՆԱ-ի անկումն ԱՄՆ-ում այս տարի կազմելու է 5.9 տոկոս: Ըստ նրանց՝ ամենաշատ տուժող երկրների ցուցակում առաջինը Վենեսուելան է՝ 15 տոկոս, ապա Լիբանանը՝ 12 տոկոս, Հունաստանը՝ 10: Խորվաթիայի և Մոնտենեգրոյի համար 9-ական տոկոս կրճատում են նախատեսում: Ուկրաինայի համար՝ 7.7: Վրաստանի համար՝ 7.5 տոկոս:

Մեր տնտեսության մասին կանխատեսում չկար: Իսկ Ռուսաստանի տնտեսական կրճատումը 5.5 տոկոս է: Ընդորում հաշվարկի մեջ ներառված են նաև նավթի գնանկման հնարավոր հեռանկարները: Այս կանխատեսման հրապարակումից հետո ՌԴ իշխանությունները հրապարակեցին, որ կորոնավիրուսի դեմ պայքարի և երկրի բիզնես կյանքին աջակցելու համար պետբյուջեից հատկացնելու են ՀՆԱ-ի 2.8 տոկոսին համարժեք գումար:

Համաշխարհային տնտեսական լրատվության մեջ կամաց-կամաց առաջին պլան է գալիս «Որ մահն է նախընտրելի՝ համաճարակի՞ց, թե՞ սովից» հարցը: Ամենալավատեսական կանխատեսումներով՝ սննդի համաշխարհային արդյունաբերությունը կկրճատվի 4 տոկոսով: Մեզ հետաքրքրող ոլորտներից հանքահումքային արդյունաբերության 6.6 տոկոսանոց անկում է կանխատեսվում:

Հաշվարկներ կան, որ 2020թ․ անկումը 2021-ին վերականգնել չի հաջողվի: Սա լավատեսական կանխատեսումներով: Հոռետեսներն ավելի անգութ են: Բնականաբար: Այստեղ խոսվում է ծառայությունների ոլորտի 70-78 տոկոսանոց անկման մասին, հագուստի ու կոշիկի արտադրության 50-53 տոկոս կրճատման մասին: Մշակույթի, զվարճությունների ու հանգստի ոլորտների անկման կանխատեսումը ևս ըստ հոռետեսների 40-46 տոկոս է կազմելու:

Հետևաբար ճաշակի հարց է՝ մխիթարվել արևելյան մեղրահունչ բաժակաճառերո՞վ, թե՞ փորձել համավարակի հաղթահարման պլաններ քննարկել: «Արևելյան» ածականն այս պարագային աշխարհագրական իմաստ չունի: Ոչ արևելյան Բելառուսի աննկուն (ու անփոխարինելի) ղեկավարն, օրինակ, «կորոնափսիխոզ» արտահայտությունն է շրջանառության մեջ դրել: Ձեզ դա ոչինչ չի՞ հիշեցնում:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>