Նիկոլ Փաշինյանին թվացել է, թե Պուտինի տեղը Գիքորն է նստած Խաղաղություն՝ Nvidia-ի չիպերի դիմաց․ Վաշինգտոնի գաղտնի խաղաքարտը Հայաստանի հարցում. The Wall Street Journal Վեհափառ Հայրապետի և եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանը աշխատանքից ազատման դիմում է գրել
5
«Սպայկա» ընկերությունում աշխատող բանվորներն այսօր դուրս են եկել բողոքի ակցիայի Ադրբեջանն ընդլայնել և ամրապնդել է ռազմական դիրքը Հայաստանի տարածքում. Sputnik Արմենիան Պուտին, Փաշինյան, խուճապ, իշխանափոխության հետհաշվարկ. Երվանդ Բոզոյան «Դուք տղամարդ ե՞ք, թե՞ կին»․ Զախարովան Բուլգակովի խոսքերով է արձագանքել ռուսական ռազմաբազայի մասին Փաշինյանի հայտարարությանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց երկու ամսով Ռուսական ռազմաբազայի հեռացումը, «թարգմանաբար», նշանակում է թուրքական զորքին «էստի համեցեք» ասել Հիբրիդային դատավարություն. ինչ սպասել Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո (տեսանյութ) Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը Ինչ պայմանավորվեցին Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկում Պատերազմ Արցախում
Նիկոլ Փաշինյանին թվացել է, թե Պուտինի տեղը Գիքորն է նստած Խաղաղություն՝ Nvidia-ի չիպերի դիմաց․ Վաշինգտոնի գաղտնի խաղաքարտը Հայաստանի հարցում. The Wall Street Journal Եթե վաղը 102-րդ ռազմաբազան ՀՀ-ում չլինի, ու՞մ եք դիմելու դրոշներ տեղադրեն,որ թուրքերը չմտնեն Հայաստան. Շարմազանով Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» «Սպայկա» ընկերությունում աշխատող բանվորներն այսօր դուրս են եկել բողոքի ակցիայի Վեհափառ Հայրապետի և եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանը աշխատանքից ազատման դիմում է գրել Ֆրանսիան Հայաստանում նոր դեսպան ունի Ադրբեջանն ընդլայնել և ամրապնդել է ռազմական դիրքը Հայաստանի տարածքում. Sputnik Արմենիան Եղել են օրեր, երբ հարյուր հազարավոր հայերից բացի, նաև Փաշինյանն է անիծել այն օրը, երբ ոչ բարով՝ հայտնվեց ՀՀ վարչապետի աթոռին Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Գյումրու ռազմաբազան հանելը ոմանց համար ոչ թե աշխարհաքաղաքականություն է, այլ՝ բիզնես-պլան Պուտին, Փաշինյան, խուճապ, իշխանափոխության հետհաշվարկ. Երվանդ Բոզոյան Դատարանը փորձում է մեզ բոլորիս եւ Գագիկ Ծառուկյանին համոզի՝ մածունը սեւ է. Աբովյան «Դուք տղամարդ ե՞ք, թե՞ կին»․ Զախարովան Բուլգակովի խոսքերով է արձագանքել ռուսական ռազմաբազայի մասին Փաշինյանի հայտարարությանը Կիրակնօրյա ուժեղ կայծակից վնասվել են Սևանավանքի Սուրբ Կարապետ եկեղեցու խաչն ու գմբեթը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց երկու ամսով Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է. մարդուն, փաստորեն, հանիրավի զրկեցին խոսքի իրավունքից, մոտ 3 ամիս Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ կյանքի և առողջության համար վտանգները պահպանվում են Միայն մտավոր հետամնացները կարող էին հավատալ քննության առաջադրած «վարկածին» Եթե կար պետական գաղտնիք, ապա դա թաքցնում էին հայ ժողովրդից, այլ ոչ թե Ադրբեջանից կամ Ռուսաստանից «Հրապարակ»․ Ազատամարտիկին դատում են իր ասած մեկ նախադասության համար Թրամփը լրատվամիջոցներին անվանել է «դավաճան տականքներ»՝ զինամթերքի ցածր մակարդակի մասին տարածած լուրերի պատճառով Շևցով․ Թրամփի ուղին թույլ կտա ամերիկյան զորքեր տեղակայել Հայաստանում՝ Իրանի սահմանի մոտ Բաքվում հայ գերիների խաչ դաջվածքներն шյրելnվ հեռացրել են, արգելել են Աստվածաշնչի փոխանցումը, հարկադրել են ընթերցել Ղուրան. Սահակյան Ռուսական ռազմաբազայի հեռացումը, «թարգմանաբար», նշանակում է թուրքական զորքին «էստի համեցեք» ասել Բա Վահագն Խաչատուրյանն ու Խաչատուր Սուքիասյանն ինչի բանտում չեն. Նիկոլը հասկանում է՝ ինքը փախչելու է Հիբրիդային դատավարություն. ինչ սպասել Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո (տեսանյութ) «Թող վատ զգան նրանք, ովքեր այս իշխանության կողմից չեն հետապնդվում». Իշխան Սաղաթելյան «88» սուպերմարկետների ցանցի գործունեության վերաբերյալ հարուցվել է քրեական վարույթ․ «Ազատություն» ՀԷՑ-ի պետականացումը մոտենում է հանգուցալուծմանը․ ընկերությունը կգրանցվի 100% պետական սեփականություն․ «Ժողովուրդ»

Բերձորում հիմնվեց Լեոնիդ Ազգալդյանի անվան պուրակ

Համալսարանականները Բերձորում Լեոնիդ Ազգալդյանի անվան պուրակ հիմնեցին: ԵՊՀ ուսանողների, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների՝ մարտի 19-ից մեկնարկած եռօրյա այցն Արցախ այս անգամ նվիրված էր Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան 75-ամյակին:

Առաջին օրը համալսարանականները եղան Դադիվանք և Գանձասար վանական համալիրներում, ծանոթացան վանքերի պատմությանը, ճանաչողական այց կատարեցին Ստեփանակերտի և Շուշիի պատմամշակութային վայրեր:

Հաջորդ օրը ուսանողներն ուղևորվեցին արցախյան մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկը, որտեղ Լեոնիդ Ազգալդյանն ավարտել է իր մարտական ուղին: Հենց այնտեղ էլ տեղի ունեցավ համերգային ծրագիրը. հայրենասիրական երգ ու պարով, Լեոնիդ Ազգալդյանի մասին պատմություններով համալսարանականները ոգեկոչեցին հերոսի հիշատակը:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, անդրադառնալով Լեոնիդ Ազգալդյանի գործունեությանը, փաստեց. «Լեոնիդ Ազգալդյանն առաջինն էր, որ սկսեց խոսել կանոնավոր բանակի մասին: Այն ժամանակ շատերը չէին հասկանում, որովհետև Լեոնիդը բնավորությամբ կտրուկ էր, խիստ, բայց մեծագույն համոզվածություն ուներ, որ ֆիդայական շարժումով ազատագրական պայքարը լուծել չի լինի. ազգային բանակ է պետք: Նա այսօր համալսարանի, մեր ժողովրդի հպարտությունն է, և մենք գլուխ ենք խոնարհում Լեոնիդի հիշատակի առաջ՝ որպես Հայաստանի Երրորդ Հանրապետության բանակաշինության սկզբնավորողի»:

Զինվորներին ողջունեցին նաև ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանը, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի Հ. Թամրազյանի անվան հայ գրականության պատմության ամբիոնի վարիչ Սամվել Մուրադյանը, «Կարին» ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը:

Վերադարձի ճանապարհին համալսարանականները եղան նաև Լեոնիդ Ազգալդյանի հուշաքարի մոտ: Գագիկ Գինոսյանը, ով նույնպես Ազգալդյանի ջոկատից է եղել, պատմեց կարևորագույն դրվագներ իրենց մարտական ուղուց: Արցախ կատարած այցի երրորդ օրը համալսարանականները Բերձորում հիմնեցին Լեոնիդ Ազգալդյանի անվան պուրակ:

ԵՊՀ ռեկտորատի, ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի, Լեոնիդ Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի, ավագների խորհրդի, ԵՊՀ ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ անցկացվող ծրագիրն ունի 10 տարվա պատմություն, և ամեն այցելությանն ընդգրկվում են նոր ուսանողներ:

ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն այս առիթով նշեց. «Մենք ավելի ուշ ենք միացել այս ծրագրին, ու քանի որ պետհամալսարանը կարևորում էր այս ծրագիրը, հետևաբար այն կարևոր դարձավ նաև հիմնադրամի համար: 2011-ից սկսած հիմնադրամն Արցախի համար առանձին ծրագրերի շարք ունի, որի բաղկացուցիչն են նաև պետհամալսարանի կողմից իրականացվող ծրագրերը: Մեր համագործակցությունը ԵՊՀ-ի հետ այս առումով բավականին արդյունավետ է, և բոլոր այն ծրագրերի առումով, որոնք կարողանում ենք համատեղ իրականացնել: Եթե կա նման անհրաժեշտություն և պետհամալսարանը ԼՂՀ-ի համար ծրագրով է դիմում հիմնադրամին, ապա մեզ մնում է միայն բավարարել պահանջները: Մենք շատ ծրագրեր ունենք Արցախում, և դրանց մեծ մասն իրականացվում է բուհերի կողմից: Ուրախ ենք, որ ուսանողական կառույցները կարողանում են իրենց գումարների մեծամասնությունը ծախսել ԼՂՀ-ի ծրագրերի համար»:

ԵՊՀ Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանի փոխանցմամբ՝ ծրագիրը յուրաքանչյուր անգամ նվիրված է լինում որևէ հերոսի՝ այս անգամ Լեոնիդ Ազգալդյանի 75-ամյակին: Խորհրդանշական է այն, որ ամեն այցելության ընթացքում համալսարանականները հիմնում են պուրակներ Բերձորում, Մարտակերտում, Շուշիում՝ դպրոցների հարակից տարածքներում: Յուրաքանչյուր ուսանող իր ծառն է տնկում պուրակում, որով խորհրդանշում է իր կապն ազատագրված տարածքների և Արցախի հողերի հետ:

Նշենք, որ Արցախ կատարած այցի ընթացքում ԵՊՀ պատվիրակությունը հանդիպել է ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Արցախի պետական համալսարանի միջև համագործակցության հուշագիր է կնքվել:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>