Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բաշար Ալ Ասադին՝ Սիրիայի Ազգային տոնի առթիվ
Դիտել նաև
Flynas ավիաընկերությունը Սաուդյան Արաբիայից Հայաստան ուղիղ չվերթներ կիրականացնի
ԱԳ նախարարների քառակողմ հանդիպման արդյունքով հաստատվել է Սիրիայի տարածքային ամբողջականությունը
Ասադը կնոջ հետ այցելել է երկրաշարժից տուժածներին
Ռուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել Ասադ-Էրդողան հանդիպման համար
Ասադը Էրդողանին Ղարաբաղում հակամարտության սրման գլխավոր նախաձեռնող է անվանել
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ Ասադին՝ Ազգային տոնի կապակցությամբ:
Ընդգծելով հայ և սիրիացի ժողովուրդների դարավոր բարեկամությունը՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է. «Դրա ցայտուն դրսևորումն էր Սիրիայի ժողովրդի ցուցաբերած սրտացավությունը և հոգատար վերաբերմունքը տասնյակ հազարավոր հայ փախստականների նկատմամբ Հայոց ցեղասպանության օրերին, որի պաշտոնական ճանաչման ու դատապարտման մասին Սիրիայի Ժողովրդական ժողովի հայտարարությունը երախտագիտությամբ ընդունվեց ողջ հայության կողմից»: