Մանրամասն կբացատրեմ, թե ինչու է օտարերկրյա գործակալական ցանցը հարձակվել Եկեղեցու վրա
Սեպտեմբերին այս հպաաարտ եկեղեցականը «դուխով» գլխարկով ներկայացել էր վարչապետի ընդունելությանը:
Այդ օրերին ուզում էի անդրադառնալ այս երևույթին և տեր հորը կոչ անել կամ խաչը վզից հանել, կամ գլխարկը գլխից, որովհետև ես` մեղավորս արդեն հասկացել էի այդ գլխարկի և խաչի անհամատեղելիությունը և որ ՀՀ-ում այդ գլխարկի կարգախոսով իշխանություն են զավթել սատանայի հետ գործարքի մեջ մտած մարդիկ: Իշխանության զավթման հերթական, տրամաբանական և անխուսափելի հանգրվաններից մեկն էլ Հայ Առաքելական Եկեղեցին ոչնչացնելն էր լինելու:
Ես ` մեղավորս դա արդեն հասկացել էի ու իմ ընկերների հետ կյանքի ու մահվան կռիվ էի տալիս փողոցներում, իսկ լուսանկարի եկեղեցականը հպաաաաարտ այս գլխարկն էր կրում:
Օրվա ընթացքում տեսանյութի միջոցով մանրամասն կբացատրեմ, թե ինչու է օտարերկրյա գործակալական ցանցը հարձակվել Եկեղեցու վրա և ինչ կարևոր քայլեր պետք է անի Եկեղեցին այս իրավիճակում:
Բարի լույս բոլոր նորմալ մարդկանց:
Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան էջից

