Հովիկ Աբրահամյան. «Վաղը կհայտարարեմ ՀՀԿ-ից դուրս գալու մասին». (տեսանյութ)
Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն «Առավոտի» թղթակցի հետ զրույցում հաստատել է լուրերը, թե ինքը դիմում է ներկայացրել՝ Հանրապետական կուսակցությունից դուրս գալու մասին: Հովիկ Աբրահամյանը նաեւ ասել է, թե կմնա քաղաքականության մեջ:
Tert.am-ի հետ զրույցում է էլ¸ Աբրահամյանն ասել է¸ որ վաղը հանդես կգա հայտարարությամբ:
«Ես վաղը կհայտարարեմ, որ դուրս եմ գալիս Հանրապետականից»,-ասաց նա։
ՀՀԿ փոխնախագահը հրաժարվեց նշել ՀՀԿ-ից հեռանալու պատճառը՝ խոստանալով այդ մասին խոսել ավելի ուշ:
Հարցին, թե հնարավո՞ր է՝ միանում է իր խնամի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի դաշինքին, Հովիկ Աբրահամյանը բացասական պատասխան տվեց. «Ոչ, ոչ, նման որոշում չունեմ հիմա, բայց որ ես քաղաքականությունով եմ զբաղվելու, դա փաստ է»: