Այսքանից հետո Փաշինյանի ռեժիմն ասում է՝ բժիշկները հերոսներ են ու կռվում են առաջին գծում
Երևանի քաղաքապետի տեղակալի գործավարը ապրիլ ամսին ստացել է 300.667 դրամ պարգևավճար, քաղաքապետի մամլո խոսնակը՝ 560.000 դրամ, իսկ Երևանի քաղաքապետարանի ենթակայության հիվանդանոցների աշխատանքը համակարգող առողջապահության վարչության պետը՝ 310.000 դրամ: Այսքանից հետո Փաշինյանի ռեժիմն ասում է՝ բժիշկները հերոսներ են ու կռվում են առաջին գծում:
Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ պոպուլիստների իշխանության բարոյականության մասին:
Վահագն Վարագյանի ֆեյսբուքյան էջից

