Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս
Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Հայաստանը թևակոխում է դաժան ճգնաժամի փուլ, որի տևողությունն ու հետևանքները նույնիսկ դժվար է կանխատեսել Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Բուլղարիայում ձվեր են նետել ֆոն դեր Լայենի ուղղությամբ Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանում մшhшպատի՞ժ ենք վերականգնել. Արամ Օրբելյան Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» Սասունյան. Փաշինյանի ան իմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում «Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից. փաստաբան Մարդուն կալանքի տանելը, անազատությունից զրկելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզ Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Փաշինյանական ռեժիմը գործնականում սպանել է Արմեն Գևորգյանին. դա է բխում փաստաբանական թիմի ներկայացրած փաստերից «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ

Իշխանական թեւը կարծես թե փորձում է կրկին առաջին պլան մղել ՍԴ-ի արհեստածին ճգնաժամի հարցը

Որոշակի ժամանակ հրադադար հայտարարելուց հետո իշխանական թեւը կարծես թե փորձում է կրկին առաջին պլան մղել ՍԴ-ի արհեստածին ճգնաժամի հարցն ու դրանից օր առաջ ձերբազատվելու անհրաժեշտությունը: Թեմային վերջին օրերի ընթացքում արդեն քանիերորդ անգամ անդրադարձել է «Առաջին լրատվականը»՝ ընդգծելով, որ «Կորոնավիրուսով պայմանավորված՝ ՍԴ ճգնաժամի հարցը շուտափույթ պետք է լուծվի ԱԺ-ի միջոցով»:

Փետրվարի 6-ին ՀՀ ԱԺ-ի «Իմ քայլը» խմբակցությունը, դեմ քվեարկելով ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին իր իսկ նախաձեռնությամբ օրակարգ մտած նախագծին, որոշում ընդունեց հիշյալ նախագիծը դնել հանրաքվեի՝ այդպիսով հակասահմանադրական այդ քայլի ամբողջ իրավական պատասխանատվությունը բարդելով ժողովրդի ուսերին: Այսօր ի՞նչն է Հայաստանի իշխանություններին եւ խորհրդարանում նրան ներկայացնող «Իմ քայլը» խմբակցությանը մղում, կրկին իր վրա վերցնելով իրավական պատասխանատվության ամբողջ բեռը, առաջ քաշել հանրաքվեից հրաժարվելու եւ ՍԴ-ի հարցը կրկին ԱԺ-ի միջոցով լուծելու գաղափարը:

Դա կարող է ունենալ երկու պատճառ: Պատճառներից առաջինի մասին խոստովանել է հենց «Առաջին լրատվականի» հոդվածագիրը, որը, հղում կատարելով իր զրուցակիցներին, հաստատել է, որ «այս պայմաններում անհնար կլինի քարոզարշավ անել, 650 հազար մարդ տանել տեղամաս, ստանալ այդքան վստահության քվե»: Դա ի տես այն բանի, որ քարոզարշավի հենց սկզբից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միտումնավոր կերպով փոխեց Սահմանադրության մեջ փոփոխություններ անելու մասին հանրաքվեի բուն էությունը՝ դա վերածելով հեղափոխությանը «Այո»-ի կամ «Ոչ»-ի: Այսօր նույնիսկ իշխանությունները չեն կասկածում, որ հանրաքվեում հաջողելու իրենց շանսերը չափազանց թույլ են, եւ ինչպես ավելի վաղ գրել էի, նկատի առնելով Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած օրակարգը հանրաքվեի ձախողումից հետո, հարգելով իր իսկ գովերգած պառլամենտարիզմի սկզբունքները՝ ՀՀ վարչապետը կորցնելու է իր լեգիտիմությունը եւ պարտավորվելու է արտահերթ ընտրություններ հայտարարել:

Նման քայլի գնալու համար առկա է նաեւ մեկ այլ կարեւոր պատճառ: Այս օրերին աշխարհին հուզող գլխավոր հարցը շարունակում են մնալ կորոնավիրուսն ու դրան հաջորդող տնտեսական ճգնաժամը: Նման իրավիճակում աշխարհին ու մասնավորապես Հայաստանի գործընկեր եվրոպական երկրներին ամենաքիչը կարող է հետաքրքրել Հայաստանի Սահմանադրության ինչ-որ կետի մեջ փոփոխություն մտցնելու ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությունը: Հավանաբար նույն այդ գործոնը Հայաստանի իշխանություններին մղել է կրկին հակվել ՍԴ-ի հարցը ԱԺ-ում լուծելու հեշտ, քաղաքական ռիսկեր չպարունակող ու նաեւ տնտեսապես առավել շահավետ եղանակին: Պիտի խոստովանել, որ նման քայլի գնալու կապակցությամբ Հայաստանի իշխանություններին ու ԱԺ «Իմ քայլը» խմբակցությանը որոշակի վստահություն է փոխանցել վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող հակասահմանադրական գործընթացների, այդ թվում՝ ՀՀ ԱԺ-ում ընդունված խնդրահարույց օրենքների, նաեւ Ռոբերտ Քոչարյանի անօրինական կալանքի կապակցությամբ միջազգային կառույցների ու մասնավորապես եվրոպական երկրների անբացատրելի անտարբերությունը:

Ռոբերտ Մարքարյանի ֆեյսբուքյան էջից

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>