Ես համոզվեցի, որ իմ որոշումը՝ մասնակցել այս հանձնաժողովի նիստին, ամբողջովին արդարացված էր. Սերժ Սարգսյան
Մոտ հինգ ժամ տևած հարցուպատասխանից հետո Սերժ Սարգսյանը վերջապես դուրս եկավ ԱԺ ապրիլյան իրադարձությունները քննող ժամանակավոր հանձնաժողովի նիստից և պատասխանեց լրագրողների հարցերին:
Նա ասաց, որ ինքը համոզվեց, որ իր որոշումը՝ մասնակցել այս հանձնաժողովի նիստին, ամբողջովին արդարացված էր:
«Նիստն ընթացել է շատ նորմալ պայմաններում, փոխադարձ հարգանքի մթնոլորտում, և ես շատ ուրախ եմ, որ կարողացել եմ նաև լրացուցիչ տեղեկությւոններ հայտնել ապրիլյան ռազմական գործողությունների վերաբերյալ»,-ասաց նա՝ նշելով, որ ինքը հիմա չի կարող ոտքի վրա, իրար ընդհատելով հասնել պատասխանել բոլոր հարցերին և հանրությանը հասցնել իրական, հավաստի տեղեկություններ:Դրա համար խոստացավ առաջիկայում մանրամանս պատասխանել հարցերին:
Այդուհանդերձ, խնդրեցինք պարզաբանել վերջերս ցուցադրված ֆիլմում արած իր այն հայտարարությունը, որ մենք ոչ թե 800 հեկտար ենք կորցրել այդ պատերազմում, այլ 400 հեկտար:
«Երբ արտակարգ դրությունը վերանա, ես խոստանում եմ բոլորիդ՝ մանրամասն, ցանկացած հարցով, տրամաբանական, տեղին, թե անտեղի և ինչքան ժամանակ կցանկանաք, ես հաճույքով կտրամադրեմ և կպատասխանեմ»,-ասաց նա:
Իսկ ի՞նչ կասի դավադրությունների վերաբերյալ խոսակցությունների մասով, որ տեղյակ են եղել հարձակումից և այլն, Սերժ Սարգսյանն ասաց, որ ինքը չի ներքաշվի որևէ կերպ չի ներքաշվելու այստեղ հարցուպատասխանի մեջ:
Մանրամասները՝ Hraparak.am-ի տեսանյութում